Վերջապես, տարվա ամենաքննարկվող հարցերից մեկը բացահայտված է։ Հանրային հեռուստաընկերությունը երեկ՝ մարտի 11-ին, հայտարարեց «Եվրատեսիլ 2026»-ում մեր պատվիրակի անունը, և, այո, նա Սիմոնն է՝ երգիչ, պարող, որի հնարավոր մասնակցության մասին մրցույթում շրջանառվում էր բավական վաղուց։
Մինչ շատերը, ովքեր այնքան էլ չեն հետաքրքրվում «Եվրատեսիլով», փորձում են հասկանալ՝ ո՞վ է Սիմոնը, ինչո՞ւ է հենց նրան վստահվել երաժշտական հարթակում այս պատասխանատու քայլը, մրցույթի երկրպագուները, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլև դրանից դուրս, մոտ մեկ տարի առաջ ծանոթացան նրան ու, նույնիսկ, հասցրել էին պատկերացնել երգչին համաեվրոպական մրցույթի բեմում։
Բանն այն է, որ Սիմոնը նախորդ տարի մասնակցել էր Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին և ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում դարձել Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող հավանական թեկնածուներից մեկը, ավելի ճիշտ՝ երկրորդը։ Մրցույթում հաղթեց Պարգը՝ ստանալով բաղձալի ուղեգիրը դեպի «Եվրատեսիլ 2025», իսկ Սիմոնը, որը մասնակցում էր Ay Paparey Bye երգով, այդ տարի զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Այսպիսի ցուցանիշով պարզ էր, որ երգչի եվրատեսիլյան ժամը սարերի հետևում չէ։
Ինչպես նշված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ, Սիմոնն ընտրվել է ներքին որոշմամբ՝ հաշվի առնելով երգչի «փորձն ու շարունակական զարգացումը»։
Ի՞նչ է հայտնի Սիմոնի մասին
Սիմոնը 32 տարեկան է․ նա ծնվել է 1994 թ-ի օգոստոսի 9-ին՝ Հրազդանում, բժիշկների ընտանիքում։ Պարարվեստի ու երգի նկատմամբ սերը ապագա արտիստի մոտ դրսևորվել է դեռ մանկուց։ Իր ոգեշնչումների մեջ երգիչն առանձնացնում է Մայքլ Ջեքսոնին։
Վերջին տարիներին Սիմոնը հանդես է գալիս Երևանի ժամանցային վայրերից մեկում՝ ցուցադրելով իր խելահեղ պարային ու վոկալային հմտությունները։ Սիմոնը նախորդ տարի մասնակցել է նաև Առաջին ալիքի «Երկու աստղ» նախագծին՝ ներկայանալով պարուհի Սոնա Եսայանի հետ։
Ինչ վերաբերում է երգչի անձնական կյանքին՝ Սիմոնն ամուսնացած է, ունի երկու որդի, որոնք երկվորյակ են։ Երգչի կինն Անուշ Ավագյանն է, որը հանդիսանում է նաև նրա պրոդյուսերը։
Paloma Rumba. երգ, որով Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում
Ինչպես նշվում է երգի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ, այն առօրյա միօրինակությունը մերժելու և հարմարավետության գոտուց դուրս գալու մասին է։ Վերնագիրը թարգմանվում է՝ որպես «Աղավնու պար», որը խորհրդանշում է ազատության թռիչքը։
Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերը համահեղինակել է Ռոզա Լինը՝ Դավիթ Ծերունյանի և Էվա Ոսկանյանի հետ։
Տեսահոլովակը հարուստ է սցենարային լուծումներով։ Այստեղ պատկերված է «Դեպի Եվրատեսիլ»-ի պարտությունից հիասթափված Սիմոնը, որը փորձում է անցնել գրասենյակային աշխատանքի, սակայն եվրատեսիլյան երազանքն ավելի ուժեղ է գտնվում, և, փաստորեն, հասցնում է երգչին այնտեղ, որտեղ նա ցանկանում է լինել։
Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։
Կարծիքներ համացանցից
Սիմոնի «Paloma Rumba» երգի տեսահոլովակը մի քանի ժամում YouTube-ում գրանցել է 200.000-ից ավելի դիտում և մի շարք կարծիքներ։ Մրցույթի շատ երկրպագուներ մտահոգված էին՝ ինչո՞ւ Հայաստանն այդքան ուշացումով հայտարարեց իր մասնակցին ու երգը։ «Ես ավարտեցի դպրոցս, հաղթեցի Եվրատեսիլը, ընտանիք կազմեցի, թոշակի անցա, մինչև Հայաստանը որոշեց ներկայացնել իր երգը»,-կատակել է մի եվրոպացի երկրպագու։
Մինչ YouTube-ում գերակշռում են եվրոպացիների կողմից մեծամասամբ դրական մեկնաբանություններ, հայ երկրպագուներից շատերն ավելի քննադատ են Հայաստանի ընտրության նկատմամբ՝ թերահավատորեն մոտենալով թե մասնակցին, թե երգին։ Շատերը բացասաբար են վերաբերվում Սիմոնի արտիստիկ կերպարին՝ էպատաժային հագուստ, վառ գույներ, բեմական make up։ Ոմանք էլ կարծում են՝ Հայաստանը պետք է «ավելի լուրջ» երգով ներկայանար։
Ինչևէ, «Եվրատեսիլն» ամեն տարի ապացուցում է, որ մեր մասնակիցների մասին մեր դրական կամ բացասական կարծիքները երբեք չեն համընկնում մրցույթի վերջնական արդյունքի հետ։ Թե ով կհաղթի «Եվրատեսիլ»-ում՝ որքան կանխատեսելի, նույնքան ծուղակային հարց է։ Ինչպես ասում են՝ մեզ մնում է միայն սատարել մեր մասնակցին՝ հիշելով, որ մրցույթի օրը մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի հաղթանակը, կամ, գոնե, լավ ու տպավորիչ ներկայությունը Եվրոպայի հեղինակավոր երաժշտական բեմում, ինչին կարող է նպաստել այն, որ սատարենք մեր մասնակցին, քանի որ նա բեմում ներկայացնելու է մի ամբողջ պետություն մի մրցույթում, որը լրջության մասին չէ, այլ արտիստիզմի, վոկալի ու շոուի։
«Եվրատեսիլ 2026»-ն անցկացվելու է Վիեննայում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը