Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի 20-ամյա դուստր Սուրին պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից և արդեն երկար ժամանակ է որևէ կապ չի պահում հոր հետ։
Ուսանողուհին «Սուրի Քրուզ» անունը փոխարինել է «Սուրի Նոել»-ով՝ որպես ազգանուն ընտրելով մոր երկրորդ անունը։
Daily Mail-ի ձեռք բերած ընտրացուցակների համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերին Փենսիլվանիա նահանգում (որտեղ նա սովորում է Փիթսբուրգի Քարնեգի Մելոն համալսարանում) իրականացվող քվեարկության համար Սուրին գրանցվել է որպես Սուրի Նոել։

Սուրին ընտրական հաշվառման է կանգնել Ալեգեյնի շրջանում, սակայն անվանափոխության դիմումը ներկայացրել է լրիվ այլ վայրում։ Սա հուշում է, որ իրավաբանական ընթացակարգը նա, ամենայն հավանականությամբ, ավարտել է դեռ Նյու Յորքում՝ մինչ ուսման մեկնելը․ հայտնում է իրադարձության մասին առաջինը հայտնած Page Six պարբերականը։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ 64-ամյա Թոմ Քրուզն ամբողջությամբ դադարեցրել է շփումը դստեր հետ տարիներ առաջ՝ 2012 թվականին 47-ամյա Քեյթի Հոլմսից բաժանվելուց և սայենթոլոգիայի հետ բոլոր կապերը խզելու վերջինիս որոշումից հետո։
Սուրին գնացել է Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի զավակների հետքերով․ նրանցից չորսն ավելի վաղ նույնպես դիմել էին իրենց հայտնի հոր ազգանունից հրաժարվելու համար։

Մինչ Փենսիլվանիա տեղափոխվելը Սուրին ապրել է Նյու Յորքում՝ մոր հետ, որն այժմ հանդիպում է 39-ամյա նկարիչ Ջեյսոն Բարդ Յարմոսկիի հետ։ Նյու Յորք նահանգում անվանափոխության մասին գրանցումները սովորաբար գաղտնի են պահվում՝ գաղտնիության պաշտպանության նպատակով։
Փաստաթղթերի փոփոխության ճշգրիտ ամսաթիվն անհայտ է, սակայն Սուրին արդեն մի քանի տարի է, ինչ հանրայնորեն օգտագործում է «Նոել» անունը։ Մասնավորապես, այդ անունով նա ներկայացված է եղել 2024 թվականի հունիսին կայացած դպրոցական ավարտական երեկոյին, ինչպես նաև «Ադամսների ընտանիքը․ նոր մյուզիքլ» դպրոցական ներկայացման ծրագրում։
«Նրա համար Թոմը գոյություն չունի»
Քեյթի Հոլմսն ու Թոմ Քրուզն ամուսնացել են 2006 թվականին, իսկ 2012-ին դերասանուհին ամուսնալուծության դիմում է ներկայացրել։ Այդ ժամանակվանից ի վեր Սուրիի միանձնյա խնամակալությունը պատկանում է մորը, իսկ հոր հետ, ըստ շրջանառվող տեղեկությունների, աղջիկը չի շփվում մոտավորապես 2013 թվականից։

Այս բոլոր տարիներին Սուրին ապրել է մամուլի սևեռուն ուշադրության և իր ու հայտնի հոր քայքայված հարաբերությունների մասին լուրերի էպիկենտրոնում։
2024 թվականին աղջիկը նշել է իր 18-ամյակը՝ առանց Քրուզի մասնակցության, ով արդեն տարիներ ի վեր գրեթե ջնջված է կրտսեր դստեր կյանքից։ Ծնողների ամուսնալուծության ժամանակ նրանց միջև առաջացած վեճը վերածվել է անանցանելի պատի, որը Սուրին մտադիր չէ քանդել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Daily Mail-ի աղբյուրը, աղջկա դիրքորոշումն ավելի քան հստակ է․ «Նրա համար Թոմը պարզապես գոյություն չունի։ Սուրին չի կապվի նրա հետ, նույնիսկ եթե նա ինքը զանգահարի․ նա պարզապես չի պատասխանի։ Ո՛չ Քեյթին, ո՛չ Սուրին նրան իրենց կյանքի մաս չեն համարում, և աղջիկը չի ցանկանում որևէ հարցում կախված լինել նրանից։ Նա համոզված է, որ ունի ընդամենը մեկ ծնող՝ իր մայրը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»10:31, 11 սեպտեմբերի
Մրայա Քերին փայլը փոխարինել է 850 դոլարով «կեղտոտ» ջինսերով09:00, 11 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ