Հոլիվուդյան նկարահանման հրապարակներում ընկերական ջերմ մթնոլորտ ստեղծելու հարցում Քիմ Քարդաշյանն իսկական վարպետ է և դրա համար միջոցներ չի խնայում։ «All’s Fair» դրամատիկ սերիալում նրա խաղընկերուհին՝ հայտնի դերասանուհի Սառա Փոլսոնը, բացահայտել է, թե ինչպիսի թանկարժեք ու անսպասելի նվերներով է 46-ամյա հեռուստաաստղն ու գործարարը շրջապատել նախագծի դերասանական կազմին՝ ներառյալ Գլեն Քլոուզին, Նաոմի Ուոթսին, Նիսի Նեշ-Բեթսին և Թեյանա Թեյլորին։
Vogue-ի «The Run-Through» փոդքասթի եթերում Փոլսոնը խոստովանել է, որ Քիմն անհավանական առատաձեռն մարդ է։ Դեռևս առաջին եթերաշրջանի նկարահանումների ժամանակ «SKIMS» բրենդի հիմնադիրը բոլորին «Balenciaga» նորաձևության տան շքեղ պայուսակներ է նվիրել։ Ընդ որում, որպեսզի աստղային կազմում որևէ մեկը նեղացած չմնա և ամեն ինչ արդար լինի, Քիմը հոգ է տարել, որ բոլորի պայուսակները լինեն նույն գույնի և չափսի։ «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե մեկին մեծ պայուսակ բաժին հասներ, մյուսին՝ փոքր»,— կատակել է դերասանուհին։
Սակայն Քարդաշյանի շռայլությունն այսքանով չի սահմանափակվել։ Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո նա իր գործընկերների համար անմոռանալի շոփինգ է կազմակերպել Մեխիկոյի «NikeSKIMS» ֆիրմային խանութ-սրահում։ Ընդմիջմանը հատկացված ընդամենը 45 րոպեի ընթացքում Քիմը դերասանուհիներին լիակատար ազատություն է տվել՝ ասելով. «Վերցրե՛ք այն ամենը, ինչ կցանկանաք»։ Փոլսոնը ծիծաղով է հիշում այդ տեսարանը՝ համեմատելով այն խանութի իսկական «ասպատակության» հետ. «Ես ինձ պես խելագար մարդ դեռ չէի տեսել. պարզապես դարակներից հավաքում էի ամեն ինչ ու անկանոն խցկում տոպրակի մեջ։ Անչափ զվարճալի էր»։
Ի դեպ, անցած եթերաշրջանում Քիմը խաղընկերուհիներին նվիրել էր նաև սաղմոնի սերմնահեղուկով երիտասարդացնող դիմահարդարման պրոցեդուրաներ, ինչպես նաև «Prenuvo» համակարգով ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն, որի արժեքը մեկ անձի համար հասնում է մինչև 5000 դոլարի։ Այդուհանդերձ, Սառա Փոլսոնի խոսքով՝ «SKIMS»-ի ներքնազգեստներն ու գիշերազգեստները մնում են իր ամենասիրելի նվերը, և այժմ նկարահանման հրապարակում բոլոր դերասանուհիներն իրենց հագուստի տակից բացառապես Քիմի բրենդի նմուշներն են կրում։ «Ոչ ոք ինձ չի վճարում այս խոսքերի համար, դա պարզապես ճշմարտություն է»,— ընդգծել է նա։
Քարդաշյանի նման ջերմ վերաբերմունքն անպատասխան չի մնում. հոլիվուդյան ծանրքաշային աստղերը պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել նրան։ Դեռ օգոստոսին, երբ Գլեն Քլոուզը լուսանկար էր հրապարակել նկարահանման հրապարակից՝ Քիմի և նրա ընկերոջ՝ Լյուիս Հեմիլթոնի մասնակցությամբ, օգտատերերից մեկը ափսոսանք էր հայտնել, թե լեգենդար դերասանուհին ստիպված է «հանդուրժել» Քարդաշյանին։ Քլոուզի պատասխանը կտրուկ էր և միանշանակ. «Ինչ կարծիք էլ որ ունենաք Քիմի մասին, իմացե՛ք՝ նա բարի, հումորով, հավասարակշռված ու խելացի, հզոր կին է և հրաշալի մայր։ Եվ բացի այդ՝ նա իմ ընկերուհին է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ20:16, 13 նոյեմբերի
Միլիարդատերերն ուզում են խաբել մահվանը. 15 հազար դոլար մեկ ներարկման համար, անձնական բժիշկներ և առողջությունը կառավարող ԱԲ19:29, 13 նոյեմբերի
«Նույնիսկ միլիարդատերերն են ենթարկվում դրան». փորձագետը նշել է այն էմոցիան, որը գաղտնի կառավարում է ամենահաջողակ մարդկանց կյանքը16:34, 13 նոյեմբերի
2 մլն դոլար մեկ սերիայի համար. բացահայտվել են Ստալոնեի, Զենդայայի և այլ հոլիվուդյան աստղերի չափազանց բարձր աշխատավարձերը16:16, 13 նոյեմբերի
Տարեվերջյան ցուրտ երեկոները ջերմացնելու լավագույն միջոցը. 2026-ի ամենասպասված 10 կինոպրեմիերաները, որոնք չի կարելի բաց թողնել15:40, 13 նոյեմբերի
Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները15:20, 13 նոյեմբերի
«Ես պարտավոր չեմ փոխել իմ համոզմունքները». Առնոլդ Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու է դեռևս մնում հանրապետական