«Los Angeles Magazine» պարբերականն իր ամենամյա «2026 L.A. Man List» ցանկում միանգամից երեք հայի է ընդգրկել։ Ցանկը ներառում է այն 34 տղամարդկանց, որոնք նշանակալի ազդեցություն ունեն Լոս Անջելեսի մշակութային, գործարար և հասարակական կյանքի վրա։
Պարբերականի առանձնացրած անձանց թվում են սցենարիստ և պրոդյուսեր Սև Օհանյանը, հյուրընկալության ոլորտի ձեռնարկատեր Ջոն Թերզյանը, ինչպես նաև ժամանցային ինդուստրիայի իրավաբան ու կինոպրոդյուսեր Վահան Եփրեմյանը։
Սև Օհանյան. «Մեղավորներից» մինչև Netflix-ի նոր նախագծեր
Սև Օհանյանը սցենարիստ է, պրոդյուսեր և «Proximity Media» մեդիաընկերության համահիմնադիրը։ Վերջին տարիների իր գլխավոր մասնագիտական ձեռքբերումներից մեկը նա համարում է «Մեղավորները» (Sinners) ֆիլմի շուրջ կատարած աշխատանքը, քանի որ ֆիլմը նշանակալի իրադարձություն դարձավ կինոաշխարհում։
«Los Angeles Magazine»-ին տված հարցազրույցում Օհանյանը պատմել է, որ կինոոլորտում գրեթե 20 տարի աշխատելուց հետո նման մասշտաբային, ինքնատիպ և անձնական նախագիծ ստեղծելու հնարավորությունն իր համար իսկական երազանքի իրականացում էր։ Մասնագիտական ուղում իրեն ոգեշնչած մարդկանց շարքում նա առանձնահատուկ նշել է Սերժ Թանկյանին և «System of a Down» խմբին։ Պրոդյուսերի խոսքով՝ չափազանց ոգեշնչող էր հետևել երաժիշտների, որոնք, համաշխարհային ճանաչման հասնելով հանդերձ, հպարտությամբ էին ներկայացնում իրենց արմատները։
Այժմ Օհանյանը պատրաստվում է նոր նախագծերի. նրա ընկերությունը հեռուստատեսային պայմանագիր է կնքել «Netflix»-ի հետ, ինչպես նաև մասնակցում է պաշտամունքային «Գաղտնի նյութեր» (The X-Files) սերիալի վերադարձի աշխատանքներին։
Ջոն Թերզյան. մարդը՝ հոլիվուդյան երեկույթների փակ դռների հետևում
Ջոն Թերզյանը Լոս Անջելեսի ամենահայտնի ռեստորանային և ժամանցային հոլդինգներից մեկի՝ «The h.Wood Group»-ի համահիմնադիրն է, որը նա ղեկավարում է Բրայան Թոլի հետ համատեղ։ Ընկերության պորտֆելում են այնպիսի հանրահայտ ժամանցի վայրեր, ինչպիսիք են «The Nice Guy»-ը, «Delilah»-ն և «Bootsy Bellows»-ը։
Ամսագրի հետ զրույցում Թերզյանը «The Nice Guy»-ի բացումն իր կարիերայի բեկումնային պահերից մեկն է անվանել. նախագիծը դարձավ ընկերության առաջին քայլը ռեստորանային բիզնեսում և, նրա խոսքով, փոխեց Լոս Անջելեսի գաստրոնոմիական ու գիշերային կյանքը։ Հոլդինգի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև «Delilah»-ն՝ մի կոնցեպտ, որը հաջողվեց զարգացնել ու տարածել ԱՄՆ միանգամից մի քանի խոշոր քաղաքներում։
Ձեռնարկատիրոջ առաջիկա ծրագրերում են Լոս Անջելեսում հոլդինգի առաջին ճապոնական ռեստորանի՝ «Little Luck»-ի բացումը, ինչպես նաև «Lady Delilah» նախագծով Նյու Յորքի շուկա դուրս գալը։
Վահան Եփրեմյան. իրավաբան, որը կառուցում է սեփական կինոկայսրությունը
Ցանկում ընդգրկված երրորդ հայը ժամանցային ոլորտի իրավաբան և պրոդյուսեր Վահան Եփրեմյանն է։ Նա նաև «Ketchup Entertainment» անկախ կինովարձույթի ընկերության համահիմնադիրներից է։
Վերջին շրջանի գլխավոր ձեռքբերումը Եփրեմյանը համարում է իր ընկերության մասնակցությամբ թողարկված «Կոյոտն ընդդեմ Ակմեի»» (Coyote vs. Acme) ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալը։ Ապագա նախագծերի թվում են նախագահ Ջոն Քենեդու սպանության շուրջ ծավալված իրադարձությունների վրա հիմնված «November 1963» ֆիլմը, ինչպես նաև «Puppy Love Studios» նոր նախաձեռնությունը, որն ուղղված է անկախ կինոյի աջակցմանն ու Լոս Անջելեսում խաղարկային կինոարտադրության զարգացմանը։
Զուգահեռաբար Եփրեմյանը շարունակում է զարգացնել իր սեփական իրավաբանական ընկերությունը՝ «Yepremyan Law Firm»-ը՝ կենտրոնանալով կորպորատիվ իրավունքի և այլ ուղղությունների վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»12:21, 10 նոյեմբերի
Մեծ Բրիտանիա վերադառնալը թանկ է նստում. Արքայազն Հարրին հրաժարվել է ԱՄՆ-ում 1 միլիոն դոլար աշխատավարձից11:39, 10 նոյեմբերի
Դասթին Հոֆմանը բացահայտել է, թե ինչպես է ատրճանակով զինված խանդոտ ամուսինը բռնացրել իրեն կնոջ հետ անկողնում11:17, 10 նոյեմբերի
Ռոբ Քարդաշյանը պատրաստ է բացահայտել ընտանեկան գաղտնիքները և խոսել իր դժվարությունների մասին. Դա հունից հանել է Քրիս Ջեններին10:30, 10 նոյեմբերի
«Քայլող մեռյալը». Ռասել Բրենդը խիստ դատավճիռ է ստացել բրիտանական բանտում՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման09:00, 10 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 նոյեմբերի
Կրիշտիանու Ռոնալդուի որդին պատրաստվում է զբաղեցնել հոր տեղը. նրան արգելված է նույնիսկ կոլա խմել22:38, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 1970-ականներից ի վեր սովորական ջուր չի խմել. նրա սննդակարգում օրական հինգ շիշ Կոկա-Կոլա է և ֆասթֆուդ21:22, 9 նոյեմբերի
Քնելու պարզ սովորությունը կարող է օգնել ձեզ նիհարել20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ