Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին գաղտնի ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Մին Ահի հետ, որը հայտնի է նաև որպես Մինզի։ TMZ-ի փոխանցմամբ՝ 64-ամյա դերասանը փոքր, փակ արարողություն է անցկացրել Լոս Անջելեսում։
Սա Քերիի երրորդ ամուսնությունն է։ Նրա հարսանիքի մասին հայտարարվել է ընկերուհու հետ նրա առաջին պաշտոնական հրապարակային ելույթից մի քանի ամիս անց։ Փետրվարին զույգը մասնակցել է Փարիզում կայացած ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխությանը։
Գալայի ժամանակ Քերին, որը պատվավոր մրցանակը ստացել էր կինոյում իր ներդրման համար, իր ընդունելության խոսքում անպայման նշել է իր սիրելիին։ Դերասանը Մին Ահին անվանել է իր «հիանալի ընկերուհի» և հայտնել իր սերը նրա հանդեպ. «Ես սիրում եմ քեզ, Մին Ահ»։ Քերին և Մին Ահը, որը Լոս Անջելեսում աշխատում է որպես դերասանուհի և նկարիչ, միասին են առնվազն 2022 թվականից։ Նրանց առաջին անգամ միասին նկատել են, երբ պապարացիները լուսանկարել են զույգին Լոս Անջելեսում անցկացվող միջոցառումից դուրս գալիս։
Դերասանը նախկինում ամուսնացած է եղել դերասանուհի Մելիսա Ուոմերի հետ, որին նա հանդիպել է իր կարիերայի սկզբում։ Նրանք ամուսնացել էին 1987 թվականին, և նույն թվականին ծնվել էր նրանց դուստրը՝ Ջեյնը։ Ամուսնությունը տևել է մինչև 1995 թվականը։
1996 թվականին Քերին ամուսնացել է իր «Հիմար և ավելի հիմար» ֆիլմի գործընկերուհի Լորեն Հոլիի հետ։ Սակայն միությունը կարճատև էր. զույգը բաժանվել է հարսանիքից ընդամենը ութ ամիս անց՝ անհաշտ տարաձայնություններ պատճառաբանելով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային14:22, 1 հոկտեմբերի
«Աստծո ինֆլյուենսեր» և սպորտային կոշիկներով սուրբ. 15-ամյա Կառլո Ակուտիսի մասին ֆիլմը սենսացիա է դարձել Իտալիայում13:27, 1 հոկտեմբերի
90-ականների նորաձևության ուրվականը. Հեյլի Բիբերը վերակենդանացրել է Քերոլայն Բեսեթ-Քենեդիի պաշտամունքային կերպարը12:48, 1 հոկտեմբերի
Ռիհաննայի տան վրա կրակողը մեղադրվում է սպանության փորձի մեջ. Նրան սպառնում է ցմահ բանտարկություն12:29, 1 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը Փարիզում ճնշել է պապարացիներին. «Հանգստացեք և դադարեք ձեզ պահել խելագարի պես»12:13, 1 հոկտեմբերի
Ռիհաննայի մեկ տարեկան դուստրը վերստեղծել է մոր պաշտամունքային կերպարը Մեթ Գալայում11:54, 1 հոկտեմբերի
Ինչպես բացվեցին Ռուսական հոգևոր մշակույթի օրերը Երևանում11:39, 1 հոկտեմբերի
Թափանցիկ, համարձակ, սեքսուալ. Քիմ Քարդաշյանը թողարկել է SKIMS–ի սադրիչ հավաքածու11:18, 1 հոկտեմբերի
Ջիմ Քերին գաղտնի ամուսնացել է նկարչուհի Մին Ահի հետ10:48, 1 հոկտեմբերի
Սոցիալական ցանցերի աստղը մահացել է իր 107-ամյակի օրը