Մուլտիմիլիոնատեր Անժելիկ Բրունների և երիտասարդ դերասանուհի Թեա Բարտոկի սիրավեպը սկսվել է ինչպես հեքիաթ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում: Վեց տարվա շքեղ կյանքից հետո զույգը կիսում է իրենց կարողությունը Լոնդոնի Բարձրագույն դատարանում:
Նրանք հանդիպել են 2019 թվականին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում:
Թեա Բարտոկը (34) երիտասարդ բրիտանացի դերասանուհի և երգչուհի է, որը նկարահանվել է «Ջոլթ» մարտաֆիլմում՝ Քեյթ Բեքինսեյլի և Սթենլի Տուչիի հետ: Հանդիպման ժամանակ նա ապրում էր Նոթինգ Հիլլի վարձակալած բնակարանում և ամուսնացած էր:
Անժելիկ «Անժել» Բրունները (54) ամերիկացի գործարար կին է, որը մեծացել է աղքատության մեջ, բայց կարողացել է ավարտել Այվի լիգայի համալսարանը և կարողություն կուտակել անշարժ գույքի ոլորտում:
Չնայած 20 տարվա տարիքային տարբերությանը և Թեայի ամուսնությանը, նրանց միջև անմիջապես սիրավեպ է սկսվել: Բարտոկը շուտով դարձել է Բրունների շքեղ աշխարհի մի մասը. մասնավոր ինքնաթիռով թռիչքներ Ռիչարդ Բրենսոնի հետ, ուղղաթիռով թռիչքներ դեպի լեռնադահուկային հանգստավայրեր, Սպիտակ տան ընդունելություններ և Նյու Յորքի երկնաքերերի տեսարաններ իր անձնական պենտհաուսից:
Երեք ամուսնության փորձ և նախնական պայմանագիր
Զույգը չկարողացավ ամուսնանալ առաջին փորձից.
2019 թվականի հուլիս (Հավայան կղզիներ). Զույգն ամուսնացավ նշանադրությունից վեց օր անց, սակայն հետագայում պարզվեց, որ ամուսնությունը անվավեր է, քանի որ Բարտոկի ամուսնալուծությունը իր առաջին ամուսնուց դեռևս վերջնականապես չէր կայացվել։
2020 թվականի ապրիլ (Ֆլորիդա). Երկրորդ արարողությունը ստիպված եղավ չեղարկել COVID-19 համավարակի պատճառով։
2020 թվականի հուլիսի 30 (Կոլորադո). Զույգը վերջապես ամուսնացավ Սթիմբոութ Սփրինգս հանգստավայրում։
Այնուամենայնիվ, երրորդ արարողությունից անմիջապես առաջ Բրունները վերջնագիր ներկայացրեց։ Թեայի խոսքով՝ հարսանիքից 24 ժամ առաջ նա ստիպված է եղել ստորագրել նախնական պայմանագիր (PNA), որը նախատեսում էր, որ ամուսնալուծության դեպքում նա ոչ մի կոպեկ չի ստանա։
«Իմ վիզան լրանում էր, և եթե մենք չամուսնանայինք, չգիտեի, թե երբ կրկին կտեսնեի նրան։ Մենք պայմանագիրը ստորագրեցինք հեռակա կարգով՝ նոտարի ներկայությամբ, ծայրահեղ սթրեսի տակ», - դատարանում վկայեց Բարտոկը։
«Ֆինանսական չարաշահում». Լոնդոնի Բարձրագույն դատարանը և վտարման սպառնալիքը
Հարաբերությունները խզվեցին անցյալ աշնանը, և Թեան ամուսնալուծության հայց ներկայացրեց։ Բարտոկին ներկայումս ներկայացնում է հայտնի բրիտանացի փաստաբան Այշա Վարդագը, որը հայտնի է որպես «Ամուսնալուծության դիվա» իր անզիջում մոտեցման համար։
Ամուսնության ընթացքում Բրուների կարողությունը 67 միլիոն ֆունտ ստերլինգից աճել է մինչև 225 միլիոն ֆունտ ստերլինգ (չնայած գործարար կինն ինքը հայտարարում է ավելի ցածր թիվ՝ մոտ 45 միլիոն ֆունտ ստերլինգ)։ Դատավարության ընթացքում Թեա Բարտոկին սպառնում է վտարում Հարավային Քենսինգթոնում գտնվող իր 1 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանից՝ վարձավճարի պարտքերի պատճառով։
Բարտոկի կողմը մեղադրում է Բրուներին բրիտանական դատարանի որոշումները չկատարելու և ալիմենտ վճարելուց հրաժարվելու մեջ։
Լոնդոնի Բարձրագույն դատարանն արդեն մեղավոր է ճանաչել Բրուններին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ՝ կնոջը 11,000 ֆունտ ստեռլինգ չվճարելու և դատական ծախսերի համար։
Դերասանուհու փաստաբանները միլիոնատիրոջ վարքագիծը անվանում են «ժլատ և դաժան»՝ մեղադրելով նրան ֆինանսական վերահսկողության և մանիպուլյացիայի մեջ։
Նրա հոգեբանական հյուծվածությանը գումարվելով՝ Բարտոկը հայտնել է իր տնից «տարօրինակ գողության» մասին, որի ընթացքում, ի թիվս այլ բաների, անհետացել է նաև նրա հարսանեկան զգեստը։
Հիմնական պայքարն այժմ պտտվում է այն բանինշուրջ, թե որ երկրում և նահանգում է քննվելու գործը։
Բարտոկը պնդում է, որ դատավարությունը տեղի ունենա Մեծ Բրիտանիայում, որտեղ դատարանները սովորաբար հավասարապես բաժանում են գույքը։
Բրուները փորձում է գործը տեղափոխել Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա), որտեղ մշտական ալիմենտը վերացվել է 2023 թվականին, և գույքի բաժանման կանոնները զգալիորեն պակաս բարենպաստ են հայցվորի համար։
Բարտոկի փաստաբանները Բրուններին մեղադրում են իրավասության մանիպուլյացիայի («forum shopping») մեջ. միլիոնատերը, իբր, դիտավորյալ տեղափոխվում է նահանգից նահանգ՝ ընտրելով օրենքներ, որոնք թույլ կտան նրան պահպանել իր ամբողջ եկամուտը։
Շուտով սպասվում է Լոնդոնի Բարձրագույն դատարանի որոշումն այն մասին, թե որտեղ է տեղի ունենալու ամուսնալուծության գործընթացը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»