Բարեգործություն՝ հանուն հայ երեխաների. Երևանում EliseCare կազմակերպության գալա-ընթրիքն ուներ հենց այս նպատակը՝ անհրաժեշտ բուժօգնություն հասցնել Երևանից դուրս բնակվող հայ երեխաներին, ովքեր առողջական խնդիրնորի դեպքում հնարավորություն չեն ունենում արագ հասնելու բուժկենտրոններ:
EliseCare-ն իր գործունեությունը սկսել է 2020 թ-ից՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնուհետև շարունակել նաև բլոկադայից հետո, երբ արցախցիները բռնի տեղահանվեցին իրենց տներից:
«Մենք տեսանք, որ մեր օգնությունը, հատկապես, կարևոր էր սահմաններում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմում է կազմակերպության նախագահ Էլիզ Պողոսյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
«Այսօր մեզ համար շատ մեծ օր է, քանի որ մենք EliseCare կազմակերպության հետ աշխատում ենք տարբեր երկրներում, ունենք նաև Հայաստանի հետ մեծ նախագիծ՝ սահմանների վրա մեր շարժական կլինիկաներով, որոնցով շրջում և անվճար բուժօգնություն ենք տրամադրում գյուղերում և քաղաքներում. մեզ համար շատ կարևոր է այս գալան, որովհետև մենք գումար ենք հավաքում, որպեսզի կարողանանք ավելի շատ գյուղեր այցելել և աշխատենք բուժօգնություն տրամադրել դրա կարիքն ունեցող հնարավորինս շատ ընտանիքների»,-հավելում է նա:
Посмотреть эту публикацию в Instagram
Գալա-ընթրիքի դեսպանը ֆրանսահայ հայտնի պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջյանն էր, ով նաև հանդիսանում է Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիրը: Մեզ հետ զրույցում նա կիսվեց այս բարեգործական նախաձեռնության կարևորության մասին՝ ելնելով իր իսկ տեսածի փորձառությունից:
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում, այս գալա ընթրիքին՝ աջակցելու EliseCare-ին և ամբողջ նախագծին, որպեսզի հավաքենք անհրաժեշտ գումարը Երևանից դուրս՝ փոքր քաղաքներում, առողջության խնամքի միջոցներ մատակարարելու համար, քանի որ Երևանում կան անհրաժեշտ միջոցներ, բայց երբ դուրս ես գալիս Երևանից՝ մոտ մեկ ժամ հեռավորության վրա, հասկանում ես, որ անհրաժեշտ է բուժօգնություն տրամադրել երեխաներին, երիտասարդներին, մեծահասակներին: Շատ կարևոր է աջակցել EliseCare-ին, և ես ուրախ եմ, որ այսօր պատվավոր հյուր եմ»:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգիչ Անդրեն երեկոյի հատուկ հյուրերից էր, ով նշեց, որ սիրով է միացել Էլիզի նախագծին՝ հաշվի առնելով դրա կարևոր նշանակությունն ու անհրաժեշտությունը:
«Բարեգործությունն, առհասարակ, միշտ է եղել ու մնում է կարևոր, քանի որ սա վերաբերում է մեր երեխաներին, ովքեր բնակվում են սահմանամերձ գոտիներում: Սիրով ընդունել եմ Էլիզի հրավերը և ուրախ եմ, որ այս աշխատանքները լինելու են շարունակական: Կարծում եմ՝ սա մեծ ու կարևոր աշխատանք է, որը նրանք իրականացնում են ոչ միայն Հայաստանում, այլև այն երկրներում, որտեղ, ցավոք, պատերազմներ են լինում»,-ասաց երգիչը:
Հավելենք, որ երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ ունեցան Արփին, Աստրիգ Սիրանոսյանը և Անդրեն: Իսկ մյուս մանրամասները՝ Քուրքջյանի քոչարին՝ Անդրեի կատարման ներքո, հյուրերի տրամադրությունն ու երեկոյի ջերմ մթնոլորտը՝ NEWS.am STYLE-ի ինստագրամյան տեսանյութերում:
Посмотреть эту публикацию в Instagram
Սյունե Առաքելյան
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը