Maison Francis Kurkdjian-ը ընդլայնում է իր պաշտամունքային «տեքստիլ» օծանելիքների հավաքածուն՝ նոր «OUD Velvet Mood» Extrait de Parfum-ով, որը համատեղում է ժամանակակից օծանելիքի վարպետությունը թավշի զգայական մեղմության հետ։
Կոմպոզիցիան ոգեշնչված է Պարսից ծոցի Լիվայի ձևափոխվող, արևից տաքացած ավազաբլուրներում անցկացրած գիշերից։ Օծանելիքագործ Ֆրենսիս Քուրքջյանը ձգտել է անապատային ավազի շոշափելի զգայականությունը միքսել պարուրող հոտառական հպման հետ։
Բույրի առանձնահատկությունները
Կոմպոզիցիան կամուրջ է ստեղծում արևելյան ժառանգության և ֆրանսիական օծանելիքի միջև՝ միավորելով բնական ուդի վայրի, կենդանական հարստությունը դեղձի ուրախ, հյուսվածքային նոտայի հետ։
Բույրը լրացվում է կաշվե, ծիրանի երանգի օսմանտուսի և մեղմ զամշի ակորդով։ Սա ստեղծում է մտերիմ «մերկ մաշկի» էֆեկտ, որը փոխանցում է հանգիստ շքեղության, անսահման հորիզոնների և երկարատև ջերմության տրամադրություն։
Դիզայն և գնագոյացում
Արտացոլելով բույրի մութ և խորհրդավոր խորությունները, շիշը առանձնանում է մուգ երանգի բյուրեղապակուց պատրաստված քառակուսի ուրվագիծով՝ փորագրված անկյուններով։ Շարունակելով «մութ ինչպես գիշեր, պայծառ ինչպես ոսկի» կոնցեպտը՝ շիշը պսակված է ճարտարապետական ոսկեգույն կափարիչով, իսկ տան ֆիրմային կրկնակի «K» տառը փորագրված է անմիջապես ապակու վրա։
Նոր օծանելիքը հասանելի է Extrait de Parfum տարբերակով, որը Քուրքջյանը համարում է օծանելիքի կոնցենտրացիայի բացարձակ մարմնացումը։
Օծանելիքը հասանելի է 35 մլ (մոտավորապես 305 ԱՄՆ դոլար գին) և 70 մլ (մոտավորապես 487 ԱՄՆ դոլար) տարաներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»11:38, 27 նոյեմբերի
Ժերար Դեպարդիեն կրկին կդատեն բռնաբարության մեղադրանքով. դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում11:18, 27 նոյեմբերի
Հինգ տարի առանց սեքսի և «լավանդայի ամուսնություն». Քլոե Քարդաշյանը դիտարկում է գեյի հետ ամուսնությունը10:30, 27 նոյեմբերի
«Ֆրանսիայի նախագահը՝ «երրորդն ավելորդ է» կարգավիճակում. Մակրոնը անսպասելիորեն հայտնվել է Քեթի Փերիի և Ջասթին Թրյուդոյի ռոմանտիկ սելֆիի մեջ09:00, 27 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ