2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրությունը 19 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է Լոս Անջելես: Կիրակի օրը Sony Studios-ի ցուցադրությունը Քալվեր Սիթիում, Կալիֆոռնիա, վերածվել է ներքնազգեստի հիանալի կերպարների բեմի, իսկ երեկոյի մեծ անակնկալը Քայլի Ջենների դեբյուտն էր:
Ռեալիթի շոուի 29-ամյա աստղը մեծ իրարանցում է առաջացրել, երբ ցուցադրության ժամանակ քայլլ էց 50 միլիոն դոլար արժողությամբ, թանկարժեք քարերով զարդարված Fantasy Bra-ով: Բրենդը այս շքեղ կտորը ցուցադրել է իր ցուցադրության ժամանակ առաջին անգամ 2018 թվականից ի վեր:

Քայլին իր կերպարը լրացրել է թափանցիկ մինի կիսաշրջազգեստով, արծաթափայլ ներքնազգեստով, թափանցիկ կրունկներով սանդալներով և ձյունաճերմակ հրեշտակի թևերով: Նրա ընկերը՝ Թիմոթի Շալամեն, և մայրը՝ Քրիս Ջենները, դիտել են ցուցադրությունը առաջին շարքից: Այնուամենայնիվ, Քայլիի Victoria's Secret-ի ամենացանկալի հագուստներից մեկով հայտնվելը հակասական արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Որոշ երկրպագուներ կարծում էին, որ ապրանքանիշը անարդարացիորեն այդ ցանկալի դերը տվել է մի հայտնի մարդու, ով նախկինում երբեք այս պոդիում դուրս չէր եկել:
«Սա ապտակ է իրական մոդելներին, որոնք այդքան քրտնաջան աշխատել են», - գրել է X օգտատերը։

«Այսինքն հիմա ով ասես՝ կարող է կրե՞լ այն», - զայրացել է մեկ այլ մեկնաբան։ Մեկ այլ օգտատեր ապրանքանիշի որոշումը անվանել է անհարգալից վերաբերմունք այն մոդելների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ քայլել են ցուցադրության ժամանակ։
«Քայլին երբեք դուրս չի եկել այս պոդիում, և նրան արդեն բաժին է հասել Fantasy Bra՞-ն։ Անկեղծ ասած, դա տխուր է», - գրել է մեկ այլ օգտատեր։

Այլ մեկնաբաններ հարցրել են, թե ինչու է Ջեններին ընտրել այդպիսի պաշտամունքային կերպարի համար՝ փորձառու մոդելներ Բարբարա Պալվինի, Ադրիանա Լիմայի կամ Անոհ Յայիի փոխարեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 19 հոկտեմբերի
Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են. Ինչ են թաքցրել շքեղ ապրանքանիշերը հաճախորդներից10:55, 19 հոկտեմբերի
Բաց կուրծք և նվազագույն գործվածք. Բիանկա Սենսորին ներկայացել է բաց կարմիր զգեստով10:24, 19 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 մլն դոլարանոց կրծկալը. Victoria's Secret-ում նրա դեբյուտը սկանդալ է առաջացրել09:00, 19 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան