Ապրիլի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հանդես կգա տոնական մեծ համերգով, որը նվիրված է նվագախմբի հիմնադրման 20-ամյակին։ Այս առթիվ Հայաստան է ժամանելու ու առաջին անգամ հայ հանդիսատեսի համար նվագելու է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որին վստահված էր Օլիմպիական խաղերի բացումը Միլանում։
NEWS.am STYLE-ը առաջիկա համերգային ծրագրի մասին զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ։ Նա պատմել է, թե քանի մասից է բաղկացած լինելու համերգը և ինչ անակնկալներ են սպասվում այդ օրը ունկնդրին։

«Համերգն ընթանալու է շատ հետաքրքիր ձևաչափով․ առաջին հատվածում ելույթ է ունենալու աշխարհահռչակ մենակատար Լանգ Լանգը․ սա այն դեպքն է, երբ մենք, իսկապես, Հայաստան ենք հրավիրել աշխարհահռչակ արտիստի, որը հայտնի է աշխարհի բոլոր բեմերում, իսկ օրեր առաջ Միլանում նրա կատարմամբ բացվեցին Օլիմպիական խաղերը։ Մեզ համար մեծ հաջողություն է, որ Լանգ Լանգի հայաստանյան այցով մենք նշելու ենք մեր նվագախմբի համար այս կարևոր հոբելյանը»,-ասում է Բալբաբյանը,-«Համերգի երկրորդ բաժնում մեր ունկնդրի ամենասիրելի նախագծերն են լինելու՝ հայտնի արտիստների կատարմամբ, որի մասին ինֆորմացիան կներկայացնենք մոտ ժամանակներս»։
Նվագախմբի տնօրենը հավելում է՝ Լանգ Լանգի հետ բավական երկար տարիների համագործակցություն ունեին և, պարբերաբար, քննարկում էին համերգի հնարավորությունները Հայաստանում։ «Շատ ուրախ ենք, որ նվագախմբի 20-ամյակը հանդիսացավ այն կարևոր օրը, երբ Լանգ Լանգը կայցելի Հայաստան»։
Նվագախմբի 20-րդ համերգաշրջանը, որը մեկնարկել է 2025 թ-ի սեպտեմբերին, շատ թեժ է, ասում է նա։ «Մենք բազմաթիվ հյուրախաղեր ու համերգներ ունենք։ Այս պահին նվագախումբը գտնվում է Օմանում՝ Թագավորական օպերային թատրոնում հյուրախաղերով։ Նվագախումբը մեծ հյուրախաղեր ունեցավ նաև նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին՝ 15 համերգով հանդես գալով Գերմանիայի լավագույն համերգասրահներում, ներկայացնելով նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Պետք է ասեմ, որ այս հյուրախաղերը շատ կարևոր էին մեզ համար, բազմաթիվ հոդվածներ կան, որոնցում ներկայացնում են նվագախմբին բարձր մակարդակով, ինչն այդ հյուրախաղերի մեծագույն ձեռքբերումներից է»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտապես իր ունկնդին է ներկայացնում նորարական ձևաչափով նախագծեր, որոնց նպատակը երիտասարդներին դասական երաժշտության համերգներին ինտեգրելն է․
«Համեստորեն պետք է նշեմ, որ անցած 20 տարիների աշխատանքի ընթացքում մենք ունենք երիտասարդ ունկնդիրների մեծ կշիռ՝ ավելի քան 50 տոկոս, ինչը շատ ուրախալի է»։
Նվագախումբը շարունակելու է իր հանդիսատեսին մատուցել յուրահատուկ համերգային ծրագրեր՝ նորարական մոտեցումներով։
Փետրվարի 21-ին, օրինակ, մեկնարկելու է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որի ընթացքում Հայաստանում տեղի կունենան հայտնի հայ ու օտարերկրացի կոմպոզիտորների համաշարհային պրեմիերաներ․ «Այս գործընթացում մեզ միացել է «GTB Holdings» ընկերությունը, ինչի համար շատ ուրախ եմ․ այն հանդիսանալու է մեր փառատոնի ռազմավարական գործընկերը, և մենք միասին մեծ հաջողություններ ենք գրանցում՝ ի նպաստ հայ կոմպոզիտորական արվեստի և հատկապես մեր կողքին ապրող կոմպոզիտորների՝ Հայաստանում և արտերկրում ճանաչման գործում»։

Հավելենք, որ ապրիլի 14-ին կայանալիք համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Նա երկար տարիներ երաժշտական կրթության ակտիվ ջատագով է և մեծ ներդրում ունի դասական երաժշտության հանրահռչակման գործում ոչ միայն Չինաստանում, այլև ամբողջ աշխարհում: 2008 թվականին հիմնել է Lang Lang International Music Foundation-ը՝ նպատակ ունենալով պատրաստել ապագա լավագույն դաշնակահարներին և զարգացնել երիտասարդ հանդիսատեսին կենդանի երաժշտական փորձառություններով:
Դաշնակահարը Երևանում կայանալիք համերգի մասին տեղեկացրել է նաև իր սոցիալական էջերում և պաշտոնական կայքում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ