Cartier ոսկերչական տունը որոշել է իր զարդերի ճանաչելի տարրերը տեղափոխել աքսեսուարների աշխարհ և ներկայացրել է նոր՝ Clash de Cartier պայուսակը։ Դրա հիմքում նրբագեղ ու պարզ ուրվագիծն է, փափուկ բնական կաշին և արտասովոր ամրակը՝ ոգեշնչված բրենդի համանուն ոսկերչական հավաքածուից։ Մոդելի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մետաղական փոքրիկ դետալները ոչ միայն զարդարում են աքսեսուարը, այլև թույլ են տալիս փոխել դրա ձևը։
Զարդ, որը վերածվել է ամրակի
Clash de Cartier-ի գլխավոր դետալը բռնակի երկու կողմերում տեղադրված մետաղական ամրակներն են։ Դրանք պատրաստված են Clash ոսկերչական հավաքածուի ֆիրմային գամերի տեսքով, որն աչքի է ընկնում երկրաչափական տարրերով, ուլունքներով ու ռելիեֆային սեպերով։

Պայուսակը բացելու կամ փակելու համար բավական է պտտել այդ գամերը։ Երբ մեխանիզմը բաց է, աքսեսուարի եզրերն ազատորեն տարածվում են՝ ստեղծելով ավելի մեղմ ու անկաշկանդ ուրվագիծ։ Իսկ ամրակները փակելու դեպքում պայուսակը ստանում է հստակ, կառուցվածքային տեսք։
Այսպիսով, Cartier-ի զարդերի այցեքարտային դետալը ստացել է ոչ միայն դեկորատիվ, այլև գործնական նշանակություն։ Հենց այս լուծումն էլ դարձել է նոր մոդելի դիզայներական գլխավոր շեշտադրումը։
Երեք չափս և երեք երանգ
Clash de Cartier-ը թողարկվում է երեք չափսով՝ փոքր, միջին և մեծ։ Փոքր տարբերակը, շնորհիվ շարժական ու կարգավորվող գոտու, կարելի է կրել ինչպես ձեռքին, այնպես էլ ուսին կամ ուսի վրայով։ Միջին և մեծ մոդելները նախատեսված են հիմնականում ուսին կրելու համար։

Պայուսակները կարված են բնական հատիկավոր հյուսվածք ունեցող հորթի փափուկ կաշվից։ Դրանք պատրաստվում են Ֆլորենցիայում գտնվող Cartier-ի արհեստանոցներում։ Ներսի հատվածը երեսպատված է գառան կաշվով, իսկ բուն պայուսակի կաշին ժամանակի ընթացքում պետք է ազնվական հնության երանգ (պատինա) ստանա։
Գունապնակը ներառում է երեք երանգ՝ սև, կարամելային և բորդո։ Վերջինս առանձնահատուկ նշանակություն ունի նորաձևության տան պատմության համար. հագեցած բորդո գույնը Cartier-ի այցեքարտային խորհրդանիշներից է դարձել դեռ 1970-ականներին, երբ ստեղծվեց Must de Cartier շարքը, և բրենդը սկսեց ակտիվորեն զարգացնել կաշվե աքսեսուարների ուղղությունը։
Որքա՞ն արժե Cartier-ի նոր պայուսակը

Ամերիկյան Vogue-ի տվյալներով՝ Clash de Cartier-ի արժեքը կախված է չափսից. փոքր մոդելը գնահատվում է 4100 դոլար, միջինը՝ 4400, իսկ մեծը՝ 4700 դոլար։ Կախված երկրից և շուկայից՝ գները կարող են տատանվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:13, 16 նոյեմբերի
Cartier-ը ոսկերչական գամերը վերածել է 4700 դոլարանոց պայուսակի. նոր Clash մոդելը մեկ շարժումով փոխում է ձևը21:21, 16 նոյեմբերի
Տոնածառ՝ ասես մանկությունից. ինչու են 2026-ին կրկին նորաձև դարձել հին խաղալիքներն ու փայլազարդերը20:30, 16 նոյեմբերի
Ինչպե՞ս են միլիարդատերերն ու թոփ-մենեջերները հանրությունից թաքցնում իրենց սիրավեպերը և ստուգում ապագա սիրելիներին19:26, 16 նոյեմբերի
Հրաժարում շքեղությունից՝ հանուն գոյատևման․ ինչո՞ւ են միլիարդատերերն ու Թոմ Հենքսը մեկնում անապատ՝ իրենց տոկունությունը փորձելու16:28, 16 նոյեմբերի
Yandex Music-ը սկսում է համագործակցել հայ արտիստների հետ․ առաջին հատուկ նախագիծը՝ Սևակ Խանաղյանի «Голоса» («Ձայներ») երգի կենդանի կատարումը օդապարիկում16:18, 16 նոյեմբերի
Սիրային կապ ավելի քան 200 տղամարդու հետ և ծխախոտ՝ մեկը մյուսի հետևից․ ո՞վ էր «Կաբարեի» իրական Սալի Բոուլզը15:23, 16 նոյեմբերի
«Նեշվիլի ամենաատելի մարզիկի կնոջը» ծաղրել են փառքի հետևից ընկնելու և ձախողված նախագծերի համար14:37, 16 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնը՝ Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդ․ դերասանին ամենախոշոր հոնորարն են առաջարկել14:14, 16 նոյեմբերի
«Ես քո հայրն եմ» տեսարանից Դարթ Վեյդերի լուսային թուրը վաճառվել է 4,9 մլն դոլարով13:28, 16 նոյեմբերի
Մեգան Ֆոքսը՝ «առնետ», Անջելինա Ջոլին՝ «գորտ». TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում12:40, 16 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ12:22, 16 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսի սիրելի նախագծի արժեքը գերազանցել է 1 մլրդ ֆունտ ստեռլինգը. «Մատանիների տիրակալը» դարձել է պատմության մեջ ամենաթանկարժեք սերիալը