Քիմ Քարդաշյանը ուշադրություն է գրավել՝ նշելով 46-ամյակը իր շլացուցիչ կերպարներով: Ռեալիթի շոուի աստղը տոնական ընթրիք էր կազմակերպել Waldorf Astoria Beverly Hills-ի Baldi's ռեստորանում՝ իր ծննդյան նախօրեին, երեկոյան ներկայանալով երկու բաց զգեստներով:

Նրա մայրը՝ 70-ամյա Քրիս Ջենները, քույրերը՝ 29-ամյա Քայլին, 42-ամյա Քլոեն և 47-ամյա Քորթնին, և նրա հազվադեպ հանդիպող եղբայրը՝ 39-ամյա Ռոբը, եկել էին շնորհավորելու Skims-ի հիմնադրին:
Այդ օրվա համար Քիմը ընտրել էր մետաղական ձիթապտղի կանաչ մինի զգեստ՝ խորը դեկոլտեով, որը հասնում էր գրեթե մինչև իրանը: Թունիկայի ոճի զգեստը՝ կիմոնոյի թևքերով և բարձր ճեղքերով, ընդգծում էր նրա կազմվածքը և բացահայտում սև ներքնազգեստը: Կերպարը լրացվել էր աչքի ընկնող, թանկարժեք քարերով զարդարված գլխազարդով: Իր 157 սմ հասակին մի քանի սանտիմետր ավելացնելու համար Քարդաշյանը հագել էր սև, բաց քթով կրունկներով կոշիկներ։

Ավելի ուշ, ռեստորանից դուրս գալիս, աստղը հագել էր նմանատիպ, հարուստ, բորդո գույնի մինի զգեստ։
Միևնույն ժամանակ, Քայլի Ջենները ներկայացել էր կիպ, փիրուզագույն զգեստով, որն ընդգծում էր նրա դեկոլտեն։ Կենտրոնական մասը զարդարված էր մերկ ժանյակով։
Քորթնին ընտրել էր կարճ սև զգեստ՝ դեկոլտեի հատվածում տպավորիչ ծոպերով, մինչդեռ Քլոեն ընտրել է երկար, կիսաթափանցիկ սպիտակ զգեստ՝ ներքևից բոդիով։ Նա ամբողջացրել էր կերպարը սպիտակ կրունկներով։

Քրիս Ջենները նրբագեղ տեսք ուներ՝ փափուկ, կրեմագույն դեղին վերարկուով և սպիտակ կոշիկներով։ Ռոբ Քարդաշյանը, ով հազվադեպ է հայտնվում ընտանեկան միջոցառումներին, ընտրել էր ամբողջովին սև կերպար՝ բաճկոն, ջինսե տաբատ և սպորտային կոշիկներ։ Հոբելյարը տոնական պահերը տարածել է Instagram Stories-ում։ Լուսանկարներից մեկում Քիմը փչում է հսկայական կարմիր տորթի մոմերը։ Քորթնին ևս լուսանկարներ է հրապարակել ռեստորանից՝ ցույց տալով ճաշացանկի մի մասը՝ «Շնորհավոր ծնունդդ, Քիմ» մակագրությամբ և տպավորիչ տոնական աղանդերով։

Քորթնին նաև ներկայացրել է քրոջ հետ անցյալի լուսանկար, որտեղ նրանք պատկերված են գիշերանոցով։ «Քաղաքային տրամադրություն։ Մենք այսպես դուրս կգայինք՝ պոչիկներով, գիշերանոցով և Adidas-ով», - մակագրել է նա լուսանկարը։
Հաջորդ օրը Քրիս Ջենները շնորհավորել է դստերը Instagram-ում՝ հրապարակելով Քիմի լուսանկարների շարք՝ նրա կյանքի տարբեր շրջաններից։

«Շնորհավոր ծնունդդ, իմ Քիմբերլի։ Կան այնքան շատ պատճառներ, որոնց համար ես սիրում եմ քեզ, բայց իմ սիրելիներից մեկն այն է, որ անկախ նրանից, թե որքան շատ բանի ես հասնում, երբեք չես մոռանում, թե ինչն է ամենակարևորը», - գրել է Քրիսը։
Ըստ նրա՝ Քիմը միշտ աջակցում է իր սիրելիներին, իր սիրտն ու հոգին ներդնում է իր արած ամեն ինչի մեջ և ինչ-որ կերպ կարողանում է անհնարինը իրականություն դարձնել։

«Ես սիրում եմ տեսնել, թե ինչպես ես հետապնդում քո երազանքները և շարունակում զարմացնել մեզ նրանով, ինչ անում ես։ Դու զարմանալի մայրիկ ես, և տեսնել, թե որքան ես սիրում քո երեխաներին, ինձ իսկապես երջանիկ է դարձնում։ Ես շատ շնորհակալ եմ, որ քո մայրն եմ և կիսում եմ այս գեղեցիկ կյանքը քեզ հետ», - ավելացրել է Քրիսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:50, 22 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ10:30, 22 հոկտեմբերի

09:00, 22 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ20:31, 21 հոկտեմբերի
«Նորաձևությունը կարող է լինել Հայաստանը աշխարհին ներկայացնելու միջոց». Ստելլա Մանֆերդինի՝ Harper's Bazaar Italia-ի և ELLE Italia-ի խմբագիր19:28, 21 հոկտեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ գյուղը» վերածվել է Դիսնեյլենդի. զբոսաշրջիկները պիկնիկ են անում ուրիշների այգիներում և առանց թույլտվության մտնում տներ16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից