Prada-ն հրավիրում է հեքիաթային աշխարհ, որտեղ բյուրեղապակյա կոշիկների փոխարեն դիզայներական աքսեսուարներ են, իսկ նկարված արքայադուստրերի փոխարեն՝ Սեդի Սինկն ու Մայա Հոքը։ Իտալական նորաձևության տան նոր տոնական արշավը հիշեցնում է կենդանացած Դիսնեյի մուլտֆիլմ՝ ձյունածածկ բնապատկերներով, ֆանտաստիկ կենդանիներով և այնպիսի մթնոլորտով, որտեղ նույնիսկ նորաձևության սովորական դետալները հեքիաթային բնույթ են ստանում։
Drawing Prada: Animated by Hand նախագիծը «Շատ տարօրինակ բաներ» (Stranger Things) սերիալի աստղերին միավորել է դասական ձեռքով նկարված անիմացիայի աշխարհի հետ։ Սինկի և Հոքի հետ արշավին մասնակցել են նաև Չեն Հաոյուն, Քելվին Հարիսոն կրտսերը և Լյութեր Ֆորդը։ Լուսանկարների հեղինակն է Գլեն Լաչֆորդը, իսկ անիմացիայի ստեղծմանը միացել է Ջոն Փոմերոյը, որն աշխատել է Դիսնեյի դասական մուլտֆիլմերի վրա։
View this post on Instagram
Այս նորաձևության ֆանտազիայում աքսեսուարները դառնում են պատմության մի մասը․ մկները հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում են դիզայներական կոշիկները։
Իրականության և նկարազարդման միջև սահմանը վերանում է՝ գովազդային նկարահանումը վերածելով հեքիաթից վերցված կադրերի շարքի, որոնք ուզում ես երկար զննել՝ ասես կոլեկցիոն ալբոմի էջեր լինեն։
Արշավի առանձնահատուկ հմայքը դրա անալոգային կախարդանքն է։ Մի դարաշրջանում, երբ արհեստական բանականությունն ընդամենը վայրկյանների ընթացքում կարող է ստեղծել ամբողջական տեսողական տիեզերքներ, Prada-ն դիմում է ձեռքով արված անիմացիային և նկարիչների երևակայությանը։ Այստեղ թվային կատարելության հասնելու ձգտում չկա․ առավել կարևոր են տրամադրությունը, մանրամասներն ու ձեռակերտ կախարդանքի զգացողությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը22:03, 28 հոկտեմբերի
«Ես միշտ կլինեմ քո կողքին». Լամին Յամալի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել «Ոսկե գնդակ»-ի «բեքսթեյջից»