TikTok-ում մեծ թափ է հավաքում մի արտասովոր տեսություն, ըստ որի՝ բոլոր մարդկանց կարելի է բաժանել երկու տեսակի՝ նրանց, ովքեր արտաքնապես հիշեցնում են առնետի, և նրանց, ում դիմագծերն ավելի շատ նման են գորտի։ Առաջին հայացքից գաղափարը հերթական համացանցային կատակ է թվում, սակայն լոնդոնցի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան կարծում է, որ դրա հիմքում գիտական բացատրություն կա։
Daily Mail-ի հետ զրույցում դեմքի էսթետիկ վիրաբուժության մասնագետը պարզաբանել է, որ հայտնի թրենդն իրականում կապված է դեմքի համաչափության և կառուցվածքի հետ. հենց այդ չափանիշներն են վիրաբույժները գնահատում պլաստիկ վիրահատություններ պլանավորելիս։

Դե Սիլվայի խոսքով՝ գոյություն ունի դեմքի կառուցվածքի յոթ հիմնական տեսակ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի։
«Առնետների» շարքին նա դասում է երկարավուն և նեղ դեմք, սրածայր կզակ, բարձր այտոսկրեր և ծնոտի նուրբ ընդգծված գիծ ունեցող մարդկանց։ Ըստ նրա դասակարգման՝ այս կատեգորիայի մեջ են մտնում շեղանկյունաձև, սրտաձև և երկարավուն դեմքերը։ Հայտնիների շրջանում նման դիմագծեր վիրաբույժը նկատում է Մեգան Ֆոքսի, Սքարլեթ Յոհանսոնի, Ռիզ Ուիզերսփունի, Ժիզել Բունդխենի և Վիկտորյա Բեքհեմի մոտ։
«Գորտերին», ընդհակառակը, բնորոշ են լայն դեմքը, իրարից հեռու տեղակայված աչքերը, ավելի զանգվածեղ ծնոտն ու լայն բերանը։ Այս խմբին Դե Սիլվան դասում է կլոր, քառակուսի և տանձաձև դեմք ունեցողներին։ Որպես օրինակ նա նշում է Քեյթ Մոսին, Անջելինա Ջոլիին, Քիրա Նայթլիին և Դևիդ Բեքհեմին։
Այս դասակարգման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ռիհաննան։ Վիրաբույժի կարծիքով՝ նրա օվալաձև դեմքը գտնվում է երկու տեսակների ուղիղ մեջտեղում։ Նա գտնում է, որ հենց ներդաշնակ համաչափություններով է մասամբ պայմանավորված այն, թե ինչու է երգչուհին լուսանկարներում այդքան գեղեցիկ երևում։
Դե Սիլվան ուշադրություն է հրավիրել նաև մի հետաքրքիր օրինաչափության վրա. կանայք ավելի հաճախ են դիմում վիրաբույժներին՝ խնդրելով դեմքն ավելի նեղ ու արտահայտիչ դարձնել՝ բարձր այտոսկրերով և կզակի նրբագեղ գծով։ Իսկ տղամարդիկ հաճախ ցանկանում են ընդգծել զանգվածեղ քառակուսի ծնոտը՝ մի հատկանիշ, որը մասնագետը վերագրում է «գորտային» տեսակին։
Այնուամենայնիվ, արտաքինի այս երկու տեսակներից որևէ մեկն ունեցողները չպետք է այս դասակարգումն ընկալեն որպես գրավչության գնահատական։ «Գեղեցկության միասնական չափանիշ գոյություն չունի»,— ընդգծել է վիրաբույժը։
Նրա խոսքով՝ ընդգծված այտոսկրերով և ծնոտի հստակ գծով լայն դեմքերը տարիքի հետ կարող են հատկապես շահեկան տեսք ունենալ։ Որպես հակառակ օրինակ նա բերում է Ժիզել Բունդխենին. չնայած հին դասագրքերում դեմքի երկարավուն կառուցվածքը թերություն էր համարվում, մոդելը դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվողներից մեկը։
Որպես արտաքինի հակադիր տեսակները միավորող զույգի վառ օրինակ՝ Դե Սիլվան նշել է Դևիդ և Վիկտորյա Բեքհեմներին։ Նա կարծում է, որ ֆուտբոլիստն ունի դասական քառակուսի՝ «գորտային» դեմք, իսկ նրա կինը՝ երկարավուն և նեղ՝ «առնետային»։
«Հակադրությունները լուսանկարներում հավասարակշռում են միմյանց, և, կարծում եմ, մասամբ հենց դրա շնորհիվ են նրանք արդեն գրեթե 30 տարի միասին այդքան ներդաշնակ երևում»,— նշել է մասնագետը։
Միևնույն ժամանակ վիրաբույժը հիշեցրել է. որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդկանց հաճախ գրավում են իրենց իսկ դիմագծերին նման դեմքերը։ Այնպես որ, TikTok-ի վիրուսային տեսությունը կարող է արտաքինը քննարկելու զվարճալի միջոց լինել, սակայն չարժե այն գեղեցկության համընդհանուր կանոնի վերածել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 16 նոյեմբերի
Մեգան Ֆոքսը՝ «առնետ», Անջելինա Ջոլին՝ «գորտ». TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում12:40, 16 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ12:22, 16 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսի սիրելի նախագծի արժեքը գերազանցել է 1 մլրդ ֆունտ ստեռլինգը. «Մատանիների տիրակալը» դարձել է պատմության մեջ ամենաթանկարժեք սերիալը11:38, 16 նոյեմբերի
«Ես պաշտում եմ նրան». Դոնալդ Թրամփի թոռնուհին պատմել է մոր նոր զուգընկերոջ՝ Թայգեր Վուդսի հետ իր հարաբերությունների մասին11:17, 16 նոյեմբերի
«Այլասերվածներն՝ ամբաստանյալի աթոռին». OnlyFans-ի աստղը դատավարություն է կազմակերպել իրեն ձանձրացնող երկրպագուների նկատմամբ10:30, 16 նոյեմբերի
«Չափազանց անճար է դավաճանելու համար»․ Nvidia-ի նախկին ղեկավարի շուրջ ծագած սկանդալի ֆոնին Ցուկերբերգին անվանել են «վերջին հավատարիմ միլիարդատեր»09:00, 16 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի
