Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը

21:19, 17 նոյեմբերի

Nike-ին արժե դադարեցնել համագործակցությունը Քիմ Քարդաշյանի և կազմվածքը շտկող ներքնազգեստի ու հագուստի նրա Skims բրենդի հետ։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ի մեկնաբան Անդրեա Ֆելստեդը՝ համատեղ նախագիծն անվանելով շեղող հանգամանք մարզական հսկայի ղեկավարության համար, հավելելով, որ նոր ղեկավարությունը փորձում է ընկերությունը դուրս բերել երկարատև ճգնաժամից։

Լրագրողի համոզմամբ՝ Nike-ի գլխավոր տնօրեն Էլիոթ Հիլը պետք է հրաժարվի դեռ երկու տարի էլ չտևած այդ գործընկերությունից և կենտրոնանա սպորտային հագուստի ու կոշիկի շուկայում ընկերության դիրքերի վերականգնման վրա։

Ինչպես նկատում է Ֆելստեդը, NikeSkims համատեղ շարքի զարգացումը լուրջ ներդրումներ և ժամանակ կպահանջի, բայց դժվար թե էական ազդեցություն ունենա արտադրողի ֆինանսական ցուցանիշների վրա։ Նույնիսկ եթե նախագիծը վերածվի տարեկան 1 միլիարդ դոլար հասույթ ապահովող բիզնեսի, դա կկազմի Nike-ի ընդհանուր վաճառքի ընդամենը մոտ 2%-ը։

Մինչդեռ ընկերության առջև շատ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած։ Վերջին մեկ տարում Nike-ի բաժնետոմսերն արժեզրկվել են ավելի քան 40%-ով, իսկ ղեկավարությունը փորձում է կյանքի կոչել «սպորտային գրոհի» (Sport Offense) ռազմավարությունը։ Այն ենթադրում է այնպիսի հագուստի և կոշիկի ստեղծում, որոնք մարզիկներին կօգնեն ավելի արագ վազել, առավել արդյունավետ մարզվել և հասնել լավագույն արդյունքների։

Սկզբում Քիմ Քարդաշյանի հետ համագործակցությունը բավական հեռանկարային էր թվում։ 2025 թվականի փետրվարին հայտարարված բազմամյա գործընկերությունը պետք է ամրապնդեր Nike-ի դիրքերը կանացի սպորտային հագուստի ոլորտում և մրցակցության մեջ մտներ շուկայի այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Lululemon-ը և Alo Yoga-ն։ Բացի այդ, աշխարհի ամենահայտնի կանանցից մեկի ներգրավվածությունը նախագծին երաշխավորում էր մամուլի և սոցցանցերի մեծ ուշադրությունը։

Սակայն համագործակցությունը հենց սկզբից բախվեց դժվարությունների։ Առաջին հավաքածուն, որը նախատեսվում էր ներկայացնել 2025 թվականի գարնանը, ԱՄՆ-ում վաճառքի հանվեց միայն աշնանը։ Համաշխարհային շուկայում այն հայտնվեց էլ ավելի ուշ՝ 2026-ի գարնանը։

NikeSkims-ի տեսականին նույնպես միանշանակ չընդունվեց։ Հաջող քայլ էր առօրյա կոշիկների ուղղության զարգացումը, այդ թվում՝ սպորտային կոշիկների ու բալետկաների համադրությամբ ստեղծված արտասովոր մոդելների, ինչպես նաև ցածր կտրվածքով ու ֆակտուրային մակերեսով նոր կոշիկների թողարկումը։ Մինչդեռ փոքրիկ բյուստյե-տոպերն ու սթրինգի ուրվագծերն իմիտացնող արտահայտիչ կարերով լեգինսներն ավելի շուտ նախատեսված են նեղ լսարանի համար։

Չնայած Ասիայում բրենդի վայելած մեծ պահանջարկին, որտեղ սեպտեմբերին՝ Շանհայում, բացվեց NikeSkims-ի առաջին առանձին խանութը, բուն Nike-ի հետաքրքրությունը համատեղ նախագծի նկատմամբ, դատելով հրապարակային հայտարարություններից, զգալիորեն մարել է։ Հոկտեմբերին վերլուծաբանների հետ զրույցում գործընկերության մասին հիշատակվեց միայն թեթևակիորեն, իսկ հունիսին՝ ընկերության արդյունքների քննարկման ժամանակ, դրա մասին ընդհանրապես խոսք չեղավ։ Nike-ը նաև հրաժարվել է Bloomberg-ին մեկնաբանել նոր շարքի վաճառքի ծավալները։

Մինչդեռ կանացի սպորտային հագուստի շուկան ավելի արագ է աճում, քան տղամարդկանցը, փաստում են RBC Capital Markets-ի վերլուծաբանները։ Սակայն, Ֆելստեդի կարծիքով, Nike-ն ունի կին մարզիկների շրջանում իր դիրքերն ամրապնդելու շատ ավելի արդյունավետ միջոցներ։

Մասնավորապես, հոկտեմբերին Էլիոթ Հիլը վերլուծաբաններին հայտնել է, որ բասկետբոլիստուհի Քեյթլին Քլարկի հետ կնքված 28 միլիոն դոլարանոց պայմանագրի շրջանակում ստեղծված առաջին անվանական մոդելը դարձել է ընկերության պատմության մեջ կանացի անվանական կոշիկի ամենախոշոր թողարկումը։

Skims-ի հետ գործարքը կնքվել էր Հիլի նախորդի՝ Ջոն Դոնահյուի օրոք, ուստի Nike-ի ներկայիս ղեկավարը կարող է հրաժարվել դրանից՝ առանց լուրջ վարկանիշային կորուստների։ Տարբերակներից մեկն այն է, որ Skims-ը գնի Nike-ի մասնաբաժինն ու համատեղ ուղղությունն ամբողջությամբ վերցնի իր վերահսկողության տակ։ Տեսականորեն հնարավոր է նաև հակառակ սցենարը. Nike-ն ամբողջությամբ ձեռք կբերի Skims բրենդը՝ հասանելիություն ստանալով կազմվածքը շտկող ներքնազգեստի նրա հաջողված բիզնեսին։

Սակայն վերջին անգամ Skims-ը գնահատվել է 5 միլիարդ դոլար, իսկ Nike-ի ֆինանսական վիճակը երեք տարվա թույլ ցուցանիշներից հետո նկատելիորեն վատթարացել է։ Մայիսին ավարտված ֆինանսական տարում ընկերության ազատ դրամական հոսքը կազմել է 2,2 միլիարդ դոլար՝ երեք անգամ պակաս, քան երկու տարի առաջ։ Ընդ որում, շահաբաժինների վճարմանն ուղղված Nike-ի տարեկան ծախսերը գերազանցում են 2 միլիարդ դոլարը, ուստի նման խոշոր գնումը քիչ հավանական է թվում։

Համագործակցությունից հրաժարվելը, այնուամենայնիվ, որոշակի ռիսկեր է պարունակում Nike-ի համար. Skims-ը կարող է սպորտային հագուստի արտադրությունը տեղափոխել մրցակիցների, օրինակ՝ Adidas-ի մոտ։ Բյորն Գուլդենի գլխավորությամբ գործող ընկերությունն ակտիվորեն զարգացնում է կոշիկի և հագուստի պահանջված մոդելները, հատկապես՝ կանացի սեգմենտում։ Մեկ այլ պոտենցիալ գործընկեր կարող է դառնալ On Holding-ը, որն ընդլայնում է իր տեսականին՝ դուրս գալով միայն վազքի հանդերձանքի սահմաններից։

Այդուհանդերձ, Ֆելստեդը կարծում է, որ Nike-ին արժե դիմել այդ ռիսկին։

Ներդրողների հետ առաջիկա հանդիպմանը ընկերության ղեկավարությունը պետք է ներկայացնի վաճառքի աճի վերականգնման և գործառնական շահութաբերությունը մինչև 10% բարձրացնելու ծրագիրը։ Համեմատության համար նշենք, որ ըստ Bloomberg-ի վերլուծաբանների ընդհանուր կանխատեսման՝ ընթացիկ ֆինանսական տարում այդ ցուցանիշը կկազմի շուրջ 5,5%։

Nike-ի համար հեշտ չի լինի հասնել նախանշված նպատակներին։ Եվ, ինչպես եզրափակում է Bloomberg-ի մեկնաբանը, վերականգնման ճանապարհին ընկերությանն ամենևին պետք չեն լրացուցիչ խոչընդոտներ, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի և նրա Skims-ի հետ գործընկերությունը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search