Երկրի պատմության մեջ գինեգործարանի ամենամեծ կողոպուտի ժամանակ պրոֆեսիոնալ գողերի մի խումբ գողացել է մոտ 30,000 շիշ թանկարժեք գինի, որի ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Հանցագործները թիրախավորել են Իտալիայի ամենահայտնի և հեղինակավոր գինեգործական ընկերություններից մեկի՝ Տոսկանայի Marchesi Antinori-ի պահեստը։
Տեսախցիկների տեսագրությունը ֆիքսել է, թե ինչպես են յոթ դիմակավորված տղամարդիկ անցյալ շաբաթավերջին մտնում Կորտոնայի պահեստ և անջատում ազդանշանը։ Այնուհետև գողերը օգտագործել են ընկերության սեփական բեռնատարները՝ տոսկանական կարմիր գինու հազարավոր արկղեր երկու բեռնատարների մեջ բարձելու համար։
Marchesi Antinori-ն կարծում է, որ մանրակրկիտ պլանավորված գործողությունը ցույց է տալիս հանցավոր խմբի կազմակերպվածության բարձր մակարդակը։
Գողացված գինին արդեն պատրաստ էր միջազգային դիստրիբյուտորներին առաքելու համար, ինչը թույլ է տվել գողերին արագորեն հեռացնել թանկարժեք շշերի մեծ քանակություն։
Ըստ ընկերության՝ հանցագործները գողացել են Իտալիայի ամենապահանջված գինու ապրանքանիշերից մեկի՝ Solaia-ի 8,000-ից 10,000 շիշ։ Գողացված իրերի թվում էին նաև Tignanello և Guado al Tasso գինիները։
Շշերի գինը սկսվում է մոտ 150 ֆունտ ստեռլինգից, բայց հազվագյուտ գինիները կարող են գնահատվել հազարավոր դոլարներով։
Գինեգործարանի ներկայացուցիչը շեշտել է, որ թալանված պահեստը ընկերության ամենամեծն է. այստեղ են պահվում բոլոր շշերը՝ հաճախորդներին ուղարկելուց առաջ։
Marchesi Antinori-ի գործադիր տնօրեն Ռենցո Կոտարելան նշել է, որ Իտալիան երբեք չի տեսել նման մասշտաբի և արժեքի գողություն։
«Երկու բեռնատարներ, որոնք բեռնված են ապրանքներով, չեն կարող պարզապես անհետանալ օդում։ Տոսկանայի ճանապարհները բառացիորեն ծածկված են տեսախցիկներով։ Հնարավոր է՝ մենք բախտավոր լինենք և գողացված շշերից գոնե մի քանիսը գտնենք», - ասել է նա։
Այնուամենայնիվ, գինեգործարանի տնօրենը կասկածում է, որ հանցագործները կկարողանան միջազգային շուկայում աննկատ վաճառել էլիտար գինու այդքան մեծ խմբաքանակ։
«Այս գինիները շատ թանկ են, և ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է նման քանակությամբ վաճառել ամբողջ աշխարհում՝ առանց ուշադրություն գրավելու», - ավելացրել է Կոտարելան։
Ընկերությունը, որի պատմությունը սկսվում է 1385 թվականից, իր արտադրանքը արտահանում է 170 երկիր։ Գողությունից հետո Մարկեզի Անտինորին հորդորել է ամբողջ աշխարհի հաճախորդներին զգույշ լինել պաշտոնական վաճառքի ուղիներից դուրս գինի գնելու առաջարկներից։
Գինեգործարանը հույս ունի, որ իրավապահ մարմինները կկարողանան վերականգնել գողացված հավաքածուի առնվազն մի մասը։
Իտալիայում էլիտար գինու գողությունների շարք
Տոսկանայում կատարված կողոպուտը նմանատիպ հանցագործությունների շարքում վերջինն է։ Հուլիսին գողերը ներխուժեցին Մոնտալչինոյի Banfi գինեգործարան, որը նույնպես գտնվում է Տոսկանայում։
Անցյալ ամիս Իտալիայի հյուսիսային Պիեմոնտ շրջանում գողացվել է մոտ 3000 շիշ Barolo գինի։ Դրանց արժեքը գնահատվում է մի քանի հարյուր հազար ֆունտ ստերլինգ։
Ընթացիկ հանցագործությունը առանձնանում է ինչպես գողության մասշտաբով, այնպես էլ գինիների արժեքով, որոնցից շատերը հատկապես հետաքրքրություն են ներկայացնում հարուստ հավաքորդների համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը