Իտալական Ermenegildo Zegna նորաձևության տունը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը նվազեցրել է իր շքեղ ապրանքների պահանջարկի կանխատեսման թափանցիկությունը, չնայած Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուկաները կայուն են մնում, հաղորդում է Bloomberg-ը։
«Դժվար է ճշգրիտ կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Մերձավոր Արևելքում»,-ասել է գործադիր տնօրեն Գիլդո Զեգնան, երբ ընկերությունը ներկայացրել է իր ամբողջ տարվա ֆինանսական արդյունքները։
Ընկերությունը նշել է, որ երեքշաբաթյա հակամարտությունը մեծացրել է անորոշությունը այս տարվա համաշխարհային տնտեսության համար։ Այնուամենայնիվ, առաջին եռամսյակում ուղիղ վաճառքը գերազանցում է 2025 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշը։
Zegna-ն, չնայած չի բացահայտում 2026 թվականի կոնկրետ կանխատեսումները, կենտրոնացած է իր՝ 2027 թվականի նպատակներին հասնելու վրա՝ հնարավոր ճշգրտումներով, որոնք կախված են հակամարտության տևողությունից։
«Իրավիճակը անընդհատ զարգանում է, և խմբի և ամբողջ շքեղության ոլորտի վրա հնարավոր ազդեցությունը մնում է անորոշ»,-ընդգծել է ընկերությունը։
Zegna-ն, որը հիմնադրվել է 1910 թվականին որպես բրդի գործարան Իտալիայի Տրիվերոյում, աշխարհի առաջատար բարձրորակ տղամարդու հագուստի արտադրողներից մեկն է։ Ըստ 70-ամյա գործադիր նախագահի՝ ընկերության վաճառքի մոտավորապես 6-7%-ը գալիս է Մերձավոր Արևելքից։ Որոշ ժամանակավոր փակումներից հետո տարածաշրջանի բոլոր խանութներն այժմ բաց են։
«Մերձավոր Արևելքում, որպես պրեմիում ապրանքանիշ, մենք ավելի ուժեղ դիրքում ենք, քան մեր մրցակիցները և մեզ համարում ենք ավելի դիմացկուն»,-նշել է Zegna-ն։
Նյու Յորքի ֆոնդային բորսայում շրջանառվող Zegna-ի բաժնետոմսերը 18%-ով անկում ապրեցին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռմբակոծությունից հետո։ Morgan Stanley-ի վերլուծաբանների կարծիքով՝ Zegna-ն Մերձավոր Արևելքում վաճառքի զգալի մասնաբաժին ունեցող շքեղ ապրանքանիշերի շարքում է։
Ընկերությունը նախատեսում է պահպանել իր գլոբալ կապիտալ ծախսերի և մարքեթինգային բյուջեները, բայց կարող է ճշգրտել ներդրումները ըստ տարածաշրջանի՝ կախված նրանից, թե որտեղ է պահանջարկն ավելի ուժեղ, հավելել է նախագահը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով