Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել  

11:17, 11 նոյեմբերի

Ցավալի բաժանում ապրող կինը անսպասելիորեն աջակցություն է ստացել իրական Հոլիվուդյան աստղերից։ Բաժանումից հետո տուն վերադառնալիս ամերիկուհի Գրեյս Հեքեթը պատահաբար հայտնվել է «Չիկագո Ֆայր» հայտնի սերիալի նկարահանման հրապարակում։ Դերասանական կազմի հետ հանդիպումը վերածվել է հուզիչ և զվարճալի պահի, որը արագ տարածվել է TikTok-ում։

Գրեյսը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա գինու շիշը պահում էր դերասան Քրիստիան Սթոլթի կողքին, որը հայտնի է Ռենդալ «Մուչ» ՄաքՀոլանդի դերով։ Մինչդեռ մյուս դերասանական կազմի անդամները նստած էին մոտակայքում՝ աստիճաններին։

Իմանալով, որ իր ընկերը՝ Ջոն, հենց նոր լքել էր նրան, դերասանները որոշել են մի փոքր ուրախացնել նրան և բանավոր վրեժխնդրության անցել նախկինի դեմ։ «Էյ, տղա, դու գիտակցո՞ւմ ես, թե որքան հիմար ես եղել, Ջո։ Դու մեծ սխալ ես թույլ տվել», - ասել է Սթոլթեն բացակայող տղամարդուն։

Թեյլոր Քիննին, որը մարմնավորում է Քելի Սևերիդին, աջակցել է նրան՝ հարցնելով. «Ի՞նչ էիր մտածում, Ջո»։

Բայց դերասանները դրանով չեն սահմանափակվեցին։ Ստոլտեն առաջարկել է իր գործընկերներին երեկոյի մնացած մասն անցկացնել մրցելով՝ Գրեյսին ընկերակցելու համար։

«Սպասե՛ք, սպասե՛ք։ Մենք երեկոյի մնացած մասն անցկացնելու ենք վիճելով, թե ով է այս աղջկան տուն տանելու և նրա հետ գինի խմելու։ Հը՞», - կատակել է նա՝ հավելելով, որ Ջոն իսկապես մեծ սխալ է թույլ տվել։

Տեսանյութում Գրեյսը հազիվ է զսպում ծիծաղը, երբ դիտում է, թե ինչպես են դերասանները հավաքվում՝ իրեն պաշտպանելու համար։ Գրառման մեջ նա գրել է. «Սիրում եմ այս աջակցող դերասանական կազմը։ Եվ բաժանումից հետո նկարահանման հրապարակով քայլելը»։ Գրառումը հավաքել է ավելի քան 865,000 դիտում, և Գրեյսն ինքը՝ մեկնաբանություններում հումորով խոստովանել է, որ այս հանդիպումից հետո դարձել է շոուի ամենահավատարիմ երկրպագուն։

Սոցիալական ցանցերի օգտատերերը հիացած էին հայտնիների անսպասելի աջակցությամբ։

«Աղջիկ, Մաուչը և Քելլի Սևերիդը բարձրացնում են քո ինքնագնահատականը։ Դու ապրում ես իմ երազանքով», - նշել է մի օգտատեր։

«Շատ եմ ցավում, որ ծանր ես տանում բաժանումը, սիրելիս, բայց սա, կարծես, բաժանումը հաղթահարելու ամենալեգենդար ձևն է», - ավելացրել է մեկ այլ երկրպագու։

Վիրուսային դրվագը տեղի է ունեցել «Չիկագո Ֆայր»-ի 15-րդ եթերաշրջանի պրեմիերայից անմիջապես հետո։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search