Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ոլորտի ղեկավարը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ հրապարակելով իր «անվիճելի պահանջները» պոտենցիալ զուգընկերոջ համար։ Կնոջ անկեղծությունը ծաղրի և հակասությունների ալիք է առաջացրել սոցիալական ցանցերում։
Corgi տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Բրուք ԼեԲլանկը ուրբաթ օրը դիմել է իր՝ գրեթե 37,000 X հետևորդներին՝ հարցնելով. «Ո՞վ է ուզում համատեղ հիմնադրել իմ հաջորդ կյանքը»։
Այնուհետև նա թվարկել է այն հատկանիշները, որոնք, ըստ նրա, պետք է ունենա իր ապագա զուգընկերը։ Պարտադիր պահանջների թվում են՝ լինել «առողջ և տղամարդկային», «խելացի, զվարճալի և հանգիստ» և «հետտնտեսագիտական (բայց աշխատասեր)»։
Տղամարդը պետք է լինի 35-ից 42 տարեկան։ Նա պետք է լինի նաև «բարի, առատաձեռն և ուշադիր» և «ինքնաբուժման ճանապարհին»։
Բրուքը նաև խոստովանել է, որ ինքը հստակ նախապատվություն է տալիս տեխնոլոգիական ոլորտում աշխատող տղամարդկանց։ Ավելին, պոտենցիալ զուգընկերը չպետք է երեխաներ ունենա, չնայած, ըստ նրա, նա անպայման պետք է ապագայում երեխաներ ցանկանա։
ԼեԲլանկի գրառումը արագ տարածվել է՝ հավաքելով մոտ 5 միլիոն դիտում և գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը՝ միաժամանակ բուռն քննարկում առաջացնելով ժամանակակից ժամադրությունների իրականության մասին։
«Ես չեմ կարող պատկերացնել ավելի վատ բան, քան միայնակ լինելը և Սան Ֆրանցիսկոյում ժամադրությունների գնալը», - գրել է X-ի օգտատերը։
«Այս ցուցակին համապատասխանող ցանկացած տղամարդ արդեն ամուսնացած է և չի հետաքրքրվի մի կնոջով, որը սոցիալական ցանցերում հրապարակում է զուգընկերոջ պահանջների ամբողջական ցանկ», - հայտարարել է մեկ այլ օգտատեր։
Այնուամենայնիվ, ոմանք կողմ են Բրուքին։ «Ինչո՞ւ է թույլատրելի, որ տղամարդը կնոջը 24/7 ասի, որ ուզում է մեծ հետույք և DDD կուրծք, բայց երբ կինն է ասում, թե ինչ է ուզում տղամարդուց ընտանիք կազմելու համար, դա հանկարծ դառնում է անընդունելի», - գրել է մեկ օգտատեր՝ ի պատասխան վիրուսային գրառմանը։
ԼեԲլանկը անտարբեր չի մնացել և արձագանքել է քննադատությանը։
«Աստված մի արասցե, որ կինը խնդրի այն, ինչ ուզում է», - գրել է նա։ «Կներեք, բայց ես չեմ ուզում հանդիպել անհաջողակի հետ»։
Բրուքը հետագայում ընդգծել է, որ իր «տարիների հարաբերությունների փորձը» ոգեշնչել է իրեն ստեղծել նման ցուցակ։ «Այսօր ես առցանց ծաղրի եմ ենթարկվում, որպեսզի ապագայում կարողանամ դառնալ ֆինանսապես անկախ, գրավիչ մայրիկ», - հեգնանքով գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է15:21, 21 սեպտեմբերի
Գրեթե 5 միլիոն դիտում. Կալիֆոռնիացի IT տնօրենը սկանդալ է առաջացրել տղամարդկանց համար պահանջների ցանկով14:27, 21 սեպտեմբերի
Թեյախմության ժամանակ Արքայազն Չարլզի ամոթանքը սարսափեցրել է Ռեյգանին14:13, 21 սեպտեմբերի
Բրուքլին Բեքհեմը ցանկանում է գերազանցել իր ծնողներին իր միլիարդատեր աներոջ օգնությամբ13:35, 21 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջն անճանաչելի է դարձել. 62-ամյա դերասանը հանրությանը ներկայացել է սպիտակած մորուքով՝ երիտասարդ կնոջ ուղեկցությամբ12:49, 21 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն մերժել է Թրամփին. «Ես ասացի շնորհակալություն և Չաո»12:22, 21 սեպտեմբերի
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը բացահայտել են իրենց դուստրերի համար միակ կանոնը՝ «Արեք այն, ինչ ուզում եք»11:40, 21 սեպտեմբերի
Մերիլ Սթրիփը ընտրվել է Ասլանի դերում, քրիստոնյաները վրդովված են. Netflix-ի նոր «Նարնիան» արդեն սկանդալ է առաջացրել11:18, 21 սեպտեմբերի
«Սարսափելի ժամանակներ աշխարհի համար». Էդ Շիրանը լաց է եղել Ֆիլադելֆիայի բեմում