Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Միշել Օբաման ծաղրել է տղամարդկանց՝ ասելով, որ նրանք ծննդաբերությունը կվերածեն Օլիմպիական խաղերի  

10:26, 1 հոկտեմբերի

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հեգնանքով մեկնաբանել է, թե ինչպես կհաղթահարեին տղամարդիկ հղիության և ծննդաբերության հետ կապված խնդիրները, եթե ստիպված լինեին անցնել այդ փորձառության միջով։ Նա կարծում է, որ նրանք ծննդաբերությունը կվերածեին իսկական «Օլիմպիական խաղերի», նկարահանելով իրենց կծկումների ժամանակ և միմյանց մրցանակներ տալով ցավին դիմանալու համար։

62-ամյա Միշել Օբաման անդրադարձել է այս թեմային իր՝ IMO փոդքասթի ձայնագրության ժամանակ, որին մասնակցում էր դերասանուհի Շերոն Սթոունը։

Զրույցը սկսվել է տղամարդկանց և կանանց առողջության վերաբերյալ բժշկական հետազոտությունների անհավասարության քննարկմամբ։ 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ մանկության տարիներին նա գործնականում ոչ մի տեղեկատվություն չի ստացել կանանց մարմնի և վերարտադրողական առողջության մասին։

«Ոչ ոք ինձ չի բացատրել, թե ինչպես է գործում դաշտանը կամ ինչպես օգտագործել տամպոններ», - զայրացել է «Հիմնական բնազդ» սերիալի աստղը։

Միշել Օբաման համաձայնել է դերասանուհու հետ՝ իրավիճակը անվանելով զարմանալի։

Սթոունը նաև քննադատել է տղամարդկանց և կանանց առողջության վերաբերյալ բժշկական հետազոտությունների պատմական անհավասարակշռությունը, ինչպես նաև վերարտադրողական բժշկության սահմանափակումները։ «Եթե տղամարդիկ կարողանային հղիանալ, դուք կարող էիք նույնիսկ աբորտ անել ավտոմատի միջոցով», - կատակել է Սթոունը, ինչը ստիպել է Միշել Օբամային պայթել ծիծաղից։

Հետո նախկին առաջին տիկինը որոշել է ենթադրություններ անել այն մասին, թե ինչպես կվարվեին տղամարդիկ, եթե ստիպված լինեին երեխաներ կրել և ծննդաբերել։

«Եթե ծննդաբերության օլիմպիական խաղեր լինեին, տղամարդիկ կտեսագրեին իրենց ծննդաբերության ժամանակ՝ գովաբանելով իրենց ցավը... Եվ, իհարկե, միմյանց գավաթներ կհանձնեին։ Օրինակ՝ «Ապրես, տղա՛։ Բոբ, դու իսկապես դա արեցիր, և այդ ամենը առանց էպիդուրալ անզգայացման»», - ծաղրական ասել է Օբաման։

Շերոն Սթոունը կրկնել է նրա կատակը, հավելելով, որ այդ դեպքում հայրերի համար հայրական արձակուրդը կսկսվի միայն բոնուս ստանալուց հետո։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search