Սիլիկոնյան հովտում ժողովրդականություն է վայելում փակ
գինեկոլոգիական պրակտիկան, որը կուլիսներում ստացել է «Միլիարդատերերի վագինային ակումբ» անվայել անվանումը։ Տեխնոլոգիայի մագնատների կանայք, թոփ մենեջերները և բարերարները պատրաստ են տարեկան տասնյակ հազարավոր դոլարներ տալ այսպես կոչված «առողջության մաքսինգի» համար՝ իրենց մարմնի առավելագույն օպտիմալացում և սեռական երիտասարդության երկարաձգում։
Այս հեգնական տերմինի հեղինակը կլինիկայի հիմնադիրն էր՝ Սալի Գրինվալդը՝ Սթենֆորդի համալսարանի կլինիկական գինեկոլոգիայի ասիստենտ: Սակայն, ինչպես հայտնում է The New Yorker ամսագիրը, բժիշկը հետագայում ստիպված է եղել հրաժարվել կծող կոչումից, քանի որ նրա ծայրահեղ հարուստ հիվանդներից ոմանք չեն գնահատել կատակը։
Greenwald Clinic-ի տարեկան բաժանորդագրության արժեքը սկսվում է $10,000-ից և գերազանցում է $30,000-ը VIP մակարդակի համար: Այս գումարը ներառում է ժամային տեսակցություններ, բժշկի մոտ 24-ժամյա հասանելիություն, անհատական ծրագրեր և կոնսիերժի աջակցություն:
Հայտնի հիվանդներ ՏՏ աշխարհից
Սալի Գրինվալդի կլինիկան շատ արագ դարձավ Սան Ֆրանցիսկոյի էլիտայի հույժ գաղտնիքը: Նրա հաճախորդների թվում են.
Պրիսցիլա Չանը-Մարկ Ցուկերբերգի կինն է, ով անձամբ է կազմակերպել փակ միջոցառումներ, որտեղ Գրինվալդը ելույթ է ունեցել։
Շերիլ Սանդբերգը-Meta-ի նախկին գլխավոր տնօրենն է: Նա բժշկին անվանել է «փայլուն, եռանդուն և կրքոտ» և այժմ գրում է Գրինվալդի առաջիկա գրքի տեքստը:
Ժիզել Կորդեստանին-ձեռնարկատեր է և Twitter-ի նախկին նախագահ Օմիդ Կորդեստանիի կինը: Վերջերս նա հիվանդների համար մասնավոր հանդիպում էր կազմակերպել Աթերթոնում գտնվող իր շքեղ առանձնատանը:
Նիկոլ Լակոբը-Golden State Warriors-ի բարեգործական հիմնադրամի տնօրենն է և նրա գլխավոր սեփականատեր Ջո Լակոբի կինը:
Երկարակեցության փոխարեն՝ «սեքսի տեւողություն»
Մինչ Սիլիկոնյան հովտում տղամարդիկ տարված են բիոհեքինգով և կյանքի տեւողությամբ, դոկտոր Գրինվալդն առաջարկում է կանանց կենտրոնանալ «սեքսուալ տարածության» վրա՝ քանի տարի է կինը մնում սեռական ակտիվ և առողջ: Նրա կարծիքով՝ որակյալ սեքսը լավացնում է քունը, նվազեցնում սթրեսը և ամրացնում հարաբերությունները։
«Ես միշտ մտածում եմ՝ ի՞նչ է հաջորդը, ի՞նչը կարելի է բարելավել, ինչո՞ւ չփորձել սա։ Բժշկությունը վաղուց անտեսել է դաշտանադադարի և կանանց լիբիդոյի թեման: Ժամանակն է անցնել հիվանդությունների բուժումից կյանքի որակի ակտիվ բարելավմանը»,-կիսում է Գրինվալդը:
Գինեկոլոգի մոտ սովորական այցն այստեղ վերածվել է համալիր հետազոտության։ Ծառայությունների փաթեթը ներառում է.
Հորմոնալ մակարդակների խորը մոնիտորինգ և արյան խորացված թեստեր:
Ամբողջ մարմնի MRI և առողջության հետագծում կրելի տեխնոլոգիայի միջոցով:
Հորմոնալ փոխարինող թերապիա (ներառյալ տեստոստերոն) և անձնական սեքսի ուսուցում:
Չնայած բարձր գներին, Գրինվալդի ծառայությունների պահանջարկը շարունակում է աճել, և նրա կլինիկայի սպասման ցուցակը երկարաձգվում է գալիք ամիսներով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին