«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայտնի նորաձևության բլոգերը լացել է համացանցում, երբ գողացել են նրա 150 դիզայներական պայուսակների հավաքածուն  

11:42, 3 հուլիսի

Հայտնի նորաձևության բլոգերը արցունքն աչքերին պատմել է, որ իր տնից գողացել են մոտ 150 դիզայներական պայուսակների հսկայական հավաքածուն։

42-ամյա Սյուզի Լաուն, որն առցանց ավելի հայտնի է որպես Սյուզի Բաբլ, ճանաչում է ձեռք բերել 2006 թվականին՝ շնորհիվ իր նորաձևության բլոգի՝ Style Bubble-ի։ Այսօր նա ունի ավելի քան 701,000 հետևորդ Instagram-ում, որտեղ նա պարբերաբար ներկայացնում է իր շքեղ ապրելակերպի, նորաձև տեսքի և թանկարժեք զգեստապահարանի լուսանկարները։

Այս շաբաթվա սկզբին սոցիալական ցանցերի աստղը հրապարակել է հուզիչ տեսանյութ, որում խոստովանել է, որ իր լոնդոնյան տունը թալանել են։ Մալդիվյան կղզիներ կատարած վերջերս կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո Սյուզին հայտնաբերել է, որ իր տունը թալանվել է։

«Իմ բոլոր պայուսակները անհետացել են։ Մոտ 150-ը։ Թիվը խելագարություն է թվում, բայց ես դրանք հավաքում էի շատ երկար ժամանակ՝ վերջին 20 տարիների մեծ մասը», - արցունքն աչքերին բացատրել է Լաուն, ով միշտ իր տեսքը լրացրել է թանկարժեք աքսեսուարներով։ «Մի գիշերվա ընթացքում ես պայուսակների թագուհուց վերածվեցի անհաջողակի։ Նրանք սրբել են տունը»։

Նորաձևության բլոգերի համար կորուստը խորը անձնական ողբերգություն էր։ Նա ասել է, որ յուրաքանչյուր պայուսակ հիշեցնում է «կյանքի զարմանալի ճանապարհորդությունների և պահերի»։ Դրանցից շատերը մտերիմ ընկերների նվերներ էին։ «Խոսքը միայն իրերի կորստի մասին չէ, այլ հիշողությունների կորստի մասին է», - ավելացրել է նա։

Վախ և պարանոյա սեփական տանը

Լաուն նշել է, որ չի մանրամասնի կողոպուտը, քանի որ ոստիկանությունը դեռևս հետաքննություն է վարում, բայց խոստովանել է, որ միջադեպը իրեն թողել է «անձնական տարածքի լիակատար խախտման» տխուր զգացողություն։ Այժմ բլոգերը վախենում է դուրս գալ կամ տանը մենակ մնալ։

«Սպիտակամորթների խնդիրները»

Միևնույն ժամանակ, Սյուզաննան ընդգծել է, որ «ցավալիորեն գիտակցում է, թե որքան է սա առաջին աշխարհին բնորոշ խնդիր» և նույնիսկ կոչ է արել իր հետևորդներին «իրեն իջեցնել երկրի վրա»։

«Գուցե ես երբեք արժանի չէի այս բոլոր հրաշալի հնարավորություններին։ Ես փորձում եմ նսեմացնել այս կորուստը, որպեսզի այդքան չզգամ ինձ այդքան ավերված։ Նույնիսկ «ավերված» բառը, որը բարձրաձայն ասվում է այս համատեքստում, ծիծաղելի է հնչում։

Ի վերջո, դրանք պարզապես հագուստ են։ Դե, մեկնաբանություններում ասեք ինձ, որ ես հիմար եմ, անվանեք ինձ հիմար նույնիսկ այս տեսանյութը նկարահանելու համար։ Հիմարություն է այդքան կապվել այն բանի հետ, ինչը, ըստ էության, պարզապես կարված կաշվե և մետաղական իրերի կտորներ են»։

Դեպքը ստիպել է բլոգերին մտածել, թե արդյոք նա չափազանց հեռու է գնացել իր սպառողականությամբ։ Նա անկեղծորեն խոստովանել է. «Ոչ մեկին այդքան շատ պայուսակներ պետք չեն»։

Իր հավաքածուն վերականգնելու վերաբերյալ Լաուն ասել է, որ միանգամից մի քանի դիզայներական պայուսակներ գնելը «տարօրինակ» կլինի իր համար։

«Այդպես չեն հավաքում իրերը, գոնե ինձ համար։ Ես չեմ սիրում մի քանի իրեր միանգամից գնել։ Ինձ դուր եկավ, որ դրանք աստիճանաբար մտան իմ զգեստապահարան՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ», - եզրափակել է Սյուզանը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search