Կոպիտ ու չափազանց ինքնավստահ տղամարդու կերպարը, որը միշտ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում, ձգտում է ամեն ինչ վերահսկել և երբեք չի ցուցադրում իր խոցելի կողմերը, կարծես աստիճանաբար կորցնում է իր գրավչությունը։ Նոր հետազոտության համաձայն՝ ավելի ու ավելի շատ կանայք նախընտրում են այնպիսի զուգընկերների, որոնք կարողանում են անկեղծորեն խոսել իրենց զգացմունքների մասին, աջակցել սիրելի կնոջը և չեն վախենում հարաբերություններում նրան առաջատար դեր վերապահելուց, գրում է New York Post-ը։
Կանանց համար նախատեսված Chyrpe ծանոթությունների հավելվածի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ մասնակից կանանց 63%-ը նախընտրում է աջակցող և զգացմունքային առումով բաց տղամարդու, որը պատրաստ է կնոջը հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Միևնույն ժամանակ, հարցվածների 44%-ը նշել է, որ առհասարակ նպատակաուղղված չի փնտրի «ալֆա արուի» կերպարին համապատասխանող զուգընկերոջ։
Այս կերպարին ավանդաբար բնորոշ համարվող հատկանիշները կանանց զգալիորեն ավելի փոքր շրջանակի են գրավում։ Հարցվածների ընդամենը 3%-ն է խոստովանել, որ կցանկանար իր կողքին տեսնել ամեն ինչ վերահսկող զուգընկերոջ։ 9%-ին գրավում է տղամարդու գերիշխող վարքագիծը, իսկ 16%-ը կարևորում է նրա վճռականությունն ու նախաձեռնողականությունը։
Սակայն, չնայած կանանց նախասիրությունների փոփոխությանը, տղամարդիկ շարունակում են հասարակական ճնշում զգալ և կարծել, որ պետք է համապատասխանեն առնականության մասին ավանդական պատկերացումներին։ Հարցված տղամարդկանց 35%-ը պատմել է, որ ընկերները կարող են ծաղրել իրենց, եթե հարաբերություններում առաջնորդի դեր չեն ստանձնում։ Եվս 37%-ը խոստովանել է, որ նման ճնշում է զգում սոցիալական ցանցերի կողմից։
Chyrpe-ի փորձագետների կարծիքով՝ հետազոտության արդյունքներն արտացոլում են զուգընկերության մասին պատկերացումների փոփոխությունը։ Հարաբերություններում ավելի ու ավելի կարևոր են դառնում անկեղծ շփումը, վստահությունը, փոխադարձ հարգանքը և երկու կողմերի կարիքները հաշվի առնելը։
«Երբ կանանց 63%-ն ասում է, որ իր կողքին ցանկանում է տեսնել աջակցող և զգացմունքային առումով բաց տղամարդու, այլ ոչ թե «ալֆա արուի», ակնհայտ է դառնում, որ գրավչության մասին ավանդական պատկերացումները փոխվում են»,-նշել է հավելվածի հարաբերությունների հարցերով փորձագետ Ջիջի Էնգլը։
Նրա խոսքով՝ տղամարդկանց հաճախ համոզում են, որ գրավիչ լինելու համար նրանք պետք է գերիշխեն և վերահսկեն իրավիճակը, մինչդեռ կանանցից ակնկալվում է սպասել զուգընկերոջ նախաձեռնությանը և նրան որոշումներ կայացնելու հնարավորություն տալ։ Սակայն հարցման արդյունքները ցույց են տալիս, որ շատ կանայք փնտրում են այնպիսի հարաբերություններ, որոնցում հնարավոր է անկեղծորեն արտահայտել զգացմունքները, խոսել սեփական կարիքների մասին և միասին ձևավորել երկուսի համար էլ հարմարավետ զուգընկերային հարաբերություններ։
Հետազոտությունը նաև բացահայտել է էական տարբերություն այն հարցում, թե ինչ հատկանիշներ են կանայք գնահատում իրենց զուգընկերների մեջ և որքանով են տղամարդիկ հասկանում նրանց ակնկալիքները։
Այսպես, կանանց 62%-ը կարևորում է աջակցությունը, մինչդեռ տղամարդկանց միայն 48%-ն է գիտակցում դրա նշանակությունը։ Հավատարմությունը առաջնահերթություն է կանանց 61%-ի համար, սակայն տղամարդկանց միայն 46%-ն է այն համարել կարևոր հատկանիշ։ Բարությունը գնահատում է կանանց 58%-ը՝ տղամարդկանց 40%-ի դիմաց, իսկ ուշադիր լսելու կարողությունը՝ համապատասխանաբար 52%-ը և 41%-ը։
Հետազոտողները առանձին ուշադրություն են դարձրել նաև երևակայության և իրական հարաբերությունների միջև եղած տարբերությանը։ Կանանց 45%-ը համաձայնել է այն մտքի հետ, որ «ալֆա արուները» գրավիչ են առավելապես գեղարվեստական ստեղծագործություններում, այլ ոչ թե իրական կյանքում։ Հարցվածների կեսից ավելին՝ 54%-ը, կարծում է, որ նման տղամարդու հետ հարաբերությունները հաճախ վերածվում են այնպիսի միության, որտեղ առաջնային են դառնում նրա ցանկություններն ու կարիքները։
Երեք թյուր պատկերացում այն մասին, թե ինչ են կանայք ակնկալում տղամարդկանցից
Հարաբերությունների հարցերով փորձագետ Ջիջի Էնգլը ներկայացրել է նաև ծանոթությունների և զուգընկերային հարաբերությունների մասին մի քանի տարածված պատկերացում, որոնցից, իր կարծիքով, ժամանակն է հրաժարվել։
Առաջին միֆը․ կանայք միշտ սպասում են, որ տղամարդն առաջին քայլն անի։
Ավանդական պատկերացման համաձայն՝ տղամարդը պետք է նվաճի կնոջը, իսկ կինը՝ սպասի նրա նախաձեռնությանը։ Սակայն այս մոտեցումը հաշվի չի առնում այն կանանց, որոնք ցանկանում են ինքնուրույն արտահայտել իրենց հետաքրքրությունը, բացահայտ խոսել ցանկությունների մասին և ակտիվորեն մասնակցել հարաբերությունների ձևավորմանը։
Էնգլի կարծիքով՝ կինը, որը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և չի վախենում առաջին քայլն անելուց, դրանից պակաս գրավիչ չի դառնում։ Փոխադարձ համակրանքը պարտադիր չէ, որ զարգանա նախապես սահմանված սցենարով։
Երկրորդ միֆը․ տղամարդը պետք է լինի գլխավորն ու վերահսկի հարաբերությունները։
Այն պատկերացումը, թե հենց տղամարդը պետք է որոշումներ կայացնի և սահմանի հարաբերությունների կանոնները, քիչ տեղ է թողնում հավասարազոր զուգընկերության համար։ Փորձագետի համոզմամբ՝ առողջ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ համաձայնության, հարգանքի և միմյանց ցանկությունները հաշվի առնելու պատրաստակամության վրա։
Երրորդ միֆը․ ինքնավստահ կինը վախեցնում է տղամարդկանց։
Կինը, որը բացահայտ խոսում է իր կարիքների մասին և պատրաստ է նախաձեռնություն ցուցաբերել, պարտադիր չէ, որ ձգտի վերահսկել զուգընկերոջը։ Ինքնավստահությունն ու սեփական ցանկությունները պաշտպանելու կարողությունը չպետք է ընկալվեն որպես սպառնալիք հարաբերությունների համար։
Միևնույն ժամանակ, այն մոդելը, որտեղ առաջատար դերը պատկանում է կնոջը, չի ներկայացվում որպես բոլորի համար համընդհանուր լուծում։ Այն կարող է հարմար լինել այն զույգերին, որոնք գիտակցաբար ընտրում են հարաբերությունների հենց այդ ձևաչափը։ Ամենակարևորն այն է, որ երկու զուգընկերներն էլ իրենց հարմարավետ զգան և կարողանան ազատորեն քննարկել միմյանց ակնկալիքները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 նոյեմբերի
Կանայք հրաժարվո՞ւմ են «ալֆա արուներից»22:33, 20 նոյեմբերի
Ferrari-ն ավտոմեքենաների հանդեպ կիրքը վերածել է շքեղության․ այժմ երկրպագուները 9 հազար դոլար արժողությամբ պայուսակներ են գնում21:32, 20 նոյեմբերի
Սիլիկոնյան հովտի նոր միլիարդատերերը չգիտեն՝ ինչի վրա ծախսել իրենց գումարները20:45, 20 նոյեմբերի
«Ես վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան». Enigma-ի ոսկե ձայն Էնդրյու Դոնալդսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում20:21, 20 նոյեմբերի
Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումերը բացահայտել է, թե ինչպես է արաբական մշակույթը փոխում համաշխարհային օծանելիքի արդյունաբերությունը19:35, 20 նոյեմբերի
Նույնիսկ միլիարդատերերն են սխալվում․ Patek Philippe-ի ղեկավարը բաց է թողել մի ժամացույց գնելու հնարավորությունը, որի արժեքը գրեթե հազարապատկվել է16:20, 20 նոյեմբերի
GTA 6 խաղացողները վրդովված են մարմնավաճառների անհետացումից և գլխավոր հերոսի իր ընկերուհու հանդեպ հավատարմությունից15:40, 20 նոյեմբերի
Հարսանիքը վերածվել է վեճի՝ ուրիշի ամուսինների համար15:21, 20 նոյեմբերի
Քրիս Ջեններն անցել է ինտիմ գոտիների երիտասարդացման գործին. 71-ամյա աստղը պատմել է անսովոր միջամտության մասին14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ14:36, 20 նոյեմբերի
Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում. փոքրիկ Ռոքին դարձել է Dior-ի գովազդային արշավի դեմքը14:15, 20 նոյեմբերի
Մայլի Սայրուսը պատրաստվում է Մաքս Մորանդոի հետ իր հարսանիքին. երգչուհին կամուսնանա այս շաբաթավերջին