Երգչուհին և վոկալի մարզիչը PEOPLE-ի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծորեն խոսել է բեյսբոլի խաղում ելույթ ունենալուց հետո իրեն ուղղված քննադատությունների հեղեղի մասին։
Քեսի Դոնեգանը անհամբեր սպասում էր Ֆիլադելֆիայում Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) բոլոր աստղերի խաղում «Աստված օրհնի Ամերիկան» հայրենասիրական հիմնը երգելու հնարավորությանը։
«Այս երգը կատարելը որպես «Միսս Ամերիկա»՝ երկրի առաջատար սպորտային ասպարեզում և Միացյալ Նահանգների 250-ամյակի ժամանակ, բացարձակապես հուզիչ էր»,-PEOPLE-ին ասել է 28-ամյա Քեսին։ «Բայց այն ավելի յուրահատուկ դարձրեց այն, որ հայրս՝ հաշմանդամ վետերան, տրիբունաներում էր և կարողացավ կիսվել այս ուրախությամբ ինձ հետ»։

Այնուամենայնիվ, նրա ելույթից ընդամենը մեկ ժամ անց սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել նրա համարի կարճ հատվածներ, որոնք ուղեկցվում էին կատաղի մեկնաբանությունների ալիքով։ Օգտատերերը սկսեցին քննադատել նրա քաշը, դիմահարդարումը, տարիքը և նույնիսկ կասկածի տակ դնել նրա սեռը։
«Ես երբեք չէի պատկերացնի, որ 10 վայրկյան տևողությամբ տեսանյութը կհանգեցնի նրան, որ հարյուրավոր մարդիկ մեկնաբանություններում և ուղիղ հաղորդագրություններում կասեն ինձ՝ «աշխարհին մի բարիք արա և ինքնասպան եղիր», որպեսզի նրանք այլևս չտեսնեն ինձ», - խոստովանում է նա: «Դա չափազանց կոպիտ է»։
Դոնիգանը, ով տիտղոսը նվաճելուց հետո պարբերաբար հայտնվել է հանրային միջոցառումներին, խոստովանում է, որ դեռևս չի հասկանում, թե ինչն է իրականում առաջացրել ատելության նման պոռթկում։
«Ես պատկերացում չունեմ: Ես կցանկանայի գտնել պատճառ, բայց անկեղծորեն չգիտեմ: Ես նախկինում ունեցել եմ նման մեծ վայրերում երգելու արտոնություն հսկայական լսարանի առջև, և դա երբեք այս տեսակի բացասականություն չի առաջացրել»։
Սկզբում Քեսին փորձում էր պարզապես անտեսել հարձակումները, մինչև որ ծաղրը սկսեց ազդել իր աշակերտների վրա։
Նրա 13-ամյա աշակերտուհիներից մեկը, ով երազում էր երաժշտական թատրոնում կարիերայի մասին, անկեղծորեն հարցրել է իր ուսուցչուհուն, թե արդյոք նա պետք է շարունակի ուսումը։ Տեսնելով իր մենթորին «օնլայն կործանված», աղջիկը վախեցած հարցրել է. «Ի՞նչ կանեն ինձ հետ այդ դեպքում»։
«Այդ պահին ես հասկացա, որ պարզապես պետք է բարձրաձայնեմ։ Սա շատ ավելի հեռու էր գնացել անձնական խնդրից», - ասում է Դոնեգանը։
Հուլիսի 15-ին Քեսին Instagram-ում արձագանք հրապարակեց՝ իրավիճակն անվանելով «ամենադաժան և կատաղի բովանդակությունը», որին երբևէ հանդիպել է։ «Հենց հիմա, ինչ-որ տեղ, մի փոքրիկ աղջիկ հետևում է, թե ինչպես է հասարակությունը խոսում կանանց մասին», - գրել է Դոնեգանը։ «Եվ դրանից նա սովորում է ընկալել իրեն»։

PEOPLE-ի հետ զրույցում Քեսին ընդգծեց. «Վերջին բանը, որ ես ուզում եմ, այն է, որ երիտասարդ աղջիկը, կինը կամ որևէ մեկը տեսնի այս գրառումները և եզրակացնի, որ ինքը պետք է ինչ-որ կերպ փոխվի կամ համապատասխանի գեղեցկության ավանդական չափանիշին՝ իր երազանքներին հետապնդելու համար։ Երբ կնոջ արտաքինը հրապարակայնորեն ծաղրվում է, այդ խոսքերը ոչ միայն նրան են վնասում։ Դրանք ազդում են յուրաքանչյուր աղջկա և կնոջ վրա»։
Եզրափակելով՝ «Միսս Ամերիկան» բացատրել է, թե ինչու է որոշել հրապարակել այս պատմությունը։ «Ես դրա մասին չեմ խոսում, որ ինձանից ներողություն խնդրեն։ Ինձ դա պետք չէ։ Եվ ինձ պետք չէ, որ ատողները հանկարծ փոխեն իրենց կարծիքը և մտածեն, որ ես գեղեցիկ կամ տաղանդավոր եմ։ Ես պարզապես հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ նրանք հնարավորություն ունենան ինչ-որ մեկին նվաստացնելու, այլ ընտրություն կկատարեն»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ