Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Տոնածառ՝ ասես մանկությունից. ինչու են 2026-ին կրկին նորաձև դարձել հին խաղալիքներն ու փայլազարդերը

21:21, 16 նոյեմբերի

Անթերի համադրված խաղալիքներին, զուսպ գույներին ու մինիմալիստական դեկորին փոխարինելու են գալիս գույնզգույն ապակե գնդերը, շողշողուն փայլազարդերը, վինտաժային ֆիգուրներն ու ինքնաշեն շղթաները։ Ամանորին և Սուրբ Ծննդին ընդառաջ թափ է հավաքում անսպասելիորեն ջերմ մի թրենդ՝ նոստալգիկ շնչով զարդարված տոնածառը, որն ասես եկած լինի մանկության հուշերից կամ հին ընտանեկան ալբոմից։

елвин.jpg (125 KB)

Դիզայներներն առաջարկում են հրաժարվել տոնական ծառն անթերի դարձնելու մոլուցքից և այն վերածել անձնական պատմությունների հավաքածուի։ Գլխավոր գաղափարը ոչ թե միանման զարդարանքների պատրաստի հավաքածու գնելն է, այլ խաղալիքները տարիների ընթացքում հավաքելը, որպեսզի դրանցից յուրաքանչյուրն իր իմաստն ունենա՝ հիշեցնելով հարազատների, ճամփորդությունների, մանկության կամ ընտանեկան ավանդույթների մասին։

елвин1.jpg (147 KB)

Ինչպես նշում է Veranda պարբերականը, այս սեզոնին հատկապես բարձր են գնահատվում հնաոճ դետալները, հուշեր արթնացնող զարդարանքներն ու ձեռքի աշխատանքները։ Դիզայներ և Anthony George Home-ի հիմնադիր Էնթոնի Ջանակոկոսը խորհուրդ է տալիս ընտրել պատմություն ունեցող իրեր. մեկ անտիկվար խաղալիքը, վինտաժային իտալական ապակե զարդը կամ ձեռքով նկարազարդված կերամիկական իրը կարող են շատ ավելի տպավորիչ լինել, քան խանութից գնված տասնյակ միանման գնդերը։

Ապակե խաղալիքներ, փայլազարդեր և մի փոքր տոնական կիտչ

Նոստալգիկ Սուրբ Ծննդյան գլխավոր խորհրդանիշներից մեկը նուրբ ապակե խաղալիքներն են։ Նորաձևություն են վերադառնում ավանդական ձևերով, անսովոր դետալներով ու հագեցած երանգներով ֆիգուրներն ու գնդերը։ Դրանց լրացնում են փայտե խաղալիքները, տոնածառի վինտաժային գագաթնազարդերը, թավշյա բանտերն ու վանդակավոր ժապավենները։

елвин2.jpg (127 KB)

Veranda-ն հատուկ անդրադառնում է այն խաղալիքների վերադարձին, որոնք նախկինում խնամքով պահում էին ձեղնահարկերում և տուփերից հանում ամեն դեկտեմբերի։ Վինտաժային տոնական դեկորի փորձագետ Բոբ Ռիխտերը կարծում է, որ նույնիսկ մեկ հնաոճ գագաթնազարդը կարող է տոնածառին ակնթարթորեն հաղորդել անցյալ տարիների Սուրբ Ծննդյան շունչը։

Ռետրո էսթետիկայի վերադարձի մասին գրում է նաև House Beautiful-ը. սեզոնի վառ միտումների շարքում են գույնզգույն փայլազարդերը, ապակե գնդերը, արտասովոր ֆիգուրներն ու ընդգծված խայտաբղետ դեկորը։ Խիստ համաչափությանը փոխարինելու է գալիս այսպես կոչված Kitschmas-ը՝ տոնական մաքսիմալիզմը, որտեղ տեղին են վառ գույները, անսպասելի համադրություններն ու նույնիսկ թեթևակի չափազանցությունը։

Ընդ որում, պարտադիր չէ բառացիորեն կրկնօրինակել 1980-ականների կամ 1990-ականների ինտերիերը։ Նոստալգիկ տոնածառի ժամանակակից տարբերակը թույլ է տալիս հին խաղալիքները համադրել նոր զարդարանքների, թավշյա ժապավենների և նուրբ մետաղական դետալների հետ։

Ինքնաշեն շղթաներ և ընտանեկան պատմություն ունեցող զարդարանքներ

Այս թրենդի մեկ այլ կարևոր բաղադրիչ է սեփական ձեռքերով պատրաստված դեկորը։ Թղթե շղթաները, պապիե-մաշեից պատրաստված ֆիգուրները, ինքնաշեն բանտերն ու նկարազարդ խաղալիքները տոնական ձևավորմանը վերադարձնում են այն ընտանեկան ջերմությունն ու անմիջականությունը, որը հաճախ պակասում է կատարելության հասցված ինտերիերներին։

елвин4.jpg (130 KB)

Դիզայներ Ջեննա Ռենդոլֆ Դևիդն առաջարկում է տոնական դեկորում օգտագործել հին ընտանեկան լուսանկարներ, օրինակ՝ նվերները բացող երեխաների կադրեր կամ ամանորյա մանկական նկարներ։ Դրանք կարելի է դնել շրջանակների մեջ և տեղադրել տոնածառի կողքին կամ բուխարու դարակին։

Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում սերնդեսերունդ փոխանցվող խաղալիքները։ Ի տարբերություն նորաձև աքսեսուարների, որոնք արագ կորցնում են արդիականությունը, նման իրերը դառնում են ընտանեկան պատմության մի մասնիկը։ Հենց այդ պատճառով էլ դիզայներները խորհուրդ են տալիս չձգտել տոնածառը զարդարել միանգամից գնված խաղալիքներով, այլ ամեն տարի հավաքածուն համալրել մի քանի հիշարժան իրերով։

Բնական դետալներ և հին Սուրբ Ծննդյան մթնոլորտ

Նոստալգիկ դեկորը միայն խաղալիքներով չի սահմանափակվում։ Այս սեզոնին դիզայներներն առաջարկում են վերհիշել նաև այլ ավանդույթներ՝ օգտագործել եղևնու ճյուղեր, կոներ, չորացրած նարինջ, մեխակ և բնական գործվածքներ։ Ցիտրուսային շղթաները, թարմ կանաչուց հյուսված պսակներն ու մոմերն օգնում են ստեղծել քաղաքից դուրս գտնվող տան ջերմ ու հարմարավետ մթնոլորտ։

елвин3.jpg (94 KB)

Սառը սպիտակ լույսերի փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել տաք լույս արձակող լամպեր, որոնք հիշեցնում են շիկացման լամպերով հին լույսերը։ Լրագրող և Merry & Chic գրքի հեղինակ Քեթրին Օ’Շի-Էվանսը խոստովանում է, որ լուսադիոդային լույսերից ավանդական լամպերին անցնելն ամբողջությամբ փոխել է տոնական հրաշքի իր զգացողությունը։

елвин6.jpg (135 KB)

Նմանատիպ միտում է առանձնացնում նաև Homes & Gardens-ը. 2026 թվականի արդիական ուղղությունների թվում են վիկտորիանական մոտիվները, ժողովրդական դեկորը, թղթե զարդարանքները և այսպես կոչված «խաղարկային նոստալգիան»։ Դիզայներները խորհուրդ են տալիս չվախենալ անկատարությունից. տոնածառը պետք է այնպիսի տեսք ունենա, կարծես այն տարիներ շարունակ զարդարել են ողջ ընտանիքով, այլ ոչ թե հավաքել են ինտերիերային պատրաստի սխեմայով։

елвин7.jpg (135 KB)

Արդյունքում՝ 2026 թվականի տոնական գլխավոր թրենդը ոչ թե որոշակի գույնն է կամ խաղալիքների թանկարժեք հավաքածուն, այլ անկեղծության ու իսկության զգացողությունը։ Այս սեզոնի ամենանորաձև տոնածառերը չունեն անթերի հաշվարկված տեսք. դրանց վրա կողք կողքի հայտնվում են հին ապակե խաղալիքները, մանկական ձեռքի աշխատանքները, արտասովոր ֆիգուրներն ու անձնական պատմություն ունեցող զարդարանքները։ Եվ, թերևս, հենց նման տոնածառն է ամենից լավ փոխանցում այն, ինչի համար ամեն տարի վերադառնում են այս տոները՝ ընտանեկան հուշերի ջերմությունը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search