Կուլտային ֆիլմերի վերածննդի միտումը հասել է նորաձևության և իշխանության մասին ամենաազդեցիկ պատմություններից մեկին՝ «Սատանան նախընտրում է Պրադա» ֆիլմին։ Գրեթե երկու տասնամյակ անց ֆիլմը վերադառնում է, բայց արդեն այլ տրամադրությամբ․ ավելի քիչ հեքիաթ փայլուն ամսագրերի աշխարհում գտնվող մի աղջկա մասին, և ավելի շատ փորձ՝ հասկանալու ոլորտի հենց այդ կառուցվածքը։
Ապրիլի 29-ին «Երևան Մոլ»-ի Kinopark-ում տեղի է ունեցել նոր մասի փակ ցուցադրությունը։

Եվ, իհարկե, առաջինը, ինչը գրավում է ուշադրությունը՝ դերասանական կազմն է։ Մերիլ Սթրիփի, Էնն Հեթուեյի և Էմիլի Բլանտի վերադարձը գրեթե անթերի է ստացվում։ Նրանց կերպարները միանգամից ճանաչելի են և ինչ-որ պահի քեզ մոտ տարօրինակ զգացողություն է առաջանում․ կարծես ժամանակը անցել է կողքով, իսկ նրանք մնացել են նույն տեղում՝ միայն ավելի կոշտ, ավելի ճշգրիտ ու մի փոքր ավելի հասունացած։
Այս նոստալգիայի էֆեկտը այստեղ աշխատում է որպես հիշողության լուռ խայթ։

Բայց եթե նախկինում պատմությունը ավելի փակ ու գրեթե լիրիկական էր, ապա հիմա ֆիլմը ավելի լայն տեսանկյունից է նայում։ Այն արդեն ոչ այնքան պատմում է, որքան վերլուծում։ Մեր առաջ այլևս մեկ հերոսուհու ուղին չէ, այլ մի համակարգ, որի մեջ հայտնվում են բոլոր կերպարները։ Եվ յուրաքանչյուրն իր ձևով է այդ համակարգում խճճված։
Հումորը մնացել է իր տեղում՝ սուր, երբեմն՝ կծու, բայց առանց գռեհկության մեջ ընկնելու։ Այսօր հազվադեպ հանդիպող հավասարակշռություն է, երբ կատակն աշխատելու համար չի պահանջում պարզեցում։

Ավելի քիչ շքեղություն կա, և դա անմիջապես նկատելի է։ Տեսախցիկը ավելի հաճախ նայում է կուլիսների հետևը, քան ցուցափեղկերին։ Այստեղ նորաձևությունն այլևս ճաշակի մասին չէ, այլ կարգավիճակի, պատկանելության, «ներսում» լինելու իրավունքի։ Եվ ֆիլմը բավական ուղիղ ասում է․ այսօր մարդիկ չեն գնում պատմություն ունեցող իրեր, այլ՝ լոգո «լյուքսային համայնքի» անդամության համար։
Սյուժեն կառուցված է պարզ․ կա խնդիր, կա լուծում, կա հետևանք։ Բայց այդ պարզության հետևում թաքնված է տհաճ ճշմարտությունը՝ մարդիկ գրեթե չեն փոխվում։ Նրանք փոխում են իրենց դերերը, հարմարվում են, արդարացնում իրենց արարքները։ Իսկ իրական փոփոխությունները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ հետ գնալու այլևս ճանապարհ չկա։
Հատկապես հետաքրքիր կերպով բացվում են հերոսուհիների հարաբերությունները։ Էնդիի և Միրանդայի կապը դեռ շարունակում է կառուցված լինել հիացմունքի և դիմադրության լարվածության վրա, բայց հիմա դա արդեն հավասարների երկխոսություն է՝ թեկուզ չարտահայտված։ Եվ այդ ֆոնի վրա անսպասելի ուժեղ է հնչում Էմիլիի գիծը։

Նա այլևս պարզապես անցյալի խիստ օգնականը չէ․ այստեղ նա ունի իր սեփական խաղը։ Ընդ որում՝ երկակի։ Նա և համակարգի մի մասն է և մարդ, որը փորձում է այն շրջանցել ու գերազանցել։ Եվ հենց նրա միջոցով հատկապես պարզ է դառնում, թե որքան հեշտ է հարմարվել ու նույնքան հեշտ՝ ներսից կորցնել ինքնությունը։
Ֆիլմը պահպանում է առաջին մասի կարևոր ինտրիգը․ ո՞վ է այստեղ «սատանան»։ Ժամանակին հանդիսատեսը վիճում էր՝ արդյոք դա Միրանդան է, թե մեկ ուրիշը, մինչև անգամ Էնդիի նախկին ընկերոջը հասնելով։ Հիմա այդ հարցը կրկին մնում է բաց։ Այստեղ չկա հստակ հակահերոս։ Բայց կան ընտրություններ, կան սխալներ, կան հետևանքներ։ Եվ կա տարբերություն նրանց միջև, ովքեր կարող են ընդունել իրենց սխալները և նրանց միջև, ովքեր շարունակում են խաղալ մինչև վերջ։
Եվ, իհարկե, զգացվում է սերունդների բախումը։ Գլամուրի հին աշխարհը՝ կառուցված ճաշակի և հեղինակության վրա, բախվում է նոր իրականությանը, որտեղ ամեն ինչ որոշում են թրենդները, ալգորիթմները և ակնթարթային հավանությունը։ Լրագրողական միջավայրը ներկայացված է առանց ռոմանտիկայի ու շքեղության, նույնիսկ եթե խոսքը նորաձևության ամսագրի մասին է։ Արդյունաբերությունն այլևս չի ձևավորում իմաստներ, այն ավելի հաճախ պարզապես արձագանքում է դրանց։
Եթե առաջին մասը ստիպում էր երազել նորաձևության աշխարհի մասին, ապա այսը ստիպում է ինքդ քեզ հարց տալ․ իրականում ի՞նչ է թաքնված այդ աշխարհի հետևում և արդյո՞ք դու ուզում ես այնտեղ հայտնվել։
Կադրերը վերցված են IMDb կայքից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար