Զենդայան կրկին կարմիր գորգը վերածեց նորաձևության հայտարարության։ «Դրամա» ֆիլմի Նյու Յորքյան պրեմիերային դերասանուհին կրել է Schiaparelli Haute Couture-ի ապշեցուցիչ զգեստ, որն ամբողջությամբ ծածկված էր փետուրներով։
Առանց ուսերի զգեստը պատրաստված էր 65,000 մետաքսե փետուրներից՝ կապույտի և սևի 27 երանգներով, հղում անելով «ինչ-որ կապույտ բան» հարսանեկան ավանդույթին։ Կերպարը լրացվել էր մեծ ականջօղերով և նույն գույնի հաստ մատանիով, ինչպես նաև կապույտ ստվերաներկով շեշտադրված մինիմալիստական դիմահարդարմամբ։

Այս տեսքը Զենդայայի և նրա ոճաբան Լոու Ռոուչի՝ մամուլի շրջագայության ընթացքում մշակած, լավ մտածված նորաձևության հայեցակարգի մի մասն էր։ Այն հիմնված է հայտնի հարսանեկան բանաձևի վրա՝ «ինչ-որ հին բան, ինչ-որ նոր բան, ինչ-որ փոխառված բան, ինչ-որ կապույտ բան»։

Լոս Անջելեսում դերասանուհին ընտրել էր Vivienne Westwood-ի վինտաժ զգեստը, որը նախկինում կրել էր 2015 թվականի Օսկարի ժամանակ։ Փարիզում նա ներկայացրեց «ինչ-որ նոր բան»՝ սպիտակ Louis Vuitton զգեստ՝ բաց մեջքով և սև ժապավենի տպավորիչ համադրությամբ։ Իսկ Հռոմում նա կրում էր «ինչ-որ փոխառված բան». արխիվային Armani Privé զգեստ, որը նախկինում պատկանել էր Քեյթ Բլանշետին։

«Դրամա»-ն, որտեղ Զենդայան նկարահանվել է Ռոբերտ Փեթինսոնի հետ միասին, պատմում է մի զույգի մասին, որոնց հարաբերությունները սկսում են փլուզվել հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով20:44, 29 հոկտեմբերի
72-ամյա ամերիկուհին թոշակն ապահովելու անսովոր միջոց է գտել․ նա ամուսնու հետ մեծահասակների համար նախատեսված բովանդակություն է նկարահանում19:32, 29 հոկտեմբերի
Քեթի Փերիի նախկին ամուսին Ռասել Բրենդը խոստովանել է, որ սեքսով զբաղվելու նպատակով օգտագործել է իր հայտնիությունը16:36, 29 հոկտեմբերի
Սիդնի Սուինին «Տանը մենակ» մուլտֆիլմի մեծահասակների համար նախատեսված տարբերակ է ներառել Syrn-ի նոր ներքնազգեստի գովազդային արշավում15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը