Քեթ Դիլիի նման հայտնիները սիրում են ընկերական համբույրներ փոխանակել իրենց ընկերուհիների հետ, և դա շատ հեռու է սեռական բնույթի լինելուց: Մարմնի լեզվի մասնագետ Ջուդի Ջեյմսը բացատրում է, թե ինչու են այս «աղջկական համբույրները» դարձել իսկական բարեկամության ծես:
Վերջերս «This Morning» հաղորդման հաղորդավարուհի Քեթ Դիլին խաղային կերպով համբուրեց իր լավագույն ընկերուհի Չարլի Բրիարին նրա ծննդյան օրը՝ լուսանկարը մակագրելով. «Իմ հավերժ ընկերը»:

Ընկերության նմանատիպ դրսևորումներ են ցուցաբերել նաև Հաննա Ուոդինգհեմը, Ջիջի Հադիդը և Մադոննան:
Ջուդի Ջեյմսի խոսքով՝ այս համբույրները սեքսի մասին չեն, այլ բարեկամության և աջակցության: «Այս ծեսը ցույց է տալիս մարդկանց միջև ամուր կապը, որը ստեղծում է կայունության և անվտանգության զգացում: Այն աջակցում է և թեթևացնում է սթրեսը»,-նշում է մասնագետը:

Նա հավելում է, որ շուրթերին ընկերական համբույրը մի տեսակ «խելոք դրսևորում» է: «Համբույրի ոչ սեռական բնույթը արտացոլում է համբույրի ակտի կարևոր էվոլյուցիոն դերը»,-բացատրում է Ջեյմսը:

Մինչ մենք սովորաբար համբույրը համարում ենք սեռական, այս ժեստը սկզբնապես առաջացել է այլ համատեքստում: Պրիմատները համբուրվում են սոցիալական կապվածությունը ցույց տալու համար, ինչը հանգստացնող է և ստեղծում է անվտանգության զգացում։

Ջուդի Ջեյմսը բարեկամական համբույրները անվանում է «գուպի համբույրներ»՝ թեթև և քաղցր, ինչպես երեխաները տալիս են ընկերներին, քույրերին և եղբայրներին կամ ծնողներին։ «Նրանք կանգնած են դեմ առ դեմ, կզակները դուրս են հանած, շուրթերը թեթևակի սեղմված են միմյանց՝ ինչպես երկու ձուկ, և դիպչում են միմյանց, աչքերը սովորաբար բաց են», - նկարագրում է փորձագետը։

Նույնիսկ ռոմանտիկ զույգերը երբեմն օգտագործում են այս «հանրային համբույրը՝ առանց սեռական ենթատեքստի»՝ սերը ցույց տալու համար՝ առանց սեքս ենթադրելու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո