Քիմ Քարդաշյանը չի բացառում, որ մի օր կարող է զբաղվել քաղաքականությամբ։ Ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ պարբերաբար հաղորդագրություններ է ստանում մարդկանցից, որոնք իրեն համարում են պետական պաշտոնի հնարավոր թեկնածու։ Սակայն նախքան քաղաքական կարիերայի մասին մտածելը՝ նա ցանկանում է ավարտել իրավաբանական կրթությունը և կարգավորել սեփական բիզնեսի գործերը։
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում»,- Ջոնաթան Վան Մեթերի նոր՝ Citizen Kim: The Woman Who Created the Future գրքի համար տված հարցազրույցում պատմել է Քարդաշյանը։ Աստղի խոսքով՝ Ջո Բայդենի անհաջող բանավեճից հետո շատերն իրեն հաղորդագրություններ էին ուղարկում՝ ենթադրելով, որ նա կարող է փորձել իր ուժերը քաղաքականության մեջ։ Քիմը խոստովանել է, որ իրեն հաճելի է նման վստահության արժանանալը։
Այդուհանդերձ, նա մտադիր չէ անմիջապես փոխել գործունեության ոլորտը։ Քարդաշյանը առաջնահերթ է համարում իրավաբանական որակավորում ստանալը։ Նա նաև նշել է, որ պետական պաշտոնում աշխատելը կարող է բարդացնել Skims ընկերության կառավարումը։ Ընկերությունը նա հիմնադրել է 2019 թվականին և մինչ օրս իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է դրա զարգացման վրա։
«Ինձ, անկասկած, ժամանակ է պետք։ Բայց ժամանակ մենք ունենք»,- հավելել է աստղը։
Քարդաշյանի հնարավոր քաղաքական կարիերային աջակցում է նաև նրա ընկերը՝ քաղաքական մեկնաբան Վան Ջոնսը, որն օգնել է նրան իրավաբանական մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին։ Նա ենթադրել է, որ ապագայում Քիմը կարող է հիմնել սեփական իրավաբանական ընկերությունը, որը քրեական արդարադատության բարեփոխմանն առնչվող գործերով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի։ Ջոնսի կարծիքով՝ Քարդաշյանի հայտնիությունն ու փորձը մի օր կարող են նրան հասցնել նաև ավելի լայն հասարակական դերակատարման։
Վերջին տարիներին Քիմն իսկապես ուշադրություն է դարձրել արդարադատության հարցերին և քրեակատարողական համակարգի բարեփոխմանը։ Պատժաչափերը մեղմացնելու արշավներին նրա մասնակցությունը ուշադրություն է հրավիրել դատապարտյալների գործերի վրա, իսկ իրավաբանական կրթություն ստանալու ձգտումը դարձել է այդ աշխատանքի շարունակությունը։
Այնուամենայնիվ, Քարդաշյանը դեռևս չի հայտարարել որևէ պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին։ Այս փուլում նրա հիմնական առաջնահերթություններն են իրավաբանական կարիերան և Skims ընկերության զարգացումը։
Լուսանկարը` Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ