«Գաղտնի նյութեր» սերիալի աստղ Ջիլիան Անդերսոնը որոշել է բացահայտ խոսել իր սեռականության մասին: 58-ամյա դերասանուհին իրեն համարել է պանսեքսուալ և խոստովանել է, որ երիտասարդ տարիներին հարաբերություններ է ունեցել կանանց հետ։
The Australian-ին տված հարցազրույցում «Էմմի» մրցանակի դափնեկիր դերասանուհին պատմել է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել իր սեռականության նկատմամբ վերաբերմունքը: Անդերսոնն այժմ հարաբերությունների մեջ է տղամարդու հետ։
«Ես ավելի երիտասարդ տարիքում հարաբերություններ եմ ունեցել կանանց հետ», - ասել է դերասանուհին։
Պանսեքսուալությունը սեռական կողմնորոշում է, որի դեպքում մարդը կարող է ձգողություն զգալ մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանց սեռական ինքնությունից։
Անդերսոնը խոստովանել է, որ իրեն չի համարում սիրախաղի մեծ երկրպագու, բայց նկատում է, թե ինչպես են իր տարիքի կանայք վերագտնում զգայականությունը և սեռական ցանկությունը։
«Ես մեծ սիրախաղ անող չեմ: Ես դա չափազանց շատ չեմ ցուցադրում: Բայց ես լսում եմ իմ տարիքի շատ կանանց մասին, ովքեր վերագտնում են իրենց զգայականությունը և սեռական ցանկությունը», - ասել է նա։
Դերասանուհու խոսքով՝ նրանցից շատերը նորից սկսում են հանդիպել, գտնում են բազմաթիվ նոր հնարավորություններ և նաև ծանոթությունների հավելվածներում բախվում են շատ ավելի երիտասարդ տղամարդկանց ուշադրությանը։
Անդերսոնը նաև խոստովանել է, որ ինքը զգալիորեն ավելի բաց է դարձել սեքսի հարցում՝ շնորհիվ Netflix-ի հայտնի «Սեռական կրթություն» սերիալում իր աշխատանքի, որտեղ նա խաղացել է ընտանեկան թերապևտի և գլխավոր հերոսուհու մոր՝ Ջին Միլբըրնի դերը։ «Ամեն ինչ սկսվեց այդ կերպարից», - ասել է դերասանուհին։
Ջիլիան Անդերսոնը պատրաստում է նոր գիրք սեքսի մասին։
Անդերսոնի հետ հարցազրույցը հայտնվել է նրա նոր՝ «Ավելին. Անանունների սեռական ֆանտազիաներ» գրքի թողարկումից առաջ, որը կթողարկվի սեպտեմբերի 15-ին։
Սա «Ուզում եմ» գրքի շարունակությունն է, որը հրատարակվել է 2024 թվականին։ Ինչպես նախորդը, նոր հրատարակությունը հեղինակների կողմից անանուն ներկայացված սեռական ֆանտազիաների ժողովածու է։
«Սեքս և մահ ճամբար Միասմա»-ում» ֆիլմի դերասանուհին ասել է, որ գիրքը պարունակում է բազմաթիվ պատմություններ այն կանանց մասին, ովքեր «փափագում են քնքշություն» կամ ցանկանում են ցանկալի լինել այնպիսին, ինչպիսին կան։
«Սա բարդ և շատ շփոթեցնող աշխարհ է։ Ահա թե ինչու եմ կարծում, որ շատ կարևոր է շարունակել հրատարակել նման գրքեր։ Եվ շարունակել ստեղծել «Սեռական կրթություն» նման շարքեր, որոնք ունեն այնքան մեծ սիրտ, կարեկցանք և հասկացողություն այն մասին, թե որքան բարդ է երիտասարդների աշխարհը, հատկապես, երբ նրանք նոր են սկսում կողմնորոշվել դրանում։ Որովհետև դա իսկապես կարևոր է», - ասել է Անդերսոնը։
Նա նաև շնորհակալություն է հայտնեց հեղինակներին իրենց անկեղծության և քաջության համար։
«Ես շատ շնորհակալ եմ նրանց քաջության և ազնվության, այս գեղեցիկ արձակի համար։ Ես մեծ պատիվ եմ համարում այն, որ ինձ վստահվել են այս պատմությունները», - խոստովանել է դերասանուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով