Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին

14:22, 18 նոյեմբերի

Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ փառքի փայլի ու հանրության մշտական ուշադրության հետևում հաճախ միայնության զգացումն է թաքնված եղել։ Երգչուհին և դերասանուհին պատմել է, թե ինչու է չորս անգամ ամուսնացել, ինչ է փնտրել հարաբերություններում և ինչու է հիմա սովորում վայելել կյանքն առանց զուգընկերոջ։

Այս մասին 57-ամյա աստղը պատմել է Friends Keep Secrets փոդքասթի շրջանակում, որտեղ հանդիպել է Բենի Բլանկոյի, Լիլ Դիքիի և վերջինիս կնոջ՝ Քրիստին Բատալուկոյի հետ։ Զրույցը կայացել է The JLo Show: Live from Las Vegas համերգային ֆիլմի թողարկման նախօրեին։

Լոպեսը, որն ամուսնացած է եղել Օջանի Նոայի, Քրիս Ջադի, Մարկ Էնթոնիի, իսկ բոլորովին վերջերս՝ Բեն Աֆլեքի հետ, խոստովանել է, որ այժմ ավելի լավ է հասկանում, թե իրականում ինչ էր փնտրում հարաբերություններում։

«Հիմա եմ հասկանում, որ հենարան էի փնտրում։ Ես արդեն բավական երկար ժամանակ հայտնի էի, բայց ինձ կորած էի զգում այս աշխարհում։ Սա միայնակ կյանք է։ Մարդկանց թվում է, թե մշտապես շրջապատված ես ուրիշներով, որ կողքիդ միշտ ինչ-որ մեկը կա, բայց իրականում երբեմն շատ միայնակ ես լինում», — անկեղծացել է նա։

Երգչուհու խոսքով՝ ինքն ուզում էր գտնել մեկին, ով անկեղծորեն կցանկանար ժամանակ անցկացնել իր հետ, այլ ոչ թե պարզապես կաշխատեր իր համար կամ կձգտեր իր ճանաչվածությունից ինչ-որ օգուտ քաղել։

Լոպեսը նաև խորհուրդ է տվել նրանց, ովքեր բաժանության միջով են անցնում. նույնիսկ ամենաբարդ պահերին կարևոր է քեզ պահել այնպես, որ հետո սեփական արարքների համար ամաչելու առիթ չունենաս։

«Ես կարող եմ հետ նայել այդ բոլոր իրավիճակներին՝ նույնիսկ ամենացավոտներին, որոնք տակնուվրա են արել կյանքս ու ահռելի ցավ պատճառել ինձ, և ասել ինքս ինձ. «Ես սիրել եմ ամբողջ սրտով։ Վարվել եմ այնպես, որ որպես մարդ կարող եմ հպարտանալ ինձնով, և չեմ արել մի բան, որի համար կամաչեի»», — պատմել է երգչուհին։

Նրա խոսքով՝ ապրած ցավը հաճախ ցանկություն է առաջացնում նեղացնողին նույն կերպ պատասխանել, սակայն ինքը փորձել է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին։

«Երբ ծանր պահ է լինում, հեշտ է ասել՝ «Գրողի ծոցը թող գնա ամեն ինչ»։ Բայց այդպես չի կարելի։ Ես միշտ փորձել եմ համապատասխանել այն պահանջներին, որոնք ինքս եմ դնում իմ առաջ։ Ամեն անգամ պետք է դառնալ ինքդ քո լավագույն տարբերակը, հատկապես երբ դա դժվար է», — հավելել է աստղը։

Միևնույն ժամանակ Լոպեսն ընդգծել է, որ այժմ չի ձգտում անմիջապես նոր հարաբերություններ սկսել։ Նա չի բացառում, որ մի օր կրկին կսիրահարվի, բայց խոստովանում է՝ իր հասուն կյանքի մեծ մասն անցկացրել է մի սիրավեպից մյուսին անցնելով։

Սիրային վերջին փորձառությունն արտիստուհին առանձնապես ծանր ու հիասթափեցնող է անվանել՝ հավելելով, որ չի ցանկանում վերադառնալ այդ թեմային։

Տարիներ շարունակ հարաբերությունների մեջ լինելուց և երեխաներին մեծացնելուց հետո Լոպեսն այժմ սովորում է ինքնուրույն ապրել ու իր համար բացահայտել ազատությունը։ Նա նշել է, որ շուրջ 20 տարի միայնակ է մեծացրել երեխաներին և գրեթե այդ ամբողջ ընթացքում հարաբերությունների մեջ է եղել։

«Ես ինձ այնքան ազատ ու անկաշկանդ եմ զգում», — խոստովանել է երգչուհին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search