«Հանդիպեք ծնողների հետ» (Meet the Parents) կատակերգության թողարկումից քսանվեց տարի անց Բեն Սթիլլերը ջերմությամբ է հիշել Ռոբերտ Դե Նիրոյի հետ իր երկարամյա բարեկամությունը և խոստովանել, որ դեռևս հիանում է նրա էներգիայով, երիտասարդական ոգով և ուշագրավ կենսունակությամբ։
60-ամյա դերասանը իր տպավորությունները կիսել է «Ֆոքերի աները» ֆիլմի Նյու Յորքյան պրեմիերայի ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին: Նոր ֆիլմը կլինի հայտնի կատակերգական ֆրանշիզայի չորրորդ մասը, որտեղ Սթիլլերը և Դե Նիրոն վերամիավորվել են նկարահանման հրապարակում։
«Տարիների ընթացքում, այս ֆիլմերը վերանայելով, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ենք մենք մեծանում մեր կերպարների հետ և ինչպես է փոխվում նրանց կյանքը», - ասել է Սթիլլերը Extra-ին։
2000 թվականի կատակերգության բնօրինակում նրա կերպարը՝ Գրեգ Ֆոքերը, հանդիպել է իր ընկերուհու՝ Փեմի (Թերի Պոլո) ծնողներին, այդ թվում՝ նրա սպառնալից հորը՝ Ջեք Բըրնսին, որի դերը մարմնավորում է Դե Նիրոն։
Նոր ֆիլմում իրավիճակը փոխվում է. Գրեգն ինքը հայտնվում է իր սկեսրայրի դիրքում, երբ նրա որդին (Սքայլեր Ջիսոնդո) տուն է բերում ընկերուհուն (Արիանա Գրանդե)։
«Հիմա Գրեգը գրեթե նույն տարիքի է, ինչ Ջեքը, երբ նրանք հանդիպել են, և նա նմանատիպ իրավիճակում է: Դա տարօրինակ է: Դա պարզապես անհավանական է: Ես զգում եմ, որ ներսից դեռ նույն մարդն եմ», - խոստովանել է Սթիլլերը։
Մեկ այլ հետաքրքիր մանրամասնություն. երբ առաջին ֆիլմը թողարկվել է, Դե Նիրոն մոտ 57 տարեկան էր: Այսօր Սթիլլերն արդեն 60 տարեկան է, ինչը նրան ավելի մեծ է դարձնում, քան իր հայտնի գործընկերոջը՝ բնօրինակ ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Սակայն, նայելով 83-ամյա Դե Նիրոյին, դերասանը ընդհանրապես չի նկատում նրա տարիքը։
«Ես նայում եմ Բոբին և տեսնում եմ, թե որքան էներգետայով լի և երիտասարդ է նա: Նա իսկապես նույն Բոբն է: Կարծում եմ՝ դա է կյանքի իմաստը», - ասել է Սթիլլերը։
Նա նաև խոստովանել է, որ տարիների ընթացքում ինքն այլ կերպ է ընկալել իր գործընկերոջը, հատկապես հիմա, երբ հասել է այն տարիքին, որում Դե Նիրոն էր, երբ նրանք առաջին անգամ միասին աշխատեցին։
Խոսելով իրենց հարաբերությունների մասին՝ Սթիլլերը շեշտել է, որ տասնամյակների ընթացքում նրանց միջև իսկական բարեկամություն է զարգացել։
«Նա դեռևս Ռոբերտ Դե Նիրո է, իսկ ես դեռևս Բենն եմ: Բայց նա աներևակայելիորեն ջերմ, բարի և հավատարիմ մարդ է: Նա իսկական ընկեր է նրանց համար, ում սիրում է, և նրանց համար, ում հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Նա շատ առատաձեռն մարդ է, և նրա շուրջը շատ նման մարդիկ կան: Ես ուրախ եմ, որ մենք այս կապն ունենք, և միշտ ուրախ եմ նրան տեսնել», - ասել է դերասանը։
Դե Նիրոն ինքը՝ պրեմիերայի ժամանակ, խոստովանել է, որ ուրախ է երկար ընդմիջումից հետո վերամիավորվել իր գործընկերների հետ։
«Ֆոքների աները» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2026 թվականի նոյեմբերի 25-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:14, 13 նոյեմբերի
«Նա դեռ երիտասարդ է և աներևակայելի էներգիայով լի». Բեն Սթիլլերը հիացել է Ռոբերտ Դե Նիրոյով իրենց առաջին հանդիպումից 26 տարի անց13:28, 13 նոյեմբերի
2.5 մլն դոլարանոց ժամացույց. Ինչպես մեկ եզակի համարը Patek Philippe-ը վերածեց աճուրդի ամենացանկալի գանձի12:37, 13 նոյեմբերի
Միլիարդատեր Թեդ Թըրները Ջեյն Ֆոնդային ժառանգություն չի թողել. Ո՞վ կստանա CNN-ի հիմնադրի 2.5 մլրդ դոլարի կարողությունը12:17, 13 նոյեմբերի
«Հարուստ, բայց միշտ դժգոհ». Միշել Օբամային քննադատել են նոր բողոքների համար11:28, 13 նոյեմբերի
Սիրային կապերը կործանեցին Nvidia-ի ղեկավարին. Բացահայտվել է աշխատանքից ազատված Ջենսեն Հուանգի երրորդ սիրուհին11:12, 13 նոյեմբերի
Մակրոնը փորձեց գրկախառնվել, բայց ինչ-որ բան այնպես չգնաց. Իսլանդիայի վարչապետն ակնհայտորեն չգնահատեց Ֆրանսիայի նախագահի պոռթկումը10:30, 13 նոյեմբերի
«Նա մեռած է ինձ համար». Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները09:00, 13 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 նոյեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը»՝ աղմկահարույց սպանության կենտրոնում. ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Ալեն Դելոնը22:20, 12 նոյեմբերի
Հսկայական աչքերով աղջիկները գրավել են աշխարհը. ինչո՞ւ են Յոսիտոմո Նարայի կտավներն արժենում գրեթե 25 մլն դոլար21:17, 12 նոյեմբերի
Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո