Պատկերացրեք՝ վայրէջք եք կատարում, բայց չգիտեք, թե որ երկրում։ Այո, նման բան հնարավոր է, ու դա երեկ տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանում․․․
Լոնդոնից մի խումբ ճանապարհորդներ թռիչքից հետո միայն բացահայտեցին, որ Հայաստանում են. նրանք Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցներն են, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, իսկ երևանյան օդանավակայանում արդեն «բախվեցին» հայկական հյուրընկալությանը՝ զուռնա, դհոլ, հայկական պարեր՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ:
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ:
Առեղծվածային այս թռիչքը համախմբել էր ճանապարհորդներին, սոցիալական հարթակներում հայտնի անձանց (ինֆլուենսերների), լրագրողների և արկածասերների՝ Wizz Air-ի ամենահայտնի փորձառական արշավներից մեկի շրջանակում։
Զբոսաշրջիկները օդանավակայանից հետո անմիջապես ուղևորվեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ արժանացան ջերմ ընդունելության ու ողջույնի։ Այստեղ ճանապարհորդները կմնան երեք օր ու կվայելեն ոչ միայն մայրաքաղաք Երևանի գարնանային զովությունը, այլև Հայաստանի գեղատեսիլ բնությունն ու պատմական նշանակության վայրերը։
Посмотреть эту публикацию в Instagram
NEWS.am STYLE-ի հետ զրույցում (տես՝ տեսանյութում) ճանապարհորդները նշեցին, որ տպավորված են․ պատկերացում չունեին, որ հենց Հայաստանում են հայտնվելու, բայց հայկական ընդունելությունն ու պարերը էլ ավելի ոգևորեցին նրանց ու տրամադրեցին հրաշալի հանգստի։ Հյուրերը խոստովանում են՝ դեևս շատ բան չգիտեն Հայաստանի մասին (դե, բացի Քարդաշյաններից), բայց վստահ են՝ ուսուցողական ու հագեցած այց են ունենալու, որի շրջանակում կծանոթանան երկրի պատմության, մշակույթին ու կարևոր նշանակության վայրերին։
Հայաստանը բացառիկ ուղղություն է, որն ունի ճանապարհորդներին առաջարկելու շատ բան՝ հարուստ պատմությունից և կենսունակ մշակույթից մինչև ջերմ հյուրընկալություն և տպավորիչ բնապատկերներ, ասում է Wizz Air-ի կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Վերա Յարդանը։
«Ուրախ ենք, վերջապես, բացահայտել Հայաստանը որպես «Let’s Get Lost» արշավի այս թողարկման ուղղություն։ Իսկապես առանձնահատուկ էր տեսնել ուղևորների հուզմունքն ու զարմանքը, երբ նրանք իմացան, թե որտեղ են վայրէջք կատարել։ «Let’s Get Lost»-ի նման նախաձեռնությունների միջոցով Wizz Air-ը հպարտ է աջակցել զբոսաշրջության զարգացմանը և խրախուսել ճանապարհորդներին բացահայտել նոր ու հետաքրքիր ուղղություններ մեր ցանցում»,-հավելում է նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ևս կարևորում է այս նախաձեռնությունը՝ նշելով․ «Մենք նաև հպարտ ենք, որ Հայաստանը դարձել է այն երկրներից մեկը, որտեղ իրականացվում է այս արշավը։ Այս նախաձեռնությունը լավագույնս արտացոլում է ժամանակակից ճանապարհորդության գաղափարը՝ հետաքրքրասիրություն, բացահայտում և իրական փորձառություններ։ Վստահ ենք, որ այցելուները Հայաստանից կհեռանան վառ տպավորություններով և ջերմ հիշողություններով»։
Նախաձեռնությունն իրականացվում է Wizz Air-ի Լոնդոն–Երևան նոր ուղիղ չվերթի գործարկմանն ընդառաջ, որը նախատեսված է մեկնարկել 2026 թվականի հունիսի 12-ից։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը