Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը

19:19, 12 նոյեմբերի

Սաուդյան Արաբիան պատրաստվում է զարմացնել բացառիկ հանգստի սիրահարներին զբոսաշրջային նոր նախագծով. Dream of the Desert («Անապատի երազանք») գնացքը կուղևորվի թագավորության հյուսիսային շրջաններով՝ ուղևորներին պարգևելով ոչ թե սովորական ուղևորություն, այլ լիարժեք լյուքս դասի հանգիստ։

Նախագիծն իրականացրել է իտալական Arsenale հյուրանոցային ցանցը՝ Սաուդյան Արաբիայի երկաթուղիների (Saudi Arabia Railways) հետ համատեղ։ Գնացքը շարժվելու է Էր Ռիադից և անցնելու է օտարերկրյա զբոսաշրջիկներին քիչ ծանոթ վայրերով՝ հնագույն բնակավայրերով, անապատային բնապատկերներով, լեռնաշղթաներով ու օազիսներով։ Կազմակերպիչները խոստանում են հինգաստղանի հյուրանոցի հարմարավետությունը միահյուսել գնացքից դուրս սպասվող մշակութային ու խոհարարական բացահայտումների հետ։

дримп1.jpg (113 KB)

Dream of the Desert-ի առաջին կազմում նախատեսված է 24 առանձին լյուքս համար, վագոն-ռեստորան և արաբական ավանդական հյուրասենյակների շնչով ձևավորված Majlis վագոն (հանգստի ու զրույցների համար ստեղծված սրահ)։ Ներքին հարդարման հեղինակը լիբանանցի ճարտարապետ Ալին Ասմար դ'Ամմանն է։ Դիզայնում ներդաշնակորեն միահյուսված են ար-դեկո ոճն ու սաուդյան մոտիվները՝ մուգ փայտե դետալներ, երկրաչափական նախշեր, ոսկեզօծ առաստաղներ, արույրե տարրեր և թավշյա կահույք։ Առանձնահատուկ տեղ է հատկացվել խոհանոցին. ճաշացանկը կազմվելու է բացառապես տեղական մթերքների ու սաուդյան խոհարարական ավանդույթների հիման վրա։

Առաջին խաղաշրջանում գործելու է երկու երթուղի։ The Desert Kingdoms («Անապատի թագավորություններ») քառօրյա ուղևորությունն անցնելու է Ալ-Ջաուֆ և Հաիլ շրջաններով։ Գլխավոր կանգառներից մեկը լինելու է Դումաթ ալ-Ջանդալի պատմական Մարիդ ամրոցը։ Այստեղ հյուրերի համար կկազմակերպվի հատուկ երեկո՝ թատերական ներկայացմամբ, երաժշտությամբ, լուսային շոուով և տեղական խոհանոցի ոգով պատրաստված ընթրիքով՝ մոմերի լույսի ներքո։ Այնուհետև գնացքը կուղևորվի դեպի Աջա լեռներ, որտեղ ուղևորներին սպասում են ծանոթություն արաբական զտարյուն նժույգների հետ, ջերմ շփում տեղացիների հետ, պոեզիայի ժամեր և երեկոներ խարույկի շուրջ։

Երկրորդ երթուղին՝ Shadows of Aja-ն («Աջայի ստվերները»), տևելու է երեք օր և երկու գիշեր՝ ընդգրկելով Հաիլն ու Ալ-Քասիմը։ Ճամփորդներն ամենագնացներով կբարձրանան Աջա լեռներ՝ բացահայտելու անապատային բնաշխարհը, ծանոթանալու ձիավարության տեղական ավանդույթներին և ընթրելու բաց երկնքի տակ։ Մութն ընկնելուն պես աստղագետները հյուրերին կպատմեն աստղերի և կողմնորոշման այն հնագույն եղանակների մասին, որոնցով դարեր շարունակ առաջնորդվել են Արաբական թերակղզու քարավանները։

Ալ-Քասիմում ուղևորությունը կշարունակվի The Oasis Table խոհարարական ծրագրով. արմավենիների պուրակներում հյուրերը կհանդիպեն տեղի ֆերմերների ու արհեստավորների հետ, կհամտեսեն տեղական մթերքներից պատրաստված կերակուրներ, ավանդական սաուդյան սուրճ և խուրմա։ Կախված տարվա եղանակից՝ երթուղին կարող է ներառել նաև այցելություն Ալ-Աուշազիայի ինքնատիպ սպիտակ աղուտներ։

Ավելի մեկուսի հանգիստ նախընտրողների համար մշակվել են անհատական փաթեթներ՝ սկսած մեկօրյա Signature Escape ծրագրից մինչև երկօրյա The Desert Odyssey ուղևորությունը, որը ներառում է գիշերակաց Աջա լեռներում։ Ցանկության դեպքում հնարավոր կլինի նաև ամբողջությամբ վարձակալել գնացքը մասնավոր ուղևորության համար և կազմել անհատական երթուղի։ Հետագայում կազմակերպիչները նախատեսում են գործարկել նաև առանձին ուղղություն դեպի պատմական Ալ-Ուլա շրջան։

Որքա՞ն արժե ուղևորությունը

Երկօրյա փաթեթն ամրագրելու դեպքում մեկ լյուքս համարում երկու անձի կեցության արժեքը սկսվում է 86 250 սաուդյան ռիալից (շուրջ 22 997 դոլար)։ Գնի մեջ ներառված են բոլոր հարկերը, կեցությունն առանձին լյուքս կուպեում, սնունդը թե՛ գնացքում, թե՛ էքսկուրսիաների ժամանակ, ինչպես նաև ծրագրով նախատեսված բոլոր հատուկ միջոցառումները։

Առաջին սեզոնի ամրագրումներն արդեն բաց են ինչպես անհատ զբոսաշրջիկների, այնպես էլ միջազգային տուրիստական գործակալությունների համար։ Առաջին ուղևորները կմեկնեն 2027 թվականի հոկտեմբերին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search