«Սևամորթ» ֆիլմի աստղ Ջենիֆեր Լյուիսը բացահայտ խոսել է սեռական կախվածության դեմ իր երկարատև պայքարի մասին։
69-ամյա Հոլիվուդյան վետերանը վերջերս հայտնվել է Baby, This is Keke Palmer փոդքասթում, որտեղ խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում քնել է տասնյակ տարբեր տղամարդկանց հետ։ «Ես ամաչելու բան չունեմ»,-ասել է նա։ «Այո, ես դա արել եմ։ Ես ունեցել եմ 63 տղամարդ։ Եվ դա զարմանալի էր»։
Չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ նա անսահման հաճույք էր ստանում դրանից, հետ նայելով՝ Լյուիսը խոստովանում է, որ կցանկանար այդ ժամանակ գիտակցել, որ «մարմինը տաճար է»։
«Ես երբեք չէի մտածել, որ դա խնդիր է։ Ես կարծում էի, որ բացարձակապես բոլորը սեռական հարաբերություն են ունենում ամեն ինչի հետ, ինչը շարժվում է»,-շարունակել է դերասանուհին։ «Նայեք, երբ դուք դուրս եք գալիս Բրոդվեյի բեմից՝ ծափահարությունների և ողջույնների ներքո... ի՞նչ եք անում հաջորդը։ Այդքան բարձր տրամադրությունից ազատվելու համար դուք պետք է կամ ինչ-որ բան ներարկեիք, կամ ինչ-որ բան ծխեիք, կամ խմեիք։ Սեքսը իմ թմրանյութն էր։ Ես պարզապես դուրս էի գալիս, գտնում էի մի գեղեցիկ տղամարդու և քամում նրանից հյութի յուրաքանչյուր կաթիլը։
Լյուիսի խոսքերով՝ նա վերջնականապես հրաժարվել է անառակությունից միայն այն ժամանակ, երբ ՁԻԱՀ-ի համաճարակը տարածվել է աշխարհում, և հենց սա էլ ստիպել է նրան վերանայել իր կյանքը։
«Ես մտածեցի. «Լավ, դադարեցրու։ Կյանքում պետք է ավելին լինի, քան պարզապես այն, որ ես փորձում էի լցնել ներսումս եղած դատարկությունը և հասկանալ, թե ով եմ ես և ինչու եմ այստեղ»,-հիշում է աստղը։
Դրանից հետո դերասանուհին սկսել է ինքնաճանաչման ճանապարհորդություն՝ իսկական սեր գտնելու համար։ «Չգիտեմ, թե ինչպես կարողացա մնալ այս գործում։ Չգիտեմ, թե ինչպես հասա 69 տարեկանին, բայց ահա ես այստեղ եմ, և ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևէ։ Ես բացարձակապես երջանիկ եմ», - խոստովանել է նա։
Ջենիֆեր Լյուիսը հանրությանը առավել հայտնի է ABC-ի «Black-ish» հիթային սիթքոմում Ռուբիի դերով, ինչպես նաև Միշել Օբամայի հետ բարեկամությամբ, որի փոդքասթում նա բազմիցս հայտնվել է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)