«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ճարտարապետ Կարեն Բալյան.Մենք չենք կարողանում ոչ նորը ստեղծել, ոչ էլ հինը պահպանել

10:30, 31 մայիսի

Այսօր ճարտարապետ մասնագիտությունը կորցրել է կապը հասարակության հետ։ Բոլորը գիտեն, որ տարիներ շարունակ կառուցապատման մեջ սխալներ են արվել, խոշորագույն, անթույլատրելի քաղաքաշինական  սխալներ, բայց դրա գնահատականը չի տրվել ու չի տրվում։ Իհարկե, չէր կարելի Հյուսիսային պողոտայում նման բարձրահարկեր կառուցել, որ Օպերայի շենքը նսեմանար, չէր կարելի Գետառը փակել, Երիտասարդության պալատի շենքը վերացնել։ Հասարակության մեջ կա արդեն այդ սխալների վերաբերյալ ձևավորված տեսակետ, բայց մասնագիտական հանրության կողմից ձևակերպված փաստաթուղթ՝ չկա։

Զրույց ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան  Կարեն Բալյանի հետ

Կարևորագույն խնդիր է պահպանել Կասկադի և «Վերածնված Հայաստան» հուշարձանի, որը Կասկադ համալիրի ճարտարապետական դոմինանտն է, կապը։

Ես նրանց կողմնակիցներից եմ, ովքեր չեն համարում, որ Կասկադը պետք է շարունակվեր հին նախագծերով։ Հին նախագծերը պետք է նորից արվեին, այսինքն ամեն դեպքում կձևափոխվեին։ Ես գտնում եմ, որ պետք է «գիծ» քաշենք, որ այստեղ վերջացավ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան հատվածը, որը կա և  պետք է պահպանել և նոր նախագծով շարունակել։ Այլ խնդիր կա, կարևորագույն՝ պահպանել Կասկադի և «Վերածնված Հայաստան» հուշարձանի, որը Կասկադ համալիրի ճարտարապետական դոմինանտն է, կապը։ Մենք դեռ չգիտենք, թե նախագիծն ինչպիսին է։ Մենք սրա մասին պետք է լուրջ մտածենք ու բարձրաձայնենք։ 

Հանրությունը էլի անտեսվեց ու հիմա փոխանակ ժողովուրդը նայի դեպի Մասիս, մի երկու մարդ է նայում իրենց պատշգամբներից

Ամեն մի կառույց պահանջում է վերականգնում, քանի որ ժամանակի ընթացքում հնանում է և դա պարտադիր է, որ կառույցը պահպանվի։ Սակայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նման հուշարձան կառույցներին պետք է առավել զգուշորեն մոտենալ։ Ի դեպ, ցավոք այստեղ էլ անթույլատրելի քաղաքաշինական սխալ եղավ։ Դիմացը կառուցեցին «պոզերով» բարձրահարկը, որը փակեց գաղափարական տեսարանը, հեռանկարը։ Չէ որ հուշահամալիրը Վերածննդի գաղափար էր նաև կրում և հարթակի վրա գտնվելով մարդը պետք է տեսներ Երևանը ու նաև Մասիսի հետ առնչվեր։ Հանրայինը էլի անտեսվեց ու հիմա փոխանակ ժողովուրդը նայի դեպի Մասիս, մի երկու մարդ է նայում իրենց պատշգամբներից։ Եվ դրան մասնակից է ճարտարապետը, որի կողմից նախագծվել է տվյալ բարձրահարկը։ Նախագծել է հասկանալո՞վ, թե ինչ է անում, թե չհասկանալով, չգիտեմ։

Ինչպիսին եմ ցանկանում տեսնել Երևանը

Ցանկանում եմ, որ Երևանը փոխի իր զարգացման ուղղությունը, ոչ թե շենքերի քանակով ավելանա, այլ որակով։ Ցանկանում եմ, որ անիմաստ շենքեր չկառուցեն և Երևանը պահպանի իր նվաճումները, այն հրաշալի ճարտարապետությունը, որով հպարտացել ենք։ Վերականգնվի այն, ինչ դեռ հնարավոր է վերականգնել։ Մաքուր քաղաք լինի։ Մայթեր լինեն, որով հնարավոր է քայլել։ Որ բացվի Գետառը։ Որ չկառուցապատվի Հրազդանի կիրճը, այլ դառնա այն կանաչ տարածքը, հանգստի գոտին, որը նախատեսված էր Թամանյանի մոտ, Մազմանյանի մոտ, Արծվին Գրիգորյանի մոտ։ Ասեմ, որ դա մեր կենտրոնական զբոսայգին պետք է լիներ։ Ցանկանում եմ, որ բոլոր հեռանկարները դեպի Մասիս չփակվեն, այլ բացվեն, քանի որ մեր քաղաքն այդ կապը չի կարող կորցնել։ Չփակվեն հեռանկարներ դեպի Արագած ու Արայի լեռը։ Որ չկործանվի Հատիսի լեռը։ Մեր այդ հրաշալի բնաշխարհը ապականելու իրավուքը մենք չունենք։ Վերակառուցվեն ու վերաիմաստավորվեն մեր երբեմնի  արդյունաբերական կառույցները, որոնք շատ գեղեցիկ ճարտարապետություն ունեն։ Որպեսզի վերաբացվի «Ռոսիա» կինոթատրոնը։ 

Մենք չենք կարողանում ոչ նորը ստեղծել, ոչ էլ հինը պահպանել։

Հասկանալի է, որ ինչ կառուցված է, չի ապամոնտաժվի, սակայն կարելի է փրկել գոնե այն կառույցները, որոնք հայ ճարտարապետության նվաճումներն են՝ «Հրազդան» մարզադաշտը, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։ Մոդեռնիստական ոճի այդ կառույցներով են մեզ ճանաչում, մինչդեռ նորը ստեղծելու փոխարեն, քանդում ենք մեզ ճանաչում բերած ճարտարապետական գանձերը։ Թվում է, որ մենք ունեցել ենք վերակառուցման հիանալի դպրոց, հմուտ մասնագետներ, հիշենք օրինակ Սահինյանին, ով վերականգնեց Գառնին, Հրաչյա Գասպարյանին, ով Նորավանքն է վերականգնել։ Բայց, արի ու տես, որ մենք անպայման ուզում ենք քանդենք, ու դրա տեղը նորը կառուցենք։ Վերացրեցին պատմական կենտրոնը։ Բարբարոսաբար պայթեցրին Վարդանանց փողոցի վրա գտնվող տպարանի շենքը։ Որ մեկը ասեմ։ Այո, այսօր մեր ճարտարապետական դպրոցը թերանում է։ Մենք չենք կարողանում ոչ նորը ստեղծել, ոչ էլ հինը պահպանել։ 

Երևանը չունի զարգացման կոնցեպտ

Երևանը որպես փաստաթուղթ ունի գլխավոր հատակագիծ, սակայն իրականում չունի քաղաքաշինական զարգացման կոնցեպտ, ընդ որում արդեն կես դարից ավել։ Վերջին, կարելի է ասել չձևակերպված կոնցեպտը եղել է Ջիմ Թորոսյանի կողմից, որը հիմնականում կենտրոնի զարգացման հետ էր կապված, շատ ազգային էր մոտեցմամբ, որը ևս չիրականացվեց։ Իսկ մինչ այդ գլխավոր հատակագիծը հաստատվել է 1971 թվականին Մազմանյանի կողմից, որտեղ Երևանը արևածաղկի ձև էր ստացել՝ թամանյանական կենտրոնը և շրջապատող ութ հատվածները։ 

Հետխորհրդային սերունդը հիմնականում չկարողացավ համակերպվել նոր պայմանների հետ և «բեմից» հեռացավ։ Մնացողների մեջ էր Ջիմ Թորոսյանը, որը իր նախագծերը այնուամենայնիվ կարողացավ որոշ չափով իրականացնել։ Անկախության տարիներին մենք չունեցանք  այնպիսի առաջնորդ, որը ինչպես Քաջազնունին, Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը և նույնիսկ Գրիգոր Հարյությունյանը, որոնք կարողացան Հայաստան բերել այլ երկրներում բնակվող լավագույն հայ մասնագետներին, որոնք քաղաքը դարձրին մայրաքաղաք։ 

Անկախությունից ի վեր մենք չունենք գաղափար, մենք ունենք բիզնես ծրագիր։ Այս տարիների ընթացքում գլխավոր ճարտարապետի ինստիտուտը այնպիսի ձախողումներ ունեցավ, որ այսօր քաղաքն այլևս չունի այդ հաստիքը։ Իսկ գլխավոր ճարտարապետի ինստիտուտը վերացավ, որովհետև վարքաբեկված էր։ Փաստորեն, ասացին թող չլինի, որ սխալներն էլ չլինեն, բայց․․․ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ երիտասարդների մեջ կգտվի այն մեկը, ով ժամանակին կկարողանա իր վրա վերցնել այդ բեռը։ Շատ կարևոր է, որ դա լինի ընդունված, հարգված՝ լայն իմաստով, ինչպիսին էր, օրինակ, Ջիմ Թորոսյանը, ով և քաղաքից հասկանա և մշակույթի կրող լինի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search