Գարնան մուտքով Tiffany & Co.-ն մեկնարկում է բարձր ոսկերչական նոր շրջանը՝ ներկայացնելով Blue Book 2026 «Hidden Garden» նոր հավաքածուն։ Նոր շարքը շարունակում է բրենդի ամենահեղինակավոր ավանդույթներից մեկը և ստեղծվել է ավագ փոխնախագահ և ստեղծագործական տնօրեն Նատալի Վերդեյլի ղեկավարությամբ, գրում է Robb Report-ը։
Հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր են դարձել Tiffany-ի լեգենդար դիզայներ Ժան Շլումբերժեի աշխատանքները, որի բուսական և կենդանական մոտիվները ստացել են ժամանակակից մեկնաբանություն։ Կոնցեպտի կենտրոնում փոխակերպման և շարժման գաղափարն է․ զարդերը կարծես կենդանանում են՝ վերածվելով երևակայական այգու, որտեղ բնակվում են թիթեռներ, թռչուններ, մեղուներ և ծաղիկներ։

Հավաքածուի հիմնական թեմաներից է Butterfly շարքը, որտեղ թիթեռների թևերը պատրաստված են հազվագյուտ պադպարաջա և մոնտանա շափյուղաներից՝ համալրված դեղին և սպիտակ ադամանդներով։ Monarch շարքում դիզայներները դիմում են Շլումբերժեի արխիվային գաղափարներին՝ ստեղծելով կրծքազարդեր և զարդեր, որոնցում «թաքնված» թիթեռը կարծես քողարկված է պլատինից, 18 կարատ ոսկուց և փայլուն
պավե ադամանդների ճյուղերի մեջ։ Կերպարը լրացնում է ականջօղերի զույգը՝ զարդարված անթերի IIa տիպի, գրեթե կատարյալ մաքրությամբ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում է 10 կարատը։
Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում լեգենդար «Bird on a Rock» կոմպոզիցիայի վերաիմաստավորված տարբերակը։ Այժմ թռչունները կարծես «նստում» են Բրազիլիայից բերված Santa Maria երանգի խոշոր ակվամարինների կողքին, իսկ ֆոնը զարդարված է կանաչ քրիզոպրազի ուլունքներով։ Կենտրոնական շեշտադրումը դարձել է կախազարդը՝ ավելի քան 22 կարատ քաշ ունեցող ակվամարինով։
Մյուս մոտիվների շարքում առանձնանում է «Paradise Bird»-ը, որտեղ յուրաքանչյուր կրծքազարդ պատկերում է երևակայական թռչուն՝ տեղակայված թանկարժեք քարի վրա՝ սկսած Մեքսիկայից բերված օպալից մինչև Եթովպիայից ստացված երկնագույն խալցեդոն։ «Parrot» շարքում բրենդը վերադառնում է 1960-ականների էսթետիկային՝ վերաիմաստավորելով արխիվային կրծքազարդերը թութակներով՝ կապույտ և մանուշակագույն շափյուղաների հարուստ գունապնակով։ «Bee» հավաքածուն հղում է կատարում մեղվի փեթակի մոտիվին՝ համալրելով կոմպոզիցիաները բարձրագույն որակի ադամանդներով և թաքնված դեկորատիվ մանրամասներով։

«Hidden Garden»-ում բուսական աշխարհը ներկայացված է Jasmine, Twin Bud, Bloom, Marguerite և Palm շարքերով։ Այստեղ կիրառվում են ինչպես Զամբիայից բերված հարուստ կանաչ երանգի զմրուխտներ, այնպես էլ բարձր մաքրության ադամանդներ՝ շրջապատված ոսկուց և պլատինից ստեղծված քանդակային կառուցվածքներով, որոնք հիշեցնում են ծաղկող ու բացվող բույսեր։
«Blue Book 2026» հավաքածուն արտացոլում է մեր շարունակական ձգտումը դեպի ստեղծագործություն, վարպետություն և գեմոլոգիայի ամենաբարձր չափանիշներ»,- նշել է Tiffany & Co.-ի գլխավոր տնօրեն Էնթոնի Լեդրուն։ Նրա խոսքով, նոր շարքը շարունակում է ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող տան ավանդույթները՝ միաժամանակ վերաիմաստավորելով Շլումբերժեի ժառանգությունը ժամանակակից բարձր ոսկերչական նորաձևության հաճախորդի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»