Ամուսնալուծության փորձագետը մեծ իրարանցում է առաջացրել հավերժական «սեռերի պատերազմում»՝ պնդելով, որ տղամարդիկ, իբր, զուգարան մտնելը վերածել են ընտանեկան պարտականություններից խուսափելու զենքի։
«Divorce Happens» գրքի հեղինակ Օլիվիա Հաուելը իր վիճահարույց հոդվածում պնդում է, որ տղամարդիկ կարող են երկար ժամանակ մնալ լոգարանում՝ ընտանեկան շփումից խուսափելու և, գոնե որոշ ժամանակով, տնային կյանքի անվերջ պարտականություններից խուսափելու համար։
«Ամուսինը տուն է մտնում որպես ընտանիքի լիիրավ անդամ, փակում է դուռը իր ետևից և անմիջապես դառնում է մասնավոր անձ», - գրել է նա Substack-ում գրառման մեջ։
Ըստ Հաուելի, տղամարդը բազմաթիվ եղանակներ ունի ընտանեկան կյանքից հեռու մնալու համար՝ իջնել նկուղ, գնալ ավտոտնակ, գնալ մարզասրահ, ականջակալներ դնել կամ զբաղվել հոբբիով։ Սակայն փորձագետի կարծիքով, զուգարանը գրեթե կատարյալ ապաստան է տրամադրում։ «Տեսականորեն, նկուղում գտնվող ամուսնուն կարելի է խնդրել բարձրանալ վերև։ Ավտոտնակում գտնվող տղամարդուն կարելի է շեղել ուշադրությունը։ Մարզումը կարելի է հետաձգել։ Ականջակալները կարելի է հանել։ Հոբբիները կարելի է տեղավորել ընտանեկան հարցերի շուրջ։ Լոգարանը տարբեր է, քանի որ դուք չեք կարող ողջամտորեն արգելել մեկ այլ անձի մուտքը լոգարան», - ասել է նա։
Հաուելը կարծում է, որ սմարթֆոնների ի հայտ գալը սրել է իրավիճակը։
«Այժմ տղամարդը կարող է անհետանալ այնտեղ iPhone-ով, և ո՞վ գիտի, թե ինչ է անում։ Նա կարող է կարդալ Reddit, ստուգել բաժնետոմսերի գնանշումները, դիտել 45 րոպեանոց YouTube տեսանյութ էլեկտրական կիթառների մասին, վիճել «Մեթսի» մասին, խաղալ, պոռնո դիտել, պատասխանել էլեկտրոնային նամակներին կամ գուցե պարզապես ունենալ լիարժեք աղիքային ճգնաժամ», - գրել է նա հեգնանքով։
Հաուելը լոգարանը անվանել է ընտանեկան կյանքից իսկական «հնարամիտ փախուստի ուղի», քանի որ այն գործնականում անսահմանափակ հնարավորություններ է տալիս բացակայության համար հավանական բացատրություններ գտնելու համար։ Նրա գրառումը արագ տարածվել է սոցիալական ցանցերում, բայց արձագանքը մինշանակ չէր։ Շատ օգտատերեր վրդովված էին, որ տղամարդու նորմալ ֆիզիոլոգիական կարիքը ներկայացվում էր որպես ընտանեկան կյանքից խուսափելու միտումնավոր ռազմավարություն։
«Այսօր ես իմացա, որ պատրիարխությունը նոր գործիք ունի կանանց ենթարկեցնելու համար։ Զենքային կղկղանք», - կատակել է օգտատերերից մեկը։
Մեկ ուրիշը գրել է. «Կանայք նույնիսկ չեն ուզում, որ դուք գնաք զուգարան»։
«Օ՜, Աստված իմ, այս հոդվածը խելագարություն է։ Ես հատկապես սիրում եմ այն հատվածը, որտեղ կինը զայրացած է, քանի որ տղամարդուն չի կարելի խանգարել զուգարանում», - հայտարարել է մեկ այլ մեկնաբան։
Հետևել են ավելի կծու կատակներ. «Կղկղանքը իմ զենքն է, իսկ Taco Bell-ը՝ իմ զինամթերքը։ Ես Աստծո ամենաուժեղ զինվորն եմ», - գրել է օգտատերերից մեկը։
Մեկ ուրիշը որոշել է հանգստացնել նրանց, որոնքր կասկածում են, որ իրենց ամուսինը չափազանց երկար ընդմիջումներ է անում զուգարան գնալու համար. «Եթե ձեր ամուսինը զուգարան գնալը վերածում է զենքի և ժամերով նստում է այնտեղ, մի չափազանցեք։ Նա կունենա հեմոռոյ»։
Օլիվիա Հաուելը կյանքի և ամուսնալուծության վկայագրված մարզիչ է, Fresh Starts Registry-ի հիմնադիր և Divorce Happens գրքի հեղինակ։ Նա ինքն էլ ամուսնալուծվել է ամուսնուց 2019 թվականին։ Հաուելն ունի երկու երեխա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո