Օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնն ասել է, որ շարունակում է աշխատանք կորցնել պաղեստինցիներին իր բացահայտ աջակցության պատճառով, չնայած ԱՄՆ հասարակական կարծիքի աստիճանական փոփոխությանը և Իսրայելին ամերիկյան աջակցության նվազմանը, հաղորդում է Guardian-ը։
Վենետիկի կինոփառատոնում ելույթ ունենալով, որտեղ Սարանդոնը գովազդում է իր նոր՝ «Արձագանքի պալատը» ֆիլմը, 79-ամյա դերասանուհին ասել է, որ կինոարդյունաբերության որոշ ներկայացուցիչներ շարունակում են խուսափել իր հետ համագործակցելուց՝ իր քաղաքական դիրքորոշման պատճառով։
«Կարծում եմ՝ ընկալումը լիովին փոխվել է՝ Պաղեստինի պատմական նշանակության և սիոնիստական շարժման Ամերիկայի ու մեր քաղաքականության հետ կապերի առումով», - ասել է Սարանդոնը։ «Շատերի համար դա բացահայտում է եղել, թե որքան գումար է Միացյալ Նահանգները տալիս Իսրայելին։ Մարդիկ պարզապես նախկինում չէին հասկանում այս աջակցության մասշտաբները»։
ԱՄՆ-ում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս Իսրայելին աջակցության անկում և պաղեստինցիների նկատմամբ համակրանքի աճ 2023 թվականին Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր։
Այնուամենայնիվ, ըստ Սարանդոնի, նրա դիրքորոշումը շարունակում է լուրջ մասնագիտական հետևանքներ ունենալ։ «Վերջերս ես կրկին աշխատանքից զրկվում եմ, քանի որ որոշ գործակալություններ դեռ ասում են մարդկանց, որ չպետք է ինձ վարձեն», - լրագրողներին ասդլ է դերասանուհին: «Բայց այդպես է գործում իշխանության համակարգը: Մինչդեռ, սովորական մարդկանց շրջանում, հատկապես միջազգային մակարդակով, ես ինձ ողջունված եմ զգում»:
Սարանդոնը արժանացել է «Օսկար» մրցանակի «Մեռյալը քայլում է» ֆիլմի համար: Նա հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերում դերերից հետո, ինչպիսիք են «Ռոքի սարսափ ֆիլմերի շոուն», «Ցուլ Դարհեմը» և «Թելմա և Լուիզը»:
Սարանդոնը նաև ընդունել է իր հրապարակային հայտարարությունների հետևանքները: 2023 թվականին նրա վաղեմի UTA գործակալությունը նրան հանել է հաճախորդների ցանկից: Դա տեղի է ունեցել պաղեստինամետ հանրահավաքներում նրա ելույթներից հետո: Սարանդոնը հայտարարել էր. «Այս պահին շատ մարդիկ վախենում են հրեա լինելուց և պատկերացում են կազմում, թե ինչ է նշանակում մուսուլման լինել այդ երկրում»:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեման հասել է նաև ներկայիս Վենետիկի կինոփառատոն: Ակտիվիստները կոչ են արել կազմակերպիչներին բարձրացնել Պաղեստինի դրոշը՝ ի նշանավորումն այն պաղեստինցի ռեժիսորների, որոնց ֆիլմերը ցուցադրվում են փառատոնում:
Սակայն Վենետիկի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան հայտարարել է, որ դա անհնար է, քանի որ Իտալիան պաշտոնապես չի ճանաչում Պաղեստին պետությունը: Նա նաև նշել է, որ Լիդոյում ցուցադրվում են մի քանի ֆիլմեր, որոնք պատկերում են սովորական պաղեստինցիների պայքարն ու առօրյա կյանքը։
Սարանդոնը կարծում է, որ ճնշումը շարունակում է մնալ հատկապես ուժեղ Հոլիվուդյան խոշոր ստուդիաների ներսում: «Եթե խոսքը խոշոր ստուդիայի մասին է, չեմ կարծում, որ դա միայն ինձ հետ է կապված: Կան նաև այլ մարդիկ, որոնց ուղղակիորեն ասվել է, որ դա անհնար է», - ասել է դերասանուհին:
«Արձագանքային պալատ» ֆիլմում, որը հիմնված է լեգենդար իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչիի վերջնական սցենարի վրա, Սարանդոնը խաղում է տարեց երգչուհու դեր, որը վարձում է թմրամոլությունից ապաքինվող երաժշտական պրոդյուսերի՝ ալբոմ ձայնագրելու և կարիերան վերականգնելու համար:
Ֆիլմը մասնակցում է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթին և մրցում է 20 այլ ֆիլմերի հետ՝ փառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե առյուծի» համար:
Հաղթողը կհայտարարվի սեպտեմբերի 12-ին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի
