«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները

21:30, 14 փետրվարի

Թեև «Եվրատեսիլին» դեռ ամիսներ կան, մրցույթի երկրպագուները վաղուց սկսել են համացանցում շրջանառել վարկածներ՝ փորձելով ենթադրել, թե ով պետք է լինի Հայաստանի հաջորդ «դեսպանը» համաեվրոպական հեղինակավոր մրցույթում:

Հանրային հեռուստաընկերությունը նախորդ տարի մեր ներկայացուցչին ընտրեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի միջոցով: Այս տարի դեռևս հայտարարված չէ այն ձևաչափը, որով ընտրվելու է Հայաստանի պատվիրակը, բայց մեր աչքից չեն վրիպել երկրպագուների կողմից առաջարկվող որոշ վարկածներ, որոնք շրջանառվում են դեռ անցած տարվանից:

Սիմոն

IMG_7207.jpeg (113 KB)

Երգիչ Սիմոնը, ով նաև փայլուն պարող է, մրցույթին հավակնում էր մասնակցել դեռևս նախորդ տարվանից: «Դեպի Եվրատեսիլ»-ում Սիմոնը հանդիսատեսին գրավեց իր ակտիվ բեմական ելույթով, սակայն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը. հաղթող ճանաչվեց Պարգը, ով դարձավ մրցույթի՝ նախորդ տարվա հայ դեսպանը:

Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ Սիմոնը մրցույթին համապատասխան արտիստ է, և նրա «եվրատեսիլյան ժամը» դեռևս առջևում է:

Աթենա Մանուկյան

IMG_7198.jpeg (250 KB)

Աթենա Մանուկյանի անունը սկսեց շրջանառվել արդեն անցած տարի: Ֆան-ֆորումներում լուրեր տարածվեցին, թե հունահայ երգչուհին է դառնալու Հայաստանի հաջորդ դեսպանը մրցույթում: Աթենան անձամբ ոչ մի մեկնաբանություն չի տվել թեմայի շուրջ, սակայն իր էջում կիսվում էր երկրպագուների կանխատեսումներով:

Հավելենք, որ Աթենան ոչ միայն նախորդ տարի էր մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, այլև դարձել էր 2020 թ-ի մրցույթի հաղթողը, սակայն Covid 19-ի պատճառով մրցույթն այդ տարի ընթացավ այլ ձևաչափով և երգչուհին, ինչպես նաև մյուս երկրների ներկայացուցիչները, չկարողացավ ներկայանալ եվրատեսիլյան բեմում:

Բրյունետ

IMG_7205.jpeg (120 KB)

Բրյունետը Հայաստանը ներկայացրել է 2023 թ-ին՝ Future Lover երգով: Երգչուհին զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, սակայն երկրպագուները հաճախ են գրում այն մասին, որ նրա ելույթը թերագնահատված էր: Եվ հաշվի առնելով երգչուհու նոր հիթերը՝ շատերը ցանկություն են հայտնում կրկին տեսնել նրան՝ որպես «Եվրատեսիլ»-ում Հայաստոնի ներկայացուցիչ:

Մալենա

IMG_7206.jpeg (164 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հայաստանյան ներկայացուցիչն ու հաղթողը մրցույթի ֆավորիտներից է: Մալենան 19 տարեկան է, և երկրպագուները նրան ցանկանում են տեսնել նաև մեծերի մրցույթում:

Պատրիկ Ֆիորի

IMG_7210.jpeg (168 KB)

Մրցույթում ֆրանսահայ երգչի հնարավոր մասնակցության մասին սկսեցին խոսել նախորդ տարի՝ նրա հարցազրույցից հետո:

France 2 հեռուստաալիքի «Quelle époque!» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավարուհի Լեա Սալամեի և ստուդիայի հյուրերի հետ զրույցի ընթացքում Ֆիորին պատմել է Կորսիկային նվիրված իր նոր՝ Corsu Mezu Mezu 3 ալբոմի մասին։ Սակայն խոսակցությունն անմիջապես անցել է մեկ այլ կարևոր թեմայի՝ երգչի հայկական ծագմանը։

Պատասխանելով Բիոլեի կատակին այն մասին, որ նա «հազվադեպ է բաց թողնում Հայաստանը հիշատակելու հնարավորությունը», արտիստը անսպասելի հայտարարություն է արել.

«2027 թվականին ես Հայաստանը կներկայացնեմ «Եվրատեսիլ» մրցույթում։ Սկզբունքորեն, ամեն ինչ արդեն սկսվել է»։

Սյուզաննա Մելքոնյան

IMG_7208.jpeg (127 KB)

Հզոր ձայնով երգչուհին, ով հաղթել է միջազգային մի շարք մրցույթներում, վաղուց գրավել է հայ հանդիսատեսի սրտերը: Գուցե հաջորդը «Եվրատեսի՞լ»-ն է:

Երկրպագուները հաճախ են շոշափում նաև մրցույթի նախորդ մասնակիցներից Սիրուշոյի և Իվետա Մուկուչյանի անունները:

Այլ խոսակցություններ.

Վիզուալ շոուի առումով լուրեր են շրջանառվում, որ Հայաստանն այս տարի վարձել է առաջատար եվրոպացի ռեժիսորի՝ բարձր տեխնոլոգիաների՝ AR-ի վրա շեշտը դնելու համար։

Ոմանք կարծում են՝ այս տարի կունենանք արագ տեմպով երգ՝ հայկական ժողովրդական գործիքներով և բարձրորակ գործիքավորմամբ։

Սակայն հավելենք, որ բոլոր նշված անունները, պարզապես, համացանցային տարբեր քննարկումներից վերցված վարկածներ են, պաշտոնապես մեր մասնակցի անունը կհայտարարի Հանրային հեռուստաընկերությունը: Ի դեպ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ չի բացառվում, որ մեր պատվիրակը լինի բոլորովին նոր արտիստ, որի անունը, գուցե, նույնիսկ չի քննարկվում:

«Եվրատեսիլ 2026»-ն անցկացվելու է Վիեննայում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search