ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե այսպես կոչված «Թրամփի շահաբաժինը»՝ յուրաքանչյուր չափահաս ամերիկացու համար իր առաջարկած՝ որոշակի պայմաններով տրամադրվող 5 հազար դոլարի միանվագ վճարը, հնարավորություն կտա Մար-ա-Լագոյում՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր մասնավոր ակումբում, գնել ընդամենը մեկ համբուրգեր և փոքրիկ աղանդեր։ Այս մասին գրում է PEOPLE-ը։
Թրամփի հայտարարությունները հնչել են միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ առաջ։ Ընտրարշավի առանցքային թեմաներից մեկը կյանքի թանկացումն է, քանի որ բազմաթիվ ընտրողներ բախվում են վառելիքի, մթերքի, բնակարանի, առողջապահական ծառայությունների և առօրյա այլ ծախսերի աճին։ Փետրվարին Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո ԱՄՆ-ում բենզինի և էներգակիրների գները բարձրացել են։ Ընտրությունների արդյունքներով կպարզվի՝ արդյոք հանրապետականներին կհաջողվի պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ։
Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5 հազար դոլար տրամադրել, եթե միջանկյալ ընտրություններում հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի և Սենատի նկատմամբ։ Սակայն կա մեկ պայման․ գումարը պետք է ծախսվի Միացյալ Նահանգների տարածքում։ Թրամփը չի նշել, թե ինչպես է կառավարությունը վերահսկելու, թե քաղաքացիներն ինչի վրա են ծախսել այդ գումարները։ Խոստման իրականացումը կպահանջի ավելի քան մեկ տրիլիոն դոլար և, ամենայն հավանականությամբ, Կոնգրեսի հավանությունը։
Երեքշաբթի օրը Թրամփը Տեխասում էր, որտեղ հանրապետական թեկնածուներին աջակցելու նպատակով մասնակցել է երկու հանրահավաքի՝ Քորպուս Քրիստիում և Լաբբոքում։ Նրանց թվում էր նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը, որը Սենատի տեղի համար մրցում է նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ջեյմս Թալարիկոյի հետ։
«Կարող եք նույնիսկ գալ Մար-ա-Լագո։ Ես այդ մասին խոսեցի օրերս։ Դուք Մար-ա-Լագոյում իմ հյուրը կլինեք», -Քորպուս Քրիստիում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը։ «Խնդիրն այն է, որ 5 հազար դոլարով առավելագույնը, ինչ կկարողանաք գնել, համբուրգերն է և, գուցե, մի փոքրիկ աղանդերը»։
«Նույնիսկ վստահ չեմ, որ դա էլ կկարողանաք գնել»,-հավելել է նա։ «Ո՛չ, այնտեղ մի՛ գնացեք։ Եթե ուշադիր եք գների նկատմամբ, դա ձեզ համար հարմար վայր չէ»։
Մար-ա-Լագոն 20 ակր տարածք զբաղեցնող մասնավոր կալվածք և ակումբ է, որի անդամակցությունը սահմանափակված է։
The Associated Press–NORC Հանրային հարցերի հետազոտական կենտրոնի վերջին հարցման համաձայն՝ առաջիկա ընտրություններում ընտրողների հիմնական մտահոգությունների շարքում առաջին տեղում տնտեսությունն ու կյանքի թանկացումն են, որոնց հաջորդում է առողջապահությունը։
Լուսանկարը՝ Ժաքլին Մարտին / AP Photo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը22:03, 28 հոկտեմբերի
«Ես միշտ կլինեմ քո կողքին». Լամին Յամալի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել «Ոսկե գնդակ»-ի «բեքսթեյջից»21:30, 28 հոկտեմբերի
Սիլվա Հակոբյանի ու դստեր՝ Միլայի զվարճալի զուգերգը (տեսանյութ)20:38, 28 հոկտեմբերի
«Կարծեցի՝ կատակ է». ո՞վ է ճանաչվել 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդը19:34, 28 հոկտեմբերի
«Ես անում էի այն ամենը, ինչ նա ուզում էր». Հյու Հեֆների այրին մեղադրել է Playboy-ի հիմնադրին բռնաբարությունների և ինցեստի մեջ՝ բացահայտելով առանձնատան կյանքի ցնցող մանրամասները19:07, 28 հոկտեմբերի
«Խաշ կա՞». Շառլ Ազնավուրի թոռնիկի անսպասելի ցանկությունը (տեսանյութ)17:08, 28 հոկտեմբերի
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում