«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մուրակամին ընդդեմ արհեստական բանականության. ճապոնացի հեղինակը բացատրել է, թե ինչու նեյրոնային ցանցերը երբեք լավ գիրք չեն գրի  

15:50, 8 հուլիսի

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին հայտարարել է, որ ստեղծում է վեպեր, որոնք «արմատապես տարբերվում են» նեյրոնային ցանցի կողմից ստեղծված ցանկացած բանից։ Այս հայտարարությունը հնչել է այն օրը, երբ նրա առաջին գիրքը երեք տարվա ընթացքում պաշտոնապես հայտնվել է ճապոնական խանութների դարակներում։

Նոր հատորը, որտեղ հեղինակի կարիերայում առաջին անգամ գլխավոր հերոսուհին կին է, վաճառքի է հանվել կեսգիշերին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ տասնյակ նվիրված երկրպագուներ հերթ էին կանգնել Տոկիոյի գրախանութների դիմաց՝ անհամբեր սպասելով այն առաջինը ձեռք բերելուն։

«Արհեստական բանականությունը հաշվի է առնում իրենից առաջ ստեղծված ամեն ինչ և ստեղծում է անալոգիաներ։ Բայց իմ վեպերը գրելու իրական գործընթացը բոլորովին այլ է», - նշել է Մուրակամին Kyodo News-ին տված բացառիկ հարցազրույցում։

Գրողը հավելել է, որ գեներատիվ արհեստական բանականության արագ զարգացման հետ մեկտեղ մեքենայական գրված գրքերը դարձել են իրականություն։ Սակայն, վիպասանի իրական դերը «լուսավորել մի բան, որը հանկարծակի փայլատակում է ձեր մտքում»։ «Նորվեգական անտառ» և «Կաֆկան ափին» վեպերի հեղինակի խոսքով՝ երբ ինքը խորապես ընկղմվում է իր ստեղծագործության մեջ, կերպարները ինքնաբուխ կերպով մարմնավորվում են. «Դա անալոգիաների վերլուծության արդյունք չէ։ Արհեստական բանականությունը, հավանաբար, չի կարող դա անել»։

«Կահոյի պատմությունը». Առաջին կին գլխավոր հերոսը և նոր թեմաներ

Նոր լիամետրաժ վեպը կոչվում է «Կահոյի պատմությունը»։ Շինչոշայի խոսքով՝ գլխավոր հերոսը կլինի Մուրակամիի հիմնական վեպերի մատենագրության առաջին կին գլխավոր հերոսը։

«Ես զգացի, որ աշխարհին նայում եմ բոլորովին այլ աչքերով, քան սովորաբար։ Իհարկե, ես կարող եմ միայն պատկերացնել, թե ինչպես են կանայք տեսնում աշխարհը։ Բայց երբ ես գրեցի «Կաֆկան ափին», ես ամեն ինչ տեսա 15-ամյա երեխայի աչքերով։ Այդ առումով, վիպասանը կարող է լինել ամեն ինչ», - խոստովանել է հեղինակը Asahi Shimbun-ին տված հարցազրույցում։

Մուրակամին նաև բացահայտել թ, որ գրքի վրա աշխատանքը սկսելուց կարճ ժամանակ առաջ որոշ ժամանակ անցկացրել է Ուելսլիում՝ ԱՄՆ-ի կանանց քոլեջում: «Կնոջ տեսակետը այսօր բարձր է գնահատվում, և ես կարծում եմ, որ այդ մթնոլորտում ընկղմվելը մեծապես ազդել է «Կահո»-ի ստեղծման վրա», - ընդգծել է նա։

Հեղինակը նաև խոստովանել է, որ իրեն միշտ էլ դուր չի եկել հայրերի և որդիների թեման գրականության մեջ: Այնուամենայնիվ, գերակշռել է փորձարկելու ցանկությունը. «Ամեն անգամ, երբ վեպ եմ գրում, ես ճնշող ցանկություն ունեմ փորձել այնպիսի բան, որը երբեք չեմ արել: Այս անգամ մարտահրավերը երեխաների և ծնողների միջև հարաբերություններն էին»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search