Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ֆրանսիացի ուսանողուհին ծաղրել է ջարդերից տուժած գործարարներին, սակայն նրա շքեղ ապրելակերպը սկանդալ է առաջացրել  

11:40, 22 հոկտեմբերի

Ֆրանսիացի ուսանողուհի և ձախակողմյան քաղաքական բլոգեր Լոլա-Ֆլեր Ուիտակերը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանված գործարարներին ծաղրելուց հետո։ Սակայն օգտատերերը շուտով ուշադրություն են հրավիրել նրա սեփական կյանքի վրա, որը լի էր էկզոտիկ վայրեր ճանապարհորդություններով։

Փարիզի հեղինակավոր «Սիենս Պո» քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի ուսանողուհի Ուիտակերը մասնակցել է «La Grande Confrontation» հեռուստածրագրին, որտեղ պաշտպանել է ջարդերի մասնակիցներին և քննարկել, թե ով է պատասխանատու շաբաթավերջին տեղի ունեցած բռնության համար։

Ջեմիմա Շեյլայի՝ հացաբուլկեղենի ցանցի սեփականատիրոջ հետ վիճաբանության ժամանակ, որի հաստատությունները թալանվել են, ուսանողուհին ասել է. «Քո փոքրիկ խանութները այնքան լավն են»։

Ձեռնարկատերը կտրուկ արձագանքել է ծաղրին. «Սա իմ կյանքն է, Լոլա։ Մենք ստիպված էինք դիտել, թե ինչպես են մեր բիզնեսները ոչնչացվում։ Ի՞նչն է արդարացնում այն սարսափը, որին ենթարկվում են մարդիկ», - հարցրել է նա։

Ի պատասխան՝ Ուիտակերը փորձել է իրեն ներկայացնել որպես մեկը, ով նույնպես պայքարում է։ Նա բացատրել է, որ մայրը աշխատում է որպես ուսուցչուհի և երբեմն ճաշի համար թխվածքաբլիթներ է ուտում, քանի որ չի կարողանում վճարել դպրոցի ճաշարանի համար։

Սակայն օգտատերերի ուշադրությունը շուտով տեղափոխվել է ուսանողուհու սոցիալական ցանցերի էջ։ Այնտեղ հայտնաբերվել են նրա Սիցիլիա, Հունաստան, Մալայզիա, Եգիպտոս և Օման կատարած ճանապարհորդությունների լուսանկարներ։ Այս հրապարակումների մեջ նրա խնայողական կենսակերպի մասին պնդումները քննադատության ալիք են առաջացրել։

Ուիթաքերը բակալավրի աստիճան ունի Մանչեսթերի համալսարանից։ Նախկինում նա Փարիզի ընտրություններին մասնակցել է որպես ձախակողմյան ծայրահեղական «Չնվաճվող Ֆրանսիա» կուսակցության թեկնածու և հայտնի է որպես ձախակողմյան քաղաքական բլոգեր։

La Dépêche-ը հաղորդում է, որ հեռուստատեսային քննարկման ժամանակ ուսանողուհին նաև փորձել է զուգահեռներ անցկացնել ներկայիս անկարգությունների և 1961 թվականի հոկտեմբերին ալժիրցի ներգաղթյալների վրա ֆրանսիական ոստիկանության կողմից իրականացված հարձակումների միջև։

Նշենք, որ զանգվածային անկարգություններից հետո ֆրանսիական մի քանի քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։ Գործարարները հաշվում են վանդալիզմի ենթարկված իրենց խանութների վնասը, և Ուիթաքերի մեկնաբանությունները նոր բանավեճ են առաջացրել քաղաքական ակտիվիստների շրջանում սոցիալական անհավասարության և կրկնակի ստանդարտների մասին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search