New York Magazine-ի աղմկահարույց հետաքննությունից հետո «Cartier-ի կեղծ ժառանգորդուհի» մականունը ստացած Անդրեա Բարթցենը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում։ Այս անգամ կնոջը թույլ չեն տվել մասնակցե MarieBelle շոկոլադի բրենդի 25-ամյակին նվիրված երեկույթին։
Ինչպես հայտնում է Page Six-ը, Բարթցենը փորձել է ներս մտնել երկուշաբթի երեկոյան Բրում սթրիթում գտնվող MarieBelle խանութ-սրահում անցկացվող միջոցառմանը, սակայն կազմակերպիչները նրան ներս չեն թողել։
«Նա փորձում էր համոզել միջոցառման PR պատասխանատուին ներս թողնել իրեն, բայց մերժում ստացավ»,— պարբերականին պատմել է երեկույթի ներկաներից մեկը։
Երեկոյի կազմակերպիչը հանրային կապերի հայտնի մասնագետ Նորա Լոուլորն էր։ Նա հաստատել է, որ Բարթցենի անունը հրավիրյալների ցուցակում չի եղել։
«Նա պարզապես եկել էր։ Նրա անունը չկար հյուրերի ցուցակում, և նրան ոչ ոք չէր հրավիրել»,— նշել է Լոուլորը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, կնոջն ամեն դեպքում նվերների հավաքածու են հանձնել։ Բարթցենը խնդրել է թույլ տալ իրեն ավելի ուշ վերադառնալ, սակայն կրկին մերժում է ստացել։
Ինքը՝ Անդրեան, կատարվածն այլ կերպ է ներկայացրել։ Նրա պնդմամբ՝ ինքը եկել էր մեկ այլ հյուրի հրավերով, որը ցանկանում էր հանդիպել իր հետ՝ գործնական հարցեր քննարկելու նպատակով։ Սակայն որպես ուղեկցող անձ նրա ներկայությունը պաշտոնապես այդպես էլ չի հաստատվել։ Արդյունքում Բարթցենը երեկույթին չի մասնակցել, այլ իրեն հրավիրած կնոջ հետ հանդիպել է խանութի տարածքից դուրս։
Հոդվածի հրապարակումից հետո Բարթցենը Page Six-ին սպառնացել է դատական հայցով և պարբերականին մեղադրել «լրագրողական հարձակման» մեջ։
Անդրեա Բարթցենի անունը լայն հնչեղություն ստացավ մարտին, երբ New York Magazine-ը հրապարակեց «Կեղծ Cartier-ն ու կեղծ Ռոքֆելլերը» վերնագրով հետաքննությունը։ Դրանում նշվում էր, որ կինը ներկայացել է որպես հանրահայտ ոսկերչական դինաստիայի ներկայացուցիչ, իսկ նրա նախկին սիրելին՝ Մեթյու Թոմասկոն, հանդես է եկել որպես Ռոքֆելլերների ընտանիքի ժառանգորդ։
Հետաքննության տվյալներով՝ զույգը ներթափանցել է Փալմ Բիչի, Հեմփթոնսի և այլ էլիտար շրջանների փակ երեկույթներ՝ օգտագործելով իրենց ծագման և ազդեցիկ ընտանիքների հետ ունեցած կապերի մասին հորինված պատմություններ։ Բացի այդ, Բարթցենին մեղադրում էին բարեգործական միջոցառումներ կազմակերպելու մեջ, որոնց հովանավորները հազարավոր դոլարներ են հատկացրել, սակայն խոստացված նվիրատվությունները, ըստ ամենայնի, այդպես էլ չեն հասել համապատասխան կազմակերպություններին։
Հրապարակման մեջ նշվում էր նաև, որ Բարթցենն իրեն վերագրել է կրթություն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) և գործնական փորձ, որոնք հաստատել չի հաջողվել։ Բուն պարբերականը հայտնել էր, որ համալսարանի արխիվներում նրա ուսառության վերաբերյալ որևէ տվյալ չի հայտնաբերվել։
Ավելի վաղ Բարթցենը հերքել էր այդ մեղադրանքները՝ հոդվածն անվանելով պատվիրված նյութ, որն ուղղված է իր բարի համբավի արատավորմանը։
Այժմ MarieBelle-ի երեկույթից դուրս մնալու պատմությունը դարձել է հերթական դրվագը այն կնոջ սկանդալային տարեգրության մեջ, որը, չնայած մեղադրանքներին ու բացահայտումներին, շարունակում է երևալ ունևոր հասարակության շրջանակներում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից11:20, 18 նոյեմբերի
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել. 44-ամյա դերասանուհուն նկատել են նորածինը գրկին10:30, 18 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են շրթունքների 150 դոլարանոց բալզամի գովազդի համար. ԱԲ-ով ստեղծված հոլովակն անվանել են «ապրանքի ամենաաբսուրդային թողարկումը պատմության մեջ»09:00, 18 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 17 նոյեմբերի
Դևիդ Բեքհեմը 41 միլիոն դոլար է պահանջում «հեղինակությանը հասցված հարվածի» համար. լեգենդար ֆուտբոլիստը պատերազմ է հայտարարել իր օծանելիքը վաճառող ընկերությանը22:22, 17 նոյեմբերի
Պաբլո Էսկոբար՝ նարկոկարտելների աշխարհի միլիարդատերը. ինչպես էր Կոլումբիայի կոկաինային արքան յոթ տարի անընդմեջ հայտնվում Forbes-ի վարկանիշային աղյուսակում21:19, 17 նոյեմբերի
Ժամանակն է, որ Nike-ը բաժանվի Քիմ Քարդաշյանից. Bloomberg-ը մարզական հսկային կոչ է արել խզել Skims-ի հետ գործընկերությունը20:30, 17 նոյեմբերի
Դուբայի լողափերի ուղեցույց․ լուսաբացի քայթսերֆինգից ու Burj Al Arab-ի մայրամուտից մինչև կատարյալ օր մասնավոր կղզում19:26, 17 նոյեմբերի
Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը17:29, 17 նոյեմբերի
18-րդ անգամ «ՌեԱ» փառատոնն իրականություն դարձավ. հայտնի են մրցանակակիրները16:37, 17 նոյեմբերի
Սթրիփ ակումբներ, Էպշտեյնի կղզին և ընտանեկան սկանդալներ. Սթիվեն Հոքինգի մութ կողմը16:05, 17 նոյեմբերի
Թագուհուն վայել ադամանդ. Միլիարդատեր Մայքլ Ռուբինը իր հարսնացուին նվիրել է աշխարհի ամենահազվագյուտ մատանիներից մեկը