Խիտ վանիլ, կծու կոնյակ, ծխահամ փայտ և զգայական մուշկ. ձմռանն օծանելիքը դառնում է կերպարի նույնքան կարևոր բաղադրիչ, որքան փափուկ քաշմիրե վերարկուն կամ սիրելի սվիտերը։
Ցրտերի գալուն պես սովորական բույրերը կարող են այլ կերպ բացվել. թեթև ծաղկային կոմպոզիցիաներն ավելի արագ են կորցնում իրենց արտահայտչականությունը, իսկ դրանց շլեյֆը դառնում է պակաս նկատելի։ Հենց այդ պատճառով էլ ձմռանն արժե նախապատվությունը տալ ավելի հագեցած և խորը օծանելիքների՝ համբարի, վանիլի, տոնկա հատիկների, մայրու, համեմունքների և ազնվական փայտի նոտաներով։
Օծանելիքի փորձագետ Էլիս դյու Պարկը խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի կոմպոզիցիաներ, որոնք ջերմության և հարմարավետության զգացողություն են ստեղծում՝ կարծես պարուրելով փափուկ քաշմիրով։ Սեզոնի գլխավոր ֆավորիտների շարքում են ծխային, բալզամային և գուրմանային շեշտադրումներով բույրերը։ Ահա տասը տարբերակ, որոնք կարող են դառնալ ձմեռային կերպարի կատարյալ ամբողջացումը։
1. Jo Malone Vanilla Scotch Cologne

Վանիլն այստեղ բացվում է ոչ թե սրտխառնոց առաջացնող քաղցրությամբ, այլ խորը ծխային ջերմությամբ՝ սկոտչի ընդգծված շեշտադրմամբ։ Ստացվում է ծանոթ գուրմանային նոտայի հասուն և ազնվական մեկնաբանություն։ Շոտլանդական վանդակավոր ժապավենով սահմանափակ թողարկմամբ սրվակը բույրը դարձնում է նաև տպավորիչ նվեր։
2. Yves Saint Laurent Libre Vanille Couture

Պաշտամունքային դարձած Libre շարքի ձմեռային նոր տարբերակն օրիգինալից ավելի հագեցած ու զգայական է հնչում։ Սև բուրբոնյան վանիլն ու ոսկեգույն ռոմը սովորական ծաղկային կոմպոզիցիան վերածում են տաք, խիտ բույրի, որը կատարելապես համապատասխանում է ցուրտ եղանակին։
3. Roja Parfums Isola Snow Parfum

Բույր նրանց համար, ովքեր անգամ ձմռանը նախընտրում են թարմությունը։ Անանուխը ստեղծում է սառնաշունչ լեռնային օդի էֆեկտ, կիտրոնն ու բերգամոտը հաղորդում են կայծկլտուն թարմություն, իսկ մայրին ու վետիվերը խորություն են հաղորդում կոմպոզիցիային։ Կարծես զբոսանք լինի ձյունածածկ բնապատկերով՝ ամենաշքեղ մատուցմամբ։
4. Maison Margiela Replica By the Fireplace

Սեզոնի ամենաջերմ ու տրամադրող բույրերից մեկը, որը քաղաքից դուրս գտնվող տան բուխարու մոտ անցկացրած երեկո է հիշեցնում։ Ծխային-փայտային նոտաներն աստիճանաբար մեղմանում են վանիլով և շագանակով՝ ստեղծելով ջերմ, պարուրող շլեյֆ։ Կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր սիրում են ձմեռային երեկոների մթնոլորտը։
5. Kilian Angels’ Share Eau de Parfum

Իսկական բույր՝ երեկոյան տպավորիչ ներկայության համար։ Կոմպոզիցիան բացվում է կոնյակի վառ նոտայով, ապա հարստանում դարչինի, պրալինեի և կաղնու փայտի երանգներով։ Սանդալենին հավասարակշռում է քաղցրությունը՝ բույրը դարձնելով խորը, գայթակղիչ և իսկապես շքեղ։
6. Chanel Coromandel Les Exclusifs de Chanel

Նրանց համար, ովքեր ցանկանում են, որ օծանելիքը դառնա իրենց անձնական այցեքարտը։ Դառը նարինջն ու ներոլին ներդաշնակորեն միահյուսվում են կծու, հողային և բալզամային նոտաներին։ Դրա նրբագեղ շլեյֆը կարող է երկար պահպանվել սիրելի վերարկուի վրա՝ հիշեցնելով ձեր մասին անգամ սենյակից դուրս գալուց հետո։
7. Tom Ford Lost Cherry Eau de Parfum

Թոմ Ֆորդը հյութեղ բալը վերածում է մութ, զգայական երեկոյան բույրի։ Սև բալի լիկյորային քաղցրությունն աստիճանաբար իր տեղը զիջում է բոված տոնկա հատիկներին և մայրուն։ Կոմպոզիցիան հնչում է հագեցած ու գայթակղիչ՝ չկորցնելով իր արտահայտչականությունը նույնիսկ սառնամանիքին։
8. Penhaligon’s Changing Constance Eau de Parfum Intense

Գուրմանային կոմպոզիցիա նրանց համար, ովքեր անտարբեր չեն քաղցր բույրերի նկատմամբ։ Հիմքում խիտ աղի կարամելն է՝ սերուցքային-կարագային ընդգծված երանգներով։ Օրիգինալ օծանելիքի ձմեռային տարբերակն ավելի խորն է, հագեցած ու ջերմ՝ հիշեցնելով նրբահամ աղանդեր։
9. Maison Francis Kurkdjian Baccarat Rouge 540 Eau de Parfum

Ժամանակակից ամենաճանաչելի բույրերից մեկը՝ տոնական մեկնաբանությամբ։ Ձմեռային սովորական համեմունքների և փշատերևային նոտաների փոխարեն այստեղ այրած շաքարի շողացող քաղցրությունն է՝ օդային կարամելի էֆեկտով։ Արտասովոր, հիշվող շլեյֆ նրանց համար, ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում։
10. Byredo Bibliothèque

Հինավուրց գրադարանի տրամադրություն փոխանցող բույր, որտեղ պատուհանից այն կողմ ձյուն է տեղում, իսկ օդում միախառնվում են կաշվի, մուգ փայտի և դեղնած էջերի բույրերը։ Հյութեղ սալորը կոմպոզիցիային մրգային արտահայտչականություն է հաղորդում, իսկ փափուկ վանիլն այն դարձնում է ջերմ ու զգայական։ Կատարյալ ընտրություն է ինտելեկտուալ, զուսպ շքեղության սիրահարների համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին12:12, 5 նոյեմբերի
Թրամփը իր օգնականին տեղավորել է Սպիտակ տան իր անձնական սենյակում. նրան անվանում են նախագահի նոր «գլխավոր շիկահեր»11:37, 5 նոյեմբերի
Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով