Ջեֆ Բեզոսը, անկասկած, շատ զբաղված գործարար է, բայց արդյո՞ք նա իսկապես զբաղվում է կարևոր աշխատանքային հարցերով ամեն անգամ, երբ նրան լուսանկարում են պապարացիները։

Amazon-ի հիմնադիրը հայտնվել է նոր դավադրության տեսության կենտրոնում. սոցիալական ցանցերի օգտատերերը նկատել են, որ միլիարդատերը հազիվ է մի կողմ դրել բջջային հեռախոսը կնոջ՝ Լորեն Սանչեսի հետ Փարիզ կատարած ուղևորության ժամանակ։ Այն տեսությունը, որ Բեզոսը պարզապես կեղծում է հեռախոսազանգերը՝ անցորդների հետ անհարմար շփումներից խուսափելու համար, արագորեն տարածվել է համացանցում։

Հունիսի 14-ին Բեզոսի սարքը բառացիորեն «կպել էր» նրա ականջին զույգի ցերեկային զբոսանքի ժամանակ։ Տեխնոլոգիական մագնատը դուրս է եկել վարորդով մեքենայից՝ ամբողջությամբ խորասուզված զրույցի մեջ։ Մինչդեռ Լորեն Սանչեսը առաջինը դուրս է եկել մեքենայից և մի փոքր առաջ անցել ամուսնուց՝ հագած սև միջին երկարության զգեստ և սանդալներ զբոսանքի համար։ Ավելի ուշ այդ երեկոյան Բեզոսին կրկին նկատել են հեռախոսը ականջին դրած, երբ զույգը գնում էր Գրանդ Պալեում ռոմանտիկ ընթրիքի։ Մինչ միլիարդատերը շարունակում էր իր անվերջ զրույցը, նրա մյուս կեսը ռեստորան է ժամանել առանձին։ Լորենը անմիջապես գրավել է լուսանկարիչների ուշադրությունը՝ ընտրելով Ջոն Գալիանոյի կողմից նախագծված Christian Dior-ի վինտաժ զգեստը 2001 թվականի գարնանային հավաքածուից։

Սոցիալական ցանցերի օգտատերերը վստահ են, որ հասկացել են Բեզոսին։ Ֆրանսիացի լրագրող Ամար Տաուալիտի կողմից հրապարակված մի քանի տեսանյութեր բուռն քննարկումներ են առաջացրել, որոնցում երևում էր, թե ինչպես է միլիարդատերը կլանված իր բջջային հեռախոսով Փարիզի փողոցներում։

Տեսանյութի տակ գտնվող մեկնաբանությունների բաժնում ուշադիր դիտողները անմիջապես սկսել են ենթադրություններ անել.
«Նա այդ հեռախոսով ոչ մեկի հետ չի խոսում։ Սա դասական հնարք է, որը մենք բոլորս կիրառում ենք, երբ չենք ուզում ոչ մեկին տեսնել», - գրել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր ավելացրել է. «Բեզոս, ուշադրություն դարձրու կնոջդ, այլ ոչ թե ձևացնես, թե զբաղված ես կարևոր զանգով»։ «Նա պարզապես կեղծում է զրույցը, որպեսզի ոչ ոք չմոտենա նրան կամ չխոսի նրա հետ փողոցում», - եզրափակել է երրորդ մեկնաբանը։
«Մենք բոլորս համաձայն ենք, որ այս զանգը կեղծ է, այնպես չէ՞», - կատակում են մարդիկ համացանցում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել15:16, 17 նոյեմբերի
Նոր «Հարրի Փոթեր»–ը ցույց է տվել Հոգվարթսում տեղի ունեցող խնջույքը14:29, 17 նոյեմբերի
Gucci-ն 30%-ով իջեցրել է պայուսակների գները, Louis Vuitton-ը չի պատրաստվում նահանջել. Ինչու են շքեղ ապրանքանիշերը վախենում ավելի մատչելի դառնալուց14:14, 17 նոյեմբերի
Վեց տարի առանց սիրելիի. Ջոն Տրավոլտան խոստովանել է՝ արդյոք պատրաստ է կրկին երջանկություն գտնել13:19, 17 նոյեմբերի
Չնայած ամուսնալուծությանը, Առնոլդ Շվարցենեգերը և Մարիա Շրայվերը միասին են նշում Սուրբ Ծնունդը. «Երեխաներին դա դուր է գալիս»12:44, 17 նոյեմբերի
Կրքոտ համբույր նկարահանման հրապարակում. Աարոն Թեյլոր-Ջոնսոնը նկարահանվում է «Էնիգմա» վեպի կինոադապտացիայում12:20, 17 նոյեմբերի
Ջիջիի և Բելլա Հադիդների հայրը երրորդ անգամ է ամուսնանում. 78-ամյա միլիոնատերը նշանադրվել է ամուսնալուծության հարցերով 43-ամյա խորհրդատուի հետ11:39, 17 նոյեմբերի
22 տարով երիտասարդ և 208 սմ հասակով. 51-ամյա բրիտանացի հեռուստաաստղ Ալիսոն Համոնդը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է իր ռուս ընկերոջը