Նիկի Մինաժը Միչիգանում հայտնվել է Դոնալդ Թրամփի կողքին՝ Gucci-ի աչքի ընկնող կերպարով, և Սպիտակ տունն արդեն կատակում է նրա՝ վարչակազմի ամենաակնառու պաշտոններից մեկում հնարավոր նշանակման մասին, գրում է New York Post-ը։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը ենթադրել է, որ ռեփերը կարող է դառնալ նախագահի նոր մամուլի քարտուղարը։
Մինաժը ուղեկցել է Թրամփին, երբ Air Force One-ը վայրէջք է կատարել Սելֆրիջի ազգային գվարդիայի ավիաբազայում։ Երգչուհին, որը հայտնի է իր «Super Bass» հիթով, վերջին ամիսներին ավելի ու ավելի է աջակցություն ցուցաբերել Ամերիկայի նախագահին և հայտնվել է նրա կողքին հանրային միջոցառումների ժամանակ։
Կատակի առիթ է հանդիսացել Մինաժի ժամանման տեսանյութը, որը Չունգը հրապարակել է սոցիալական ցանցերում։ «Կարծես թե մենք գտել ենք Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարին», - գրել է նա։ Մեկնաբանությունը հնչել է Քեյթի Զաքարիասի անսպասելի հրաժարականից հետո, ով պաշտոնը լքել է նշանակվելուց ընդամենը հինգ օր անց։
Մինաժը նախկինում բացահայտորեն աջակցել է Թրամփի քաղաքականությանը, այդ թվում՝ նրա տնտեսական օրակարգին, և հայտնվել է նախագահի հետ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Նրա քաղաքական հայտարարությունները ռեփերին դարձրել են Թրամփի ամենաանհավանական հայտնի դաշնակիցներից մեկը։
Այնուամենայնիվ, Մինաժի քաղաքացիության հարցը մնում է բաց։ Երգչուհին ծնվել է Տրինիդադ և Տոբագոյում և մանկուց տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Ըստ «Նյու Յորք Փոստ»-ի՝ նա երկրի մշտական բնակիչ է, սակայն հայտնի չէ՝ ստացել է արդյոք նա ամերիկյան քաղաքացիություն: Հետևաբար, նրա՝ ընտրություններում քվեարկելու իրավունքը նույնպես անհասկանալի է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 նոյեմբերի
Կանայք հրաժարվո՞ւմ են «ալֆա արուներից»22:33, 20 նոյեմբերի
Ferrari-ն ավտոմեքենաների հանդեպ կիրքը վերածել է շքեղության․ այժմ երկրպագուները 9 հազար դոլար արժողությամբ պայուսակներ են գնում21:32, 20 նոյեմբերի
Սիլիկոնյան հովտի նոր միլիարդատերերը չգիտեն՝ ինչի վրա ծախսել իրենց գումարները20:45, 20 նոյեմբերի
«Ես վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան». Enigma-ի ոսկե ձայն Էնդրյու Դոնալդսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում20:21, 20 նոյեմբերի
Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումերը բացահայտել է, թե ինչպես է արաբական մշակույթը փոխում համաշխարհային օծանելիքի արդյունաբերությունը19:35, 20 նոյեմբերի
Նույնիսկ միլիարդատերերն են սխալվում․ Patek Philippe-ի ղեկավարը բաց է թողել մի ժամացույց գնելու հնարավորությունը, որի արժեքը գրեթե հազարապատկվել է16:20, 20 նոյեմբերի
GTA 6 խաղացողները վրդովված են մարմնավաճառների անհետացումից և գլխավոր հերոսի իր ընկերուհու հանդեպ հավատարմությունից15:40, 20 նոյեմբերի
Հարսանիքը վերածվել է վեճի՝ ուրիշի ամուսինների համար15:21, 20 նոյեմբերի
Քրիս Ջեններն անցել է ինտիմ գոտիների երիտասարդացման գործին. 71-ամյա աստղը պատմել է անսովոր միջամտության մասին14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ14:36, 20 նոյեմբերի
Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում. փոքրիկ Ռոքին դարձել է Dior-ի գովազդային արշավի դեմքը14:15, 20 նոյեմբերի
Մայլի Սայրուսը պատրաստվում է Մաքս Մորանդոի հետ իր հարսանիքին. երգչուհին կամուսնանա այս շաբաթավերջին