Լոս Անջելեսում կայացավ ևս մեկ «Օսկար» մրցանակաբաշխություն, այս տարի՝ 98-րդ անգամ։ Եվ մինչ հայերով դեռ հպարտությամբ հիշում էինք Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի պարգևած էմոցիաները նախորդ տարվա մրցանակաբաշխությունից, երբ նրանց մասնակցությամբ «Անորան» հաղթեց 5 անվանակարգում (այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»), այս տարի ևս հայերի ներկայության պակաս չեղավ կինոյի ոլորտում կարևրագույն իրադարձությանը։ Ռեկորդային անվանակարգերից մինչև բաղձալի մրցանակ։ Ովքե՞ր «Օսկարին» հայկական շունչ տվեցին այս անգամ։
Սև Օհանյանի Sinners/«Մեղսավորները» ֆիլիմի ռեկորդը՝ 16 անվանակագ և 4 արձանիկ․

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը Sinners/«Մեղսավորները» ֆիմով տարվա սկզբից գրավում է հեղինակավոր մրցանակաբաշխությունները։ Իսկ «Օսկար 2026»-ում «Մեղսավորները» ռեկորդ գրանցեց՝ ստանալով 16 անվանակարգ և 4 մրցանակ։ Ֆիլմը հաղթեց «Լավագույն դերասան»/Մայքլ Բի Ջորդան/, «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օրիգինալ երաժշտություն» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։
Ավելի վաղ «Մեղսավորները» ստացել էր «Ոսկե գլոբուս»-ի յոթ անվանակարգ՝ արժանանալով երկու մրցանակի՝ «Լավագույն օրիգինալ երաժշտություն» և «Կինեմատոգրաֆիկ և տոմսարկղային նվաճումներ» անվանակարգերում: Critics' Choice Awards-ում «Մեղսավորները» առաջատարն էր տպավորիչ՝ 17 անվանակարգով՝ հաստատելով քննադատների կողմից ուժեղ ընդունելությունը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով «Մեղսավորները» ֆիլմի մասին, Օհանյանը նշել էր, որ ֆիլմի սցենարն ընթերցելուց հետո սկսել էր զուգահեռներ տանել հայ ժողովրդի պատմության հետ․
«Իմ անմիջական արձագանքն այն էր, թե որքանով եմ ես կապված այս պատմության հետ որպես հայ։ «Մեղսավորներ»-ը մարդկանց մասին է, ովքեր գտնում են ուրախություն, սեր և տոնակատարություն՝ չնայած դժվարություններին։ Սա մեր պատմությանը խորապես ծանոթ բան է»։
Ռեժիսոր Ռայան Քուգլերի հետ նրա առաջին զրույցը կենտրոնացած էր հենց այդ գաղափարի վրա։ «Մենք խոսեցինք ավարտի և այն մասին, թե ինչ էր այն նշանակում անձամբ ինձ համար, թե ինչպես էի ես տեսնում իմ սեփական ժողովրդին դրանում։ Սա Ռայանի տաղանդն է. նա գրում է իր նախնիների մասին շատ հատուկ մի բան, բայց միևնույն ժամանակ կարողանում է բացահայտել ընդհանուր մարդկայնություն, որը բոլորը կարող են ճանաչել»,-ասել է նա։
Ռեժիսոր Ռայան Քուգլերի կողմից գրված և նկարահանված «Մեղավորները» գերբնական դարաշրջանի մասին դրամա է, որի գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին: Ֆիլմը պատմում է երկվորյակ եղբայրների՝ Սմոքի և Սթեքի մասին (երկուսին էլ մարմնավորում է Մայքլ Բ. Ջորդանը)՝ Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններ, որոնք վերադառնում են տուն՝ հույս ունենալով իրենց համայնքի համար ուրախ հավաքատեղի կառուցել: Նրանց երազանքը վերածվում է մղձավանջի, երբ մի խորհրդավոր գերբնական ուժ իջնում է քաղաք՝ ստիպելով նրանց և նրանց սիրելիներին դիմակայել ինչպես պատմական տրավմաներին, այնպես էլ չարիքին։ Ֆիլմի պրոդյուսերներն են Սև Օհանյանը, Զինզի Քուգլերը և Ռայան Քուգլերը։
Նատալի Մուստիատա և 1 «Օսկար»

Հայկական արմատներով ռումինացի սցենարիստ, ռեժիսոր Նատալի Մուստիատան ևս անմասն չմնաց «Օսկար»-ից։ Two People Exchanging Saliva/«Երկու մարդ, ովքեր փոխանակվում են թքով» կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորներն են Նատալի Մուստիատան և Ալեքսանդր Սինհը, հաղթող ճանաչվեց Best Live Action Short Film/Լավագույն կենդանի կարճամետրաժ ֆիլմ/ անվանակարգում։
Ֆրանսալեզու այս ֆիլմի տևողությունը 36 րոպե է։ Այստեղ ներկայացված գործողությունները տեղի են ունենում մի հասարակությունում, որտեղ համբուրվելը անօրինական է և կարող է հանգեցնել մահապատժի։ Մարդիկ դիտավորյալ խուսափում են հետևել բերանի խոռոչի հիգիենայի կանոններին և ուտում են սխտոր՝ համբույրից խուսափելու համար։ Ֆիլմի գլխավոր հերոսները, սակայն, որոշում են ռիսկի դիմել՝ պայքարելով իրենց զգացմունքների համար մի աշխարհում, որտեղ մտերմությունն անընդունելի է։
Մադլեն Շարաֆյան՝ նոմինացիա «Էլիո» ֆիլմի համար

Ռեժիսոր, սցենարիստ Մադլեն Շարաֆյանի ELIO ֆիլմը, որը համատեղ աշխատանք է Pixar-ի հետ, ներկայացված էր «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը չարժանացավ «Օսկարի», բայց հեղինակավոր մրցանակաբաշխությունը հայազգի ռեժիսորին վաղուց խորթ չէ;
Շարաֆյանն «Օսկարի» իր առաջին անվանակարգը ստացել էր 2021 թվականին՝ Pixar-ի BURROW-ի համար, որը ներկայացված էր որպես «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»:
Ի դեպ, մրցանակաբաշխությանը ռեժիսորը ներկայացել էր հայազգի դիզայներ Վարդուհի Թորոսյանի զգեստով։
Այսպիսով, «Օսկար 2026»-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, հայկական արմատներով ստեղծագործողները ոչ միայն մասնակցում են համաշխարհային կինոարտադրությանը, այլև ձևավորում դրա օրակարգը։
Չորս «Օսկար», ռեկորդային անվանակարգեր և նոր ստեղծագործական հաղթանակներ․ այս տարվա մրցանակաբաշխությունը ևս մեկ հիշեցում էր, որ հայերը շարունակում են իրենց հետքը թողնել կինոյի պատմության մեջ՝ աշխարհին ներկայացնելով իրենց պատմությունները, հայացքն ու ստեղծագործական համարձակությունը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա