Երևան է վերադառնում ֆրանսիացի լեգենդար երգիչ Գարուն՝ հայտնի «Նոտր Դամ դե Պարի» մյուզիքլի առաջին բնօրինակ բեմադրության մեջ Քվազիմոդոյի դերակատարը։ Սեպտեմբերի 22-ին արտիստը ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի սկիզբը՝ ժամը 20:00-ին։ Երևանում Գարուն կներկայացնի The Best Of ծրագիրը, որում ընդգրկված կլինեն նրա բազմամյա կարիերայի գլխավոր հիթերը։
View this post on Instagram
Գարուի երկրպագուների համար սա հրաշալի հնարավորություն է կենդանի կատարմամբ լսելու այն ձայնը, որը գրավել է միլիոնավոր ունկնդիրների սրտերն ամբողջ աշխարհում և Քվազիմոդոյին դարձրել երաժշտական թատրոնի պատմության ամենաճանաչելի կերպարներից մեկը։
Գարուն ընդգրկված է եղել «Նոտր Դամ դե Պարի»-ի առաջին բնօրինակ կազմում, իսկ Քվազիմոդոյի երգապարտիայի նրա կատարումը երգչին համաշխարհային ճանաչում է բերել։ Հենց այս կերպարի հետ են կապված նրա առաջին մեծ հաջողությունները, սակայն մենակատարի իր բազմամյա կարիերայի ընթացքում նա ստեղծել է սեփական երաժշտական պատմությունը՝ թողարկելով բազմաթիվ սիրված երգեր ֆրանսերենով և անգլերենով։
The Best Of ծրագրում կհնչեն Գարուի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Belle», «Seul», «Sous le vent» և «La Rivière de notre enfance» երգերը։ Կազմակերպիչները խոստանում են կենդանի երաժշտության, հզոր վոկալի և ֆրանսիական էստրադայի վաղուց դասական դարձած հիթերի երեկո։
Գարուի վերադարձը Երևան բացառիկ առիթ է մեկ բեմում տեսնելու մի արտիստի, ում անունն անխզելիորեն կապված է աշխարհի ամենահայտնի մյուզիքլներից մեկի հետ, և կենդանի հնչողությամբ լսելու այն երգերը, որոնք նրան հռչակ են բերել Ֆրանսիայի սահմաններից շատ հեռու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել15:16, 17 նոյեմբերի
Նոր «Հարրի Փոթեր»–ը ցույց է տվել Հոգվարթսում տեղի ունեցող խնջույքը14:29, 17 նոյեմբերի
Gucci-ն 30%-ով իջեցրել է պայուսակների գները, Louis Vuitton-ը չի պատրաստվում նահանջել. Ինչու են շքեղ ապրանքանիշերը վախենում ավելի մատչելի դառնալուց14:14, 17 նոյեմբերի
Վեց տարի առանց սիրելիի. Ջոն Տրավոլտան խոստովանել է՝ արդյոք պատրաստ է կրկին երջանկություն գտնել13:19, 17 նոյեմբերի
Չնայած ամուսնալուծությանը, Առնոլդ Շվարցենեգերը և Մարիա Շրայվերը միասին են նշում Սուրբ Ծնունդը. «Երեխաներին դա դուր է գալիս»12:44, 17 նոյեմբերի
Կրքոտ համբույր նկարահանման հրապարակում. Աարոն Թեյլոր-Ջոնսոնը նկարահանվում է «Էնիգմա» վեպի կինոադապտացիայում12:20, 17 նոյեմբերի
Ջիջիի և Բելլա Հադիդների հայրը երրորդ անգամ է ամուսնանում. 78-ամյա միլիոնատերը նշանադրվել է ամուսնալուծության հարցերով 43-ամյա խորհրդատուի հետ