«Միսս Տիեզերք 2026» մրցույթի նախնական միջոցառումները վերածվել են մեծ սկանդալի այն բանից հետո, երբ լողազգեստներով ցուցադրության ժամանակ մի քանի մասնակիցներ քիչ է մնացել՝ վայր ընկնեին։ Աղջիկները ստիպված են եղել բարձրակրունկ կոշիկներով քայլել ավազե լողափի վրա հատուկ պատրաստված ժամանակավոր բեմահարթակով։ Անհաջող ցուցադրության տեսագրությունները կարճ ժամանակում տարածվել են սոցիալական ցանցերում՝ առաջացնելով ծաղրի և վրդովմունքի ալիք։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքի Caribe Hilton հյուրանոցում անցկացված Beauty at the Beach միջոցառման ժամանակ։ «Միսս Տիեզերք» 75-րդ մրցույթին ընդառաջ՝ թագի համար պայքարող շուրջ 80 գեղեցկուհի լողազգեստներով դուրս է եկել բեմահարթակ։ Սակայն սովորական, հարթ և կայուն բեմի փոխարեն կազմակերպիչները երկար ճանապարհ են պատրաստել՝ այն փռելով անմիջապես ավազի և կոշտ ծածկույթով հատվածների վրա։
Անկայուն մակերեսը լուրջ փորձություն է դարձել մասնակիցների համար, որոնք ստիպված էին բարձրակրունկներով քայլել այդ ճանապարհով։ Որոշ աղջիկներ սայթաքել են, կորցրել հավասարակշռությունը և հազիվ են կարողացել ոտքի վրա մնալ։ Դժվարությունների են բախվել նաև Ֆիլիպինները, Վենեսուելան, Կոսովոն և Պերուն ներկայացնող գեղեցկուհիները։ Չնայած անհարմար իրավիճակներին՝ մասնակիցները փորձել են պահպանել ինքնատիրապետումը և շարունակել իրենց ելույթը։
Ցուցադրության տեսանյութերը բուռն արձագանք են առաջացրել սոցիալական ցանցերում։ Օգտատերերից շատերը քննադատել են կազմակերպիչներին անփութության և մասնակիցների համար ոչ պատշաճ պայմաններ ստեղծելու համար՝ տեղի ունեցածը որակելով ձախողված շոու և կասկածի տակ դնելով գեղեցկուհիների անվտանգությունը։
Իրավիճակին ստիպված է եղել արձագանքել «Միսս Տիեզերք» կազմակերպությունը։ Պաշտոնական հայտարարության մեջ մրցույթի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Beauty at the Beach միջոցառումը չի կազմակերպվել և չի անցկացվել անմիջապես Miss Universe Organization-ի թիմի կողմից։ Դրա նախապատրաստման պատասխանատուն անկախ պրոդյուսեր Մագալի Ֆեբլեսն էր և նրա The Crown Production LLC ընկերությունը, որոնք ստացել էին մրցույթի ապրանքանիշն օգտագործելու թույլտվություն։
Միևնույն ժամանակ կազմակերպությունը խոստովանել է, որ միջոցառումը չի համապատասխանել պրոֆեսիոնալիզմի և որակի այն չափանիշներին, որոնք պետք է ուղեկցեն «Միսս Տիեզերք» անվանը։
«Ցավոք, այս միջոցառումը չի արդարացրել պրոֆեսիոնալիզմի և որակի այն բարձր չափանիշներին համապատասխանելու մեր ակնկալիքները, որոնք մենք պահանջում ենք Miss Universe ապրանքանիշի ներքո անցկացվող բոլոր միջոցառումներից»,-ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպության ներկայացուցիչները նաև նշել են, որ խնդիրների առաջացմանը հանգեցրած որոշումներն ընդունվել են անկախ պրոդյուսերի կողմից՝ առանց իրենց մասնակցության և համաձայնության։ Այսպիսով, Miss Universe Organization-ը փաստացի հեռու է մնացել տեղի ունեցածի համար պատասխանատվությունից։
Իր հերթին՝ Մագալի Ֆեբլեսը հրապարակավ ներողություն է խնդրել մասնակիցներից։ Նա ընդունել է, որ հասկանում է նրանց դժգոհությունը, և խոստացել է իր թիմի հետ վերանայել միջոցառման կազմակերպման ընթացքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հատվածներին, որտեղ աղջիկները կորցրել են հավասարակշռությունը։
Սկանդալը հատկապես անհարմար ժամանակ է վրա հասել մրցույթի համար, քանի որ դրանից ընդամենը մեկ տարի առաջ տեղի էր ունեցել մեկ այլ աղմկահարույց միջադեպ։ 2025 թվականի նոյեմբերին Ջամայկան ներկայացնող Գաբրիել Հենրին լուրջ վնասվածքներ էր ստացել Թաիլանդում անցկացվող «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական փուլում բեմից ընկնելու հետևանքով։
Աղջկա մոտ ախտորոշվել էին գանգուղեղային վնասվածք, ներգանգային արյունազեղում, կոտրվածք և դեմքի բազմաթիվ վնասվածքներ։
Այժմ հերթական միջադեպը կրկին ստիպել է մրցույթի երկրպագուներին մտածել այն մասին, թե որքանով են կազմակերպիչները հոգ տանում մասնակիցների անվտանգության մասին։
«Միսս Տիեզերք» 75-րդ մրցույթի եզրափակիչը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 24-ին՝ Պուերտո Ռիկոյում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո12:15, 19 նոյեմբերի
Սկանդալ «Միսս Տիեզերք» մրցույթում․ մասնակիցները սայթաքել են, կազմակերպիչները փորձում են արդարանալ11:44, 19 նոյեմբերի
«Տղամարդկանց կարելի է նույնիսկ 80 տարեկանում, իսկ կանանց՝ 40-ից հետո ո՞չ». 52 տարեկանում երրորդ երեխային սպասող Հիլարի Սուոնքը վրդովվել է երկակի չափանիշներից11:18, 19 նոյեմբերի
Կապիտան Ամերիկան մնացել է առանց զույգի․ Էնթոնի Մաքին հայտարարել է, որ կանանց այլևս չեն գրավում հասուն տղամարդիկ10:30, 19 նոյեմբերի
«Իրական կանանց փոխարեն՝ կեղծ կանայք». Իլոն Մասկի նախկին սիրելին հրապարակայնորեն քննադատել է միլիարդատիրոջը09:00, 19 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել